«Ինչքան էլ փորձեք նրան խանգարել, չի ստացվելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արտերկրում Սամվել Կարապետյանի ունեցվածքը ո՞վ է խլելու․
     Ազգային ժողովում ներկայացվող էժան թատրոնը վաղուց արդեն հետաքրքիր չէ։ Պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հնչեցրած, Սամվել Կարապետյանի վերաբերյալ սարքովի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ձեր նշած բազմաքաղաքացին ինքն իր մասին է խոսել, քանի որ կանխատեսում եմ, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է։ Իրենից մեծ-մեծ պարտավորություններ որ ստանձնել է, դրանք չկատարելու արդյունքում իրա նոմինալ ունեցածքն իր ձեռից առնվելու է։ Եվ նա իր կողմից կառավարվող բանի դարդն ա լացում։ Հայաստանի Հանրապետությունում արդեն տեսաք՝ ինչ եղավ, ուրիշ տեղեր էլ ավելի են լինելու»։
     Նիկոլ Փաշինյան, անցած տարի Սամվել Կարապետյանը սարքովի մեղադրանքով գտնվում էր կալանքի տակ, սակայն նրա ունեցվածքը 900 միլիոն դոլարով ավելացել է։ Քո բոլոր խոստումները, կանխատեսումները մինչև հիմա սուտ են դուրս եկել, այս մեկն էլ մյուսների նման չի իրականանալու։ Հայաստանում օրվա իշխանությունը զոռով, անօրեն կերպով Սամվել Կարապետյանից խլել է ՀԷՑ-ը, սակայն էդ զուռնի ձենը հետո է դուրս գալու։ Այլ երկրներում ո՞վ է խլելու Սամվել Կարապետյանի կողմից տարիներով աշխատածը։ Սամվել Կարապետյանին ճակատագրով վիճակված է Հայաստանն այս ծանր վիճակից, պարտության, հուսահատության ճահճից դուրս բերելու, դեպի զարգացում առաջնորդելու դժվար, բայց պատվաբեր գործը։ Ինչքան էլ փորձեք նրան խանգարել, չի ստացվելու»։

Իրանի ճնշման շնորհիվ․ ժամկետ են հայտնել

Լիբանանում մեկշաբաթյա հրադադարը կարող է ուժի մեջ մտնել հինգշաբթի գիշերը, հաղորդում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով իրանական բարձրաստիճա…

Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել Արշիլ Գորկիի «Անվերնագիր» գրաֆիկական աշխատանքը

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ…

ՌԴ-Սաուդյան Արաբիան հաստատում են ոչ վիազային ռեժիմ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիայի ոչ վիազային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 11-ից։

Նոր կարգավորման համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել միմյանց տարածք առանց վիզայի՝ առանձնացված կանոններով և կեցության ժամկետների սահմանափակումներով։

«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)

«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան

Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրայինն իր «Յութուբ» ալիքում վերջապես տեղադրեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը։ Մի՞թե արժեր հասնել դատարան, դատարանում չլսել ու հաշվի չառնել հարցի լուծման՝ իմ կողմից հնչեցված ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղադրել ֆիլմը «Յութուբ»-ում, եւ փորձել ներկայացնել դա` որպես ՀՀԽ-ի առաջարկած լուծում։
     Շնորհակալ եմ Հայաստանի այն լրատվամիջոցներին, որոնք ակտիվորեն բարձրացրեցին ֆիլմի արգելման հետ կապված խնդիրները։ Շնորհակալ եմ ՖԲ-ի ընկերներին, Հայաստանի և Սփյուռքի տարբեր կազմակերպություններին ու անհատներին, որոնք աջակցեցին ինձ և միասնական ուժերով հասանելի դարձրեցին մեր պատմության կարևորագույն դրվագին վերաբերվող այս ֆիլմը։
     Վստահ եմ՝ միացյալ ուժերով ամեն խնդիր եք կարողանալու լուծել»:

Եվրոպայում քննարկում են հեռավար աշխատանքը խրախուսելու հեռանկարը

Եվրոպական հանձնաժողովը քննարկում է՝ ինրպես անել նվազեցնելու համար Իրանի շուրջ լարվածության հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի ազդեցությունը․ գրում է El País-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ եվրապացի պաշտոնյաները, չի բացառվում, առաջիկայում գործատուներին կառաջարկեն խրախուսել հեռավար աշխատանքը։ «Չի բացառվում նաև, որ ժամանակավորապես փակվեն հանրային նշանակության շենքերի ու կենտրոնները»,- գրում է աղբյուրը։

Նշվում է նաև, որ որ այս ճգնաժամը եվրոպացիների համար արդեն արժեցել է ավելի քան 22 միլիարդ եվրո՝ վառելիքի ներմուծման լրացուցիչ ծախսերի պատճառով։