Սկսում եմ հասկանալ, թե ինչու են Արայիկն ու նրա «շեֆն» ուզում «իրենցով անել» ՀԱՕԿ-ը


Քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ինչ-որ պատահակա…

Ընդդիմադիր ֆավորիտ ուժի առաջնորդը չունի հավասար պայմաններ մյուս մրցակիցների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդդիմադիր ֆավորիտ ուժի առաջնորդը չունի հավասար պայմաններ մյուս մրցակիցների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան (տեսանյութ)

«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիտեցի Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը։ Այն ցուցադրելու համար Հանրային հեռուստաընկերությունը նախ պետք է դատարան մտներ, փորձեր դրա ցուցադրումն արգելել դատարանով, ապա հանրային ճնշման ներքո ընկրկեր ու ցուցադրեր։ Պետք է օրվա իշխանության ծառայամիտ կամակատարներն արդարացնեին ֆիլմի ցուցադրման արգելքը, ապա՝ հանրային ճնշման ներքո հեռանային գլխիկոր։ Աշխարհի բոլոր իշխանություններն էլ, որքան էլ դրանք վատը լինեն, ունեն ու ունենալու են պաշտպաններ։ Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք հանուն ինքնահաստատման, հանուն մի կտոր հացի, հանուն սեփական բարեկեցության կարդարացնեն գործող իշխանության ցանկացած քայլ՝ կլինի անհամաձայնների գնդակահարություն, կլինի անհամաձայնների դատապարտում, կլինի ցենզուրա, թե սեփական երկրի կենսագրության մեկ հատվածը ներկայացնող ֆիլմի ցուցադրման արգելք։
     Ֆիլմը դիտողները, եթե կենտրոնանան, ապա կհասկանան, թե 2020-ի պարտությունից, 2021-ից, 2023-ից հետո գործող իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել։ Ֆիլմը պատմում է մեր հաջողությունների մասին, իսկ պարտություններ բերած, պարտություններներով ու նահանջներով սնվող իշխանություններն այն ընդունել չեն կարող։
     Բայց, թե՛ երեկ, թե՛ այսօր, մեկ բան հստակ է՝ հանրային ճնշումն անում է իր գործը։ Չլիներ այդ ճնշումը՝ չէր ցուցադրվի այս ֆիլմը։ Ուրեմն՝ կեցցե՛նք մենք։ Ուրեմն՝ կանք ու կլինենք մենք։ Մերն այսօրը չէ։ Անգամ վաղը՝ սպասվող ընտրություններից հետո եկող օրը մերը չէ։ Անկախ հանգամանքից, թե որ ուժը կընտրվի։ Մերը վաղվանից հետո եկող օրն է։ Այն դեռ գալու է»։

Օրբանը երբեք չի եղել «ԵՄ-ում ՌԴ-ի դաշնակիցը»․ Պեսկով

Օրբանը երեբք չի եղել «Եվրամիությունում Ռուսաստանի դաշնակիցը», նա իր ազգի դաշնակիցն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը։

Նա ասել է նաև, որ եթե Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած Պետեր Մադյարը պատրաստ լինի երկխոսության Ռուսաստանի հետ, դա թույլ կտա լուծել առկա խնդիրները։

«Փաստորեն ձեռ ես առնում թոշակառուներին՝ նրանց Կիպրոսի լողափեր ուղարկելով»․ Ոսկան Սարգսյան

«Փաստորեն ձեռ ես առնում թոշակառուներին՝ նրանց Կիպրոսի լողափեր ուղարկելով»․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյան, բա հայտարարում էիր, որ եթե թոշակները 10 հազար 400 դրամով ավելացնենք, թոշակառուն չի իմանա, թե ինչի վրա ծախսի այդ գումարը։ Հիմա էլ հայտարարում ես, թե թոշակ ենք բարձրացրել, այդ բարձրացրած մասով թոշակառուն կարող է 5 անգամ Գյումրիից թռչել Լառնակա և ետ գալ։ Փաստորեն ձեռ ես առնում խեղճ, ծեր թոշակառուներին՝ նրանց Կիպրոսի լողափեր ուղարկելով։ Բաշները սպիտակած, սակայն ուղեղի «շարիկները թափած» բիձաներ ու պառավներ կան, որ իրենց, այսպես, ծաղրած Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին քվե են տալու»։

Օրբանի պարտությունը դիտարկվեց նաեւ Թրամպի պարտություն, սակայն․․․ քաղաքագետն այլ մոտիվներ է տեսնում


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր: Ա՞յս սկզբունքով է Դոնալդ Թրամպը հայտարարել, որ Հունգար…

ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը. Axios

Պատերազմող կողմերը՝ պակիստանցի, եգիպտացի և թուրք միջնորդների օգնությամբ, մինչև ապրիլի 21-ին հրադադարի ժամկետի լրանալը փորձում են հաղթահարել մնացած տարաձայնությունները և համաձայնության գալ…

ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ

ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ

ԱՄՆ-ում դատավարություն է սկսվել մի բժշկի նկատմամբ, ով սխալմամբ հեռացրել էր հիվանդի սխալ օրգանը։ Նրա գործողությունները հանգեցրել են տղամարդու մահվան, հաղորդում է Associated Press-ը։

Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսի 21-ին Ֆլորիդայում։ Թոմաս Շակովսկին լապարոսկոպիկ սպլենէկտոմիա է կատարել 70-ամյա տղամարդուն։ Գործի նյութերի համաձայն՝ վիրաբույժը խառնել է օրգանները և հեռացրել լյարդը փայծաղի փոխարեն։ Հիվանդը մահացել է վիրահատական ​​սեղանին՝ արյան կորստից։
     Դեպքից հետո Ֆլորիդայում Շակովսկու բժշկական լիցենզիան չեղյալ է հայտարարվել։ Նա կամավոր հրաժարվել է իր լիցենզիայից Ալաբամայում։ Ներկայում նա դատվում է բժշկական անփութության և չկանխամտածված մարդասպանության մեղադրանքով։