Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը

Ինչ վերաբերում է հրադադարի երկարաձգման մասին ենթադրություններին՝ դրանցից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը․․․

Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը

Ինչ վերաբերում է հրադադարի երկարաձգման մասին ենթադրություններին՝ դրանցից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը․․․

Թրամփը կարծում է, որ նավթի հետ կապված իրավիճակը չի փոխի մայիսին Սի Ծինփինի հետ իր հանդիպման ընթացքը

Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում նրան հարցրել են, թե Վենեսուելայի, Իրանի և Կուբայի իրադարձություններով պայմանավորված նավթային ճգնաժամն ինչպես կազդի առաջիկա հանդիպման վրա․․․

Անվճար ապահովագրություն․ նախընտրական խոստո՞ւմ, թե՞ երկարաժամկետ ծրագիր

65 տարեկանից բարձր անձանց անվճար ապահովագրության թեման վերջին շրջանում հաճախ է հայտնվում հանրային քննարկումների կիզակետում։ 65+ անձիք առավել խոցելի են, քանի…

Եվրոպան որոշել է ավելացնել Ուկրաինային ԱԹՍ-ների մատակարարումը. ՌԴ ՊՆ

Եվրոպան որոշել է ավելացնել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար։ Դա արվում է Եվրոպայում գործող ուկրաինական և համատեղ ձեռնարկությունների ֆինանսավորումն ավելացնելու միջոցով:

Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:

«Կիևի համար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Եվրոպային ներքաշում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես միտումնավոր քայլ, որը հանգեցնում է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրմանը ամբողջ Եվրոպայում»,- ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ։

Քահրամանմարաշի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

Քահրամանմարաշի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է ինի, հայտնել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը։

«Միլլիեթ»-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև զինված հարձակումն իրականացրած ութերորդ դասարանցու հայրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ դպրոցն է հարձակման ենթարկվել։ Քահրամանմարաշ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան զոհեր և երկու տասնյակից ավելի վիրավորներ։

Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները

Շվեյցարիան պատրաստ է ցանկացած պահի հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները և կապի մեջ է բոլոր կողմերի հետ:

«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մելանի Գյուգելմանը։

«Շվեյցարիան պատրաստ է ցանկացած պահի առաջարկել իր բարի ծառայությունները: Երկրի արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է բոլոր ներգրավված կողմերի հետ և հաստատել է իր պատրաստակամությունը աջակցելու ցանկացած դիվանագիտական ​​նախաձեռնության, որը կարող է նպաստել խաղաղությանը»,- ասել է Գյուգելմանը:

«Նա մինչև տարվա վերջ աղքատանալու է». Նիկոլ Փաշինյան

«Նա մինչև տարվա վերջ աղքատանալու է». Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԺ-ում դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Ընդդիմության արհեստական առաջնորդներից մեկը մի ուղերձ էր հրապարակել, որում նշվում էր, որ ՀՀ-ն աղքատանալու է, քանի որ, եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը տնտեսական պատերազմների մեջ է մտնելու Ռուսաստանի դեմ»:

«Ձեր նշած բազմաքաղաքացին ինքն իր մասին է խոսել, քանի որ ես կանխատեսում եմ, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է: Իրենից մեծ-մեծ պարտավորություններ որ ստանձնել է, դրանք չկատարելու արդյունքում իրա նոմինալ ունեցածն իր ձեռից առնվելու ա: Եվ նա իր կողմից կառավարվող բանի դարդն ա լացում: Հայաստանի Հանրապետությունում արդեն տեսաք` ինչ եղավ, ուրիշ տեղեր է′լ ավելի են լինելու»,- սպառնաց վարապետը: