Բանակային դիրքերի զինծառայողները ներկայացնում են կահավորման աշխատանքներն ու ինժեներական նոր լուծումները (վիդեո)

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Այսօրվանից մի խումբ սրտացավ տիկնայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Ծաղկազարդի գործով» կալան…
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը արձագանքել է ԱՄՆ-ի հայտարարած ծովային շրջափակմանը՝ նշելով, որ դա կհանգեցնի էներգակիրների համաշխարհային գների անկառավարելի աճի։
Նա հեգնանքով դիմել է ամերիկյան կողմին՝ ասելով, որ շուտով նրանք կարոտով կհիշեն բենզինի 4-5 դոլար արժեքը, քանի որ շրջափակման հետևանքները շատ ավելի թանկ կնստեն սպառողների վրա։
Իր հայտարարության մեջ Ղալիբաֆը նաև կիրառել է մաթեմատիկական բանաձև՝ ակնարկելով, որ արտաքին ճնշումները միայն ուժեղացնելու են Իրանի հակազդեցությունը։
Այդ երեխան հանցագործ չէ․մի քանի մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության մոտ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով։
«Ընտանիքին չեմ ճանաչում, բայց երեխա է, ո՞նց կարելի է, պարտավոր են նրան ազատ արձակել։ Հատկապես հիմա, որ նախընտրական շրջան է, Փաշինյանի ռեյտինգը կտուժի։ Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ այս երեխան ունի առողջական խնդիրներ։ Ընդամենը 18 տարեկան տաքարյուն երեխա է, որին փորձել են հրել, նա էլ պատասխանել է»,- ասաց Մարիաննա Զարգարյանը։
«Մեր նպատակն է թույլ չտալ, որ Դավիթին նորից տեղափոխեն ՔԿՀ, որ նա շարունակի իր բուժումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեկ այլ մասնակից՝ 4 երեխաների մայր Սայիդա Պողոսյանը։
Նրա խոսքով՝ նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ առավոտյան ժամը 11-ից մինչև 20։00-ն։
Վերատեղադրված գազատարերը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 14-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների գազասպառողների, «Ս․Լ․Լ-Գազ», «Ա․Հ․» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը. հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։
Գաբալայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը:
«Քննարկումը բավականին բազմակարծիք էր, և առնվազն արձանագրել ենք նաև այն հանգամանքը, որ երկու մասով կան որոշակի տարբերություններ, մասնավորապես՝ առաջինը պետական նարատիվներն են կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օգտագործվող հռետորաբանությունը:
Եթե մենք համեմատում ենք կամ պարզ մոնիթորինգ ենք անցկացնում 1 տարի առաջվա իրավիճակի և այսօրվա իրավիճակի միջև, տեսնում ենք, որ կան որոշակի դրական միտումներ քանակական և որակական առումով: Արդյոք ամեն բան իդեալակա՞ն է, իհարկե ո՛չ, որովհետև պարբերաբար նաև հնչում են որոշակի խնդրահարույց թեզեր: Բայց, այնուամենայնիվ, դինամիկան դրական է:
Սակայն նույն դրական դինամիկան մենք, ցավոք սրտի, չունենք ադրբեջանական պետական մեդիաների դաշտում, և այս հարցը բարձրաձայնել ենք, որովհետև կարծում ենք՝ սա ևս խնդրահարույց է, և որևէ ձևով չի տեղավորվում խաղաղության տրամաբանության շրջանակում:
Հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ իրենց կողմից ընդունվեց, որ կա նման խնդիր, և միևնույն ժամանակ նշվեց, որ փոփոխությունները ժամանակ են պահանջում: Միևնույն ժամանակ իրենք էլ մոնիթորինգ են իրականացնում հայկական մեդիաներում, և իրենք էլ իրենց մտահոգություններն ունեին հայկական մեդիադաշտում շրջանառվող որոշակի կոշտ քոնթենտի հետ կապված»,- ասաց նա:

Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունն այդ երկրում` մեկնաբանելով հունգարա-ամերիկաց…