«Ես չեմ տեսել, բայց եթե Ձեր ասած քամահրանքը նրա խոսքում կա, դրա համար ցավում եմ։ Քանի որ եթե պարոն Գրիգորյանը սկզբունքային որոշում ուներ, երբ օրենքն ընդունվել էր, նա պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին աշխատանքից ազատելու մասին։
Վարչապետն ընդգծել է, որ ինքն է որոշում կայացրել, որ Արմեն Գրիգորյանն այլևս ԱԽ քարտուղարի պաշտոնում չպետք է աշխատի. «Նրան այլ աշխատանք եմ առաջարկել, մերժել է։ Բայց եթե հարցն այդպես սկզբունքային սրում ենք, ուրեմն այն ժամանակ, երբ օրենքն ընդունում էինք, նա պետք է հրաժարական տար։ Հրաժարական չի տվել ո՛չ այն ժամանակ, ո՛չ ընտրություններից հետո, և այդ դիրքորոշումները տարօրինակ են»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։