Այսօր Երևանում երթևեկության սահմանափակումներ են սպասվում

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակված են։

Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝
-Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
-Սախարովի հրապարակից,

-Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
-Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
-Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին շրջանցել նշված ճանապարհահատվածները»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի պետական ու հանրային շահը․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ.

«Այսօր փոխվում է աշխարհը, փոխվում է մեր տարածաշրջանը, փոխվում են անվտանգության, տնտեսության և զարգացման պայմանները։ Այս իրողություններին դիմագրավելու համար Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը, և ամուր՝ առանց կորցնելու փոփոխվելու կարողությունը։

Մենք կարող ենք և պետք է փոխենք քաղաքականություններ, բարեփոխենք ինստիտուտներ, գտնենք նոր լուծումներ։ Բայց անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը չեն կարող լինել իրավիճակային արժեքներ։

Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը»։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ.
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։

Միացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ միասին նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը՝ անդրադառնալով այն առաջընթացին, որ ձեր երկիրը գրանցել է դեպի ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագա։ Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ միասին աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի։

Մենք ակնկալում ենք առաջ մղել Խաղաղության և բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղին (TRIPP), ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները և նպաստել Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը։

Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք առավել խորացնել մեր երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի առթիվ»։

Սեպտեմբերի 21-ին երթուղիների փոփոխություն

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին լինելու է ավտոբուսային երթուղիների փոփոխություն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Թիվ 22 երթուղի – Աբովյան փ. – Մոսկովյան փ. – Նալբանդյան փ. – Թումանյան փ. – Խանջյան փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը՝ նույնը։ Հետադարձը- Տ. Մեծի պ. – Խանջյան փ. – Սայաթ-Նովայի պ. – Նալբանդյան փ. – Մոսկովյան փ. – Աբովյան փ. – շարունակությունը՝ նույնը։

Թիվ 33 երթուղի – Ծիծեռնակաբերդի խճ. – «Հաղթանակի» կմրջ. – Արգիշտիի փ. – Գր. Լուսավորչի փ. – Ագաթանգեղոսի փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը՝ նույնը։ Հետադարձը- Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – «Հաղթանակի» կմրջ. – շարունակությունը՝ նույնը։

Թիվ 75 երթուղի – Ծով. Իսակովի պ. – «Հաղթանակի» կմրջ. – Արգիշտիի փ. – Գր. Լուսավորչի փ. – Ագաթանգեղոսի փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը նույնը։ Հետադարձը- Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – «Հաղթանակի» կմրջ. – Ծով. Իսակովի պ. – շարունակությունը՝ նույնը։
Թիվ 44 երթուղի – Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – շարունակությունը՝ նույնը։ Հետադարձը՝ նույնը։
Թիվ 54 երթուղի – Մաշտոցի պ. – Գր. Լուսավորչի փ. – Արշակունյաց պ. – շարունակությունը՝ նույնը։ Հետադարձը՝ նույնը։

Թիվ 58 երթուղի – Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – շարունակությունը՝ նույնը։ Հետադարձը՝ նույնը։
Թիվ 67 երթուղի – Ծով. Իսակովի պ. – «Հաղթանակի» կմրջ. – Արգիշտիի փ. – Գր. Լուսավորչի փ. – Ագաթանգեղոսի փ. – Տ. Մեծի պ. – շարունակությունը՝ նույնը։ Հետադարձը՝ Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – «Հաղթանակի» մրրջ. – Ծով. Իսակովի պ.։

Թիվ 97 երթուղի – Տ. Մեծի պ. – Ագաթանգեղոսի փ. – Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – Բաղրամյան պ. – շարունակությունը՝ նույնը։ Հետադարձը՝ նույնը։

Մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

10:00–13:00 Սարյան փողոց 2 շենք, Մոսկովյան փողոց 24, 28, 36, 38 շենքեր,
11:00–14:00 Այգեստան 1-ին, 2-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ փողոցներ մասնակի,
11:00–17:00 Մյասնիկյան պողոտա, սեփականատեր՝ Ռ. Ստեփանյան, Մյասնիկյան փողոց 16–55 առանձնատներ, Մյասնիկյան փողոց 18/5 հասցե՝ Երևանի կենդանաբանական այգի,
13:00–16:00 Պուշկինի փողոց 58–72 շենքեր, Սարյան փողոց 7–17 շենքեր,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00–16:00 Ա. Ավետիսյան փողոց 47/1–70 շենքեր և 53/1 առանձնատուն, Համբարձումյան փողոց 71, 75 շենքեր,
11:00–16:30 Բաղրամյան պողոտա 1, 28, 30, 42, 44, 46, 48, 50Ա, 50Բ շենքեր, Լեռ Կամսարի փողոց 4 հասցե, թիվ 76 դպրոց, Լեռ Կամսարի փողոց 1–15 առանձնատներ, Սունդուկյան փողոց 25, 27, 29 շենքեր, Հր. Քոչարի փողոց 22, 24 շենքեր,

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

11:00–15:00 Հաղթանակ թաղամաս 78-րդ տեղամաս մասնակի, Հաղթանակ թաղամաս 1-ին, 2-րդ, 4-րդ փողոցներ մասնակի և Նորիկի փողոց մասնակի,

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

11:00–16:00 Անտառային փողոց 11–220 շենքեր և 1–148/5 առանձնատներ, Վերին Անտառային փողոց 9–192/2 շենքեր և 1–186/13 առանձնատներ, Լեռ Կամսարի փողոց 30/3–40/2 շենքեր, Լ. Ազգալդյան փողոց 12/6 շենք, Աղբյուր Սերոբի փողոց 52/20 շենք, Գևորգ Էմինի փողոց 22 շենք,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

11:00–15:00 Բաշինջաղյան փողոց 172, 176, 178, 180 շենքեր, Մարգարյան փողոց 20/1, 20/2, 20/3, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիլիկյան 5-րդ, 7-րդ, 11-րդ փողոցներ մասնակի,

Երևանի Ավան վարչական շրջան՝

11:00–17:00 Ավան-Առինջ՝ 2-րդ միկրոշրջան՝ 1/17, 1/18, 2/5 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00–12:00 Նոր Նորք 8-րդ զանգված՝ Մինսկի փողոց 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 շենքեր, «Ամառո Գրուպ», «Առմա Քոնսթրաքշն», «Բեսթ Քոմփ», «Գարարտ 10» ՍՊԸ-ներ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Ավան վարչական շրջան՝

11:00–16:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Մոլդովական փողոց 2, 2/1, 2/2, 4, 4/1, 4/2, 6, 6/1, 8, 8/1, 10, 10/1, 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, Թոթովենցի փողոց 2/3, 6/2, 11, 11/1, 11/2 շենքեր, Գայի պողոտա 3, 5, 7, 7/1 շենքեր, Բագրևանդի փողոց 1, 1/3, 4/3 շենքեր, թիվ 2 առևտրի քոլեջ, թիվ 17 հատուկ դպրոց, թիվ 133, 164 դպրոցներ, թիվ 103, 104, 252 մսուր-մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան՝

11:00–12:00 Ամառանոցային փողոց 10, 20/3, 6–7, 6/5, 60, 71/2 առանձնատներ, Ա. Արմենակյան փողոցի 1-ին նրբանցք մասնակի, Ա. Արմենակյան անցուղին, Ա. Արմենակյան փողոց մասնակի, Նորք թաղամասի առանձնատներ մասնակի, Նորքի Այգիներ թաղամաս 1, 117/7–293 առանձնատներ, Երևանի «Մանկան Տուն», «Դյուրալ» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ՓԲԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:30–13:30 Նորքի Այգիներ թաղամաս 247 առանձնատներ, Ամառանոցային փողոց 247 առանձնատներ, Ա. Արմենակյան փողոցի առանձնատներ մասնակի, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:00–15:00 Ա. Արմենակյան փողոց 235, 275 առանձնատներ, Նորքի Այգիներ թաղամաս 235, 275/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00–12:00 Շարուրի փողոց 24, 24բ, 24գ, 26ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 158 դպրոց, Արտաշիսյան փողոց 81 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

11:00–14:00 Մյասնիկյան և Հացիկ գյուղեր,
Արագածոտնի մարզ՝
11:00–13:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար և Գառնահովիտ գյուղեր,

Արարատի մարզ՝

11:00–12:30 Քաղցրաշեն գյուղ մասնակի,
11:00–14:00 Վեդի քաղաք՝ «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Յուքոմ» և հեռուստակայան ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիսավան, Նոր Ուղի, Գինեվետ գյուղեր, «Վեդու Գինու գործարան»-ի բանավան,
12:00–14:00 Արևաբույր, Ջրահովիտ գյուղեր, Նոր Կյուրին և Մարմարաշեն գյուղեր մասնակի,
13:00–14:30 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Սպանդարյան, Աբովյան, Խանջյան, Անդրանիկի, Արարատյան, Ա. Խաչատրյան, Աղայան, Նալբանդյան, Նար-Դոսի, Կամոյի, Չարենցի, Կոմիտասի, Իսահակյան, Ստեփանյան, Ս. Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Մյասնիկյան, Մասիսի, Ազատամարտիկների, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Վերին Արտաշատի խճուղին մասնակի, Արտաշատ–Դալար խճուղին մասնակի, Մրգավան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:00–16:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,

Վայոց ձորի մարզ՝

11:00–13:00 Կեչուտ գյուղ մասնակի,
11:00–13:30 Հորս գյուղ մասնակի,
11:00–16:30 Կարմրաշեն և Հեր Հեր գյուղեր,

Կոտայքի մարզ՝

11:00–16:00 Քասախ գյուղ մասնակի, Մուշի 3-րդ, 8-րդ, 10-րդ փողոցներ, Գևորգ Չաուշի, Վահան Տերյան, Զորավար Անդրանիկի, Վազգեն Սարգսյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:30–16:30 Արգել, Քարաշամբ, Թեղենիք համայնքներ, «Արգել», «Սապֆիր», «Ծաղկանոց», «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ» այգեգործական ընկերություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

11:00–14:00 Ճամբարակ քաղաք՝ Գարդմանի, Գ. Նժդեհի, Բայրոնի, Հ. Նադարյան, Չարենցի, Կոմիտասի, Սեպտեմբերի 21, Մաշտոցի փողոցներ, ՃՇՇ, զորամաս, գազալցակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–12:15 Զոլաքար գյուղ՝ 2-րդ, 4-րդ փողոցներ մասնակի, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:30–13:45 Զոլաքար գյուղ՝ 2-րդ, 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:15–15:30 Զոլաքար գյուղ՝ 15-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:45–17:00 Վարդենիկ գյուղ՝ 3-րդ փողոցն ամբողջությամբ, 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–17:00 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ գյուղեր, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,
11:30–16:30 Ավազան գյուղ՝ 5-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

11:00–13:00 Սևքար գյուղի 18–22-րդ փողոցներ մասնակի,
11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Կալինինի փողոց մասնակի, Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:30–15:30 Դիտավան գյուղ՝ 15-րդ փողոց 3-րդ առանձնատուն,

Լոռու մարզ՝

11:00–16:00 Լեռնապատ, Լեռնաջուր, Դարպաս գյուղեր և Սարի թաղ,
Շիրակի մարզ՝
11:00–16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Մեղրաշատ, Բյուրակն և Ողջի գյուղեր,
Սյունիքի մարզ՝
11:00–15:30 Շաքի գյուղ՝ Վերին թաղամաս,
12:00–14:00 Քարաշեն գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Անկախությունը նախևառաջ մտածելակերպ է, որը պայքարով դառնում է հայրենատեր քաղաքացու կենսակերպ:

Ազգային արժեքների վրա հիմնված ազատ և ինքնիշխան պետությունն է մեր ինքնության պահպանման գրավականը:

Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը։

Դաստիարակենք ազգային արժեհամակարգով և իղձերով առաջնորդվող քաղաքացիներ, որոնք կգիտակցեն Անկախության իրական արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունը։

Եվ միշտ արժանի լինենք այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն անկախ Հայաստանի և Արցախի։

Փա՛ռք և խոնարհո՛ւմ նրանց հիշատակին։

Աստված պահապա՛ն Հայաստանին և հայ ժողովրդին։

Շնորհավո՛ր Անկախության օրը։

Պայթյուններ՝ Հալեպի մերձակայքում

Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Թղթակցի փոխանցմամբ՝ առաջին պայթյունից հետո հնչել են ևս մի քանիսը։

«Պայթյունները լսվում են դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Մենք տեսանք, թե ինչպես դեպի այնտեղ ուղղվեցին շտապօգնության մի քանի մեքենաներ և հրշեջ տեխնիկա»,- նշել է նա։

SANA գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքից հարավ գտնվող զինամթերքի պահեստում։ Դեպքի վայրից առնվազն չորս տուժած են տարհանել։

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով

Ընդունե՛ք շնորհավորանքներ ՀՀ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում:

Գույքի վաճառքից 30 դոլարով գնված նկարը հայտնի նկարչուհու կորած համարվող ստեղծագործությունն է եղել․ այն գնահատել են 250 հազար դոլար

ԱՄՆ Միչիգան նահանգում գույքի վաճառքի ժամանակ 30 դոլարով գնված նկարը մի քանի տարի անց կարող է իրական արվեստի գործ համարվել, որի արժեքը հասնում է մինչև 250 հազար դոլարի, գրում…