Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA

Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի՝ նոյեմբերի 10-ին անազատության մեջ արձանագրված հանկարծամահության դեպքը քննող Քննչական կոմիտեն գործի անկախ և զերծ մնա քաղաքական միջամտություններից։ Այս մասին հայտարարել է «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը» (IODA)։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակը և միջազգային մյուս կառույցները նույնպես պետք է քննության առնեն այս ողբերգական պատահարը երկրում քաղաքական ընդդիմության նկատմամբ մինչդատական կալանքի չարաշահման ահագնացող դեպքերի համատեքստում. 2019 թվականից ի վեր անազատության մեջ մահացել են ընդդիմադիր երեք գործիչներ՝ Մհեր Եղիազարյանը, Արմեն Գրիգորյանը և Արսեն Գևորգյանը, իսկ 2025-ից ի վեր կալանավորների մահվան ընդհանուր թիվը հասել է 24-ի։

«Կալանավայրում ընդամենը երեք շաբաթ գտնվելուց հետո Գևորգյանի մահը ցայտուն կերպով ի ցույց է տալիս ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանավորումը որպես պատժիչ միջոց կիրառելու Հայաստանի իշխանությունների արատավոր պրակտիկան և պահանջում է անհապաղ ու անաչառ քննություն», — հայտարարել է IODA-ի խորհրդի անդամ Խոսե Մարիա Արանասը։ «Նրա մահը երկրում տիրող քրեակատարողական աղետալի պայմանների կանխատեսելի հետևանքն է, որտեղ 2025 թվականից ի վեր անազատության մեջ մահացել է 24 կալանավոր»։

Գևորգյանը մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ հոկտեմբերի 21-ին կալանավորվելուց ի վեր առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով։ Իրավապահները նրան և ընդդիմադիր կուսակցության 14 այլ աջակիցների ձերբակալել էին աղմկահարույց «հակակոռուպցիոն» գործողությունների շրջանակում՝ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից ընդամենը օրեր առաջ, որոնցում Գևորգյանն առաջադրված էր Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից։

Իշխանությունները ձերբակալել են ընդդիմադիր կուսակցությունների առնվազն 250 անդամների, լայնորեն կիրառելով նախնական կալանքը, նրանց մեկուսացնելու համար, որոշ դեպքերում՝ տարիներ շարունակ։ IODA-ի առաջիկա զեկույցը, որը կհրապարակվի Երևանում նոյեմբերի 18-ին, արձանագրում է իշխանությունների կողմից նախնական կալանքի և գույքի բռնագրավման օրենքների չարաշահումները՝ քաղաքական ընդդիմությանն ու քննադատներին թիրախային հետապնդումների ենթարկելու նպատակով։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում Գևորգյանի մահը ի ցույց է դնում քրոնիկական ինստիտուցիոնալ անտեսման և մարդու իրավունքների համակարգային խախտումների կործանարար հանգույցը։

Հիմնարկի պայմանները վաղուց ի վեր հայտնի են որպես խայտառակ անմխիթար և չեն համապատասխանում անգամ միջազգային տարրական չափանիշներին։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը դեռ սույն ամսվա սկզբին հրապարակած զեկույցում արձանագրել էր կալանավայրերում տիրող աղետալի պայմանները։

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) 2023 թ. զեկույցում, ինչպես նաև ՄԱԿ-ի մոնիտորինգային մարմինների 2024 թ. գնահատականներում «Նուբարաշենի» պայմանները հստակորեն որակվել են որպես անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք՝ ընդգծելով այնպիսի միջավայր, որտեղ մարդկային հիմնարար արժանապատվությունը համակարգված կերպով ոտնահարվում է:

«Արսեն Գևորգյանի մահը պետության հսկողության տակ գտնվելու ընթացքում չի կարող վերագրվել լոկ առողջական պատահական խնդրի։ Սա կառավարման համատարած ճգնաժամի ողբերգական ու անխուսափելի հետևանքն է, որտեղ իշխող թիմը կալանքը, որպես խափանման միջոց, ծառայեցնում է ինչպես պատժի և ահաբեկման գործիք», — հայտարարել է IODA-ի խորհրդի անդամ Սարա Լի Ուիթսոնը։

— «Ընդդիմադիր առաջնորդներին նախքան օրինական ուժի մեջ մտած դատավճիռը քայքայվող և միջազգայնորեն դատապարտված պայմաններում մեկուսացնելով՝ պետությունը նրանց գիտակցաբար ենթարկում է դաժան չարաշահումների»։

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն, անազատության մեջ արձանագրված մահվան դեպքերով պարտավոր է նախաձեռնել քրեական վարույթ։ Թեև Կոմիտեի անկախությունը երաշխավորված է Սահմանադրությամբ, այն լուրջ կասկածի տակ դրվեց դեռևս 2024 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի SMS հաղորդագրության պահանջով կոմիտեի նախագահը հրաժարական տվեց։ Իշխանությունները պետք է զերծ մնան կոմիտեի աշխատանքներին միջամտելուց, քանի դեռ իրականացվում է սույն մահվան դեպքի քննությունը։

Նոյեմբերի 10-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Գևորգյանի մահվան փաստով սկսել է ուսումնասիրություն՝ պաշտոնական պարզաբանումներ պահանջելով պետական իրավասու մարմիններից։ Պաշտպանն ընդգծել է, որ պետությունը իրավական պատասխանատվություն է կրում անազատության մեջ գտնվող բոլոր անձանց կյանքի ու առողջության պահպանման համար և պարտավոր է ապահովել գործի բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայությունը հայտարարել են, որ Գևորգյանը առողջական գանգատներ չի ունեցել նախքան երեքշաբթի վաղ առավոտյան հանկարծակի սրտի կանգ ունենալը։ Ցավակցություն հայտնելով հանդերձ՝ Գալյանը նշել է, որ անազատության մեջ մահվան դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում, և կտրականապես հերքել է քաղաքական հետապնդման առկայությունը։ Միևնույն ժամանակ, Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ և նշանակել դատաբժշկական փորձաքննություն։

IODA-ն կոչ է անում ՀՀ քննչական կոմիտեին ապահովել, որ Գևորգյանի մահվան հանգամանքների քննությունը ներառի նաև նրան բժշկական օգնության տրամադրման պատշաճության և պահման պայմանների գնահատումը։

Ուստի հատկապես կարևոր է, որ միջազգային ներկայացուցիչները և մարդու իրավունքների ոլորտի մանդատակիրները անկախ քննության ենթարկեն այս մահացու դեպքը որպես համակարգային չարաշահումների կարևոր ցուցիչ՝ մշտադիտարկման և երկրների գնահատման իրենց սահմանված մեխանիզմների միջոցով.

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին (OHCHR)՝ քննելու այս դեպքը պահման անմխիթար պայմանների, համակարգային անպատժելիության և պետական հաշվետվողականության ընդհանուր համատեքստում.

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ODIHR)՝ մշտադիտարկելու, թե ինչպես է կառավարությունն օգտագործում մինչդատական կալանքը ընդդիմադիր գործիչների ճնշման նպատակով քաղաքական անցումային փուլերում.

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (CPT)՝ բարձրացնելու այս կրկնվող համակարգային խնդիրները երկրի մշտադիտարկման և հայաստանյան իշխանությունների հետ երկխոսության ընթացքում:

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի


Ամանորյա տոնական ձևավորման գործընթացով պայմանավորված՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը: Այս…

Քաղաքապետարանը թույլատրել է Էջմիածնից եկող միկրոավտոբուսներին հասնել մինչև Մաշտոցի պողոտա, բայց կա պայման

«Էջմիածնի ԲՈՒԱՏ»-ի (Էջմիածնի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ընկերություն) երթուղիների սպասարկման գծով տնօրեն Թաթուլ Գրիգորյանն ABC Media-ին հայտնեց, որ համաձայնության են եկել Երևանի քաղաքապետարանի հետ։

Ըստ նրա՝ քաղաքապետարանը թույլատրել է 203 համարի միկրոավտոբուսներին հասնել մինչև Մատենադարան, պարզապես առանց երկար կանգառի։

 

Այսօր Հայաստանի հավաքականին միայն հաղթանակ է անհրաժեշտ


Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի C2 խմբի հինգերորդ տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրա…

«Ձեր խոշորացույցի տակ են այն բոլոր մարդիկ, ովքեր հանկարծ քաղաքական որևէ հայտարարություն են անում». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)

«Ձեր խոշորացույցի տակ են այն բոլոր մարդիկ, ովքեր հանկարծ քաղաքական որևէ հայտարարություն են անում». Ագնեսա Խամոյան

«Փաստ է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Գագիկ Ծառուկյանը երբ որ ձեր քաղաքական օրակարգի հետ հաշտ էր, նա խոշոր սեփականատեր էր, հիմա ինքը դառելա այս երկրի վերջին կոռուպցիոները: Ո՞ր մի դեպքը թվարկեմ»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔՊ պատգամավոր Արման Եղոյանին, ով իր ելույթում ասել էր, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա: «Ձեր խոշորացույցի տակ են այն բոլոր մարդիկ, ովքեր հանկարծ քաղաքական որևէ հայտարարություն են անում: Ասում եք՝ միջազգային կառույցներով չկա արձանագրված, որ Հայաստանում քաղբանտարկյալ կա, և, հետևաբար, չկա քաղբանտարկյալ: Կան քաղբանտարկյալներ»,- ավելացրել է նա:

Հասնում ենք կանգառ՝ տեսնում ենք Էջմիածին գնացող ավտոբուսները չկան. ուսանող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասնում ենք կանգառ՝ տեսնում ենք Էջմիածին գնացող ավտոբուսները չկան. ուսանող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հորմուզի նեղուցը «երբեք չի վերադառնա» նախապատերազմական կարգավիճակին․ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ և գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Al Jazeera-ի հետ զրույցում նշել է, որ Հորմուզի նեղուցը «երբեք չի վերադառնա» այն կարգավիճակին, որն ուներ մինչև Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը։

Նրա խոսքով՝ Իրանն ու Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ վերահսկելու այդ կարևոր ջրային ուղին՝ որպես 8 ամիս շարունակվող հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Թեհրանի ներկայացրած 7 կետից բաղկացած առաջարկի մաս։

Ղալիբաֆն ասել է, որ Թեհրանը քաթարցի միջնորդի միջոցով հստակ պատասխան է փոխանցել ԱՄՆ-ին, որը ներառում է խաղաղ բանակցությունների համար իր 7 պայմանը՝ հավելելով, որ Իրանը սպասում է պաշտոնական պատասխանի։

«Այժմ գնդակն ամերիկյան կողմի դաշտում է», – նշել է նա և հավելել․ «Համաձայնության հասնելուն խոչընդոտում է Միացյալ Նահանգների հանդեպ մեր անվստահությունը»։

Իրանի պայմանները, ըստ գլխավոր բանակցողի, ներառում են ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակման և պատժամիջոցների վերացումը, իրանական սառեցված միջոցների ապասառեցումը, բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, ինչպես նաև պատերազմի ավարտի մասին հստակ հայտարարությունը։

 

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հայաստանում նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևանում նոյեմբերի 12-ի…