Նավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկային


Բիզնես


Ուրբաթ վաղ առավոտյան նավթի գներն աճել են՝ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո, ինչպես նաև այն պատճառով, որ շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկային։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները աճել են 83 ցենտով կամ 0.87%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 96.75 դոլարի (GMT 01:00-ի դրությամբ)։ West Texas Intermediate (WTI) նավթի ֆյուչերսները բարձրացել են 1.04 դոլարով կամ 1.06%-ով՝ կազմելով 98.91 դոլար մեկ բարելի դիմաց։

IG ընկերության շուկայի վերլուծաբան Թոնի Սիկամորը նշել է․ «Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված երկշաբաթյա հրադադարի արդյունքում առաջացած նախնական թեթևացման ալիքը արագորեն զիջեց իր տեղը հիմնարար կասկածներին»։ Սիկամորի խոսքով՝ «Բոլորի ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ Հորմուզի նեղուցով նավթատարների տեղաշարժի վրա՝ հետևելու համար ակտիվության հնարավոր աճի նշաններին՝ ուրբաթ օրը Պակիստանում նախատեսված խաղաղության բանակցություններից առաջ»։ Վերլուծաբանները նշում են, որ Պակիստանը կփորձի բանակցությունների ընթացքում առաջ մղել ավելի կայուն խաղաղության համաձայնագիր, սակայն կարող է չունենալ բավարար ազդեցություն՝ ստիպելու Հորմուզի նեղուցի վերաբացումը։

Իրանը ցանկանում է խաղաղության պայմանագրի շրջանակում վճարներ սահմանել նեղուցով անցնող նավերի համար․ այդ մասին ապրիլի 7-ին Reuters-ին հայտնել է Թեհրանի պաշտոնյան։ Սակայն արևմտյան առաջնորդներն ու ՄԱԿ-ի ծովային փոխադրումների գործակալությունը դեմ են արտահայտվել այդ գաղափարին։



Ղազախստանը շահագրգիռ է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացմամբ

Ղազախստանը շահագրգիռ է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացմամբ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

Հայաստանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. Գողությունների մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է…

Ուկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողությունների


Քաղաքականություն


Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է, որ ուկրաինական զինվորականները մասնակցել են արտերկրում իրականացված գործողությունների՝ խոցելով իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու սարքեր Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ իրանական պատերազմի ընթացքում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ գործողությունները մաս են կազմում ավելի լայն ռազմավարության, որի նպատակն է աջակցել գործընկեր երկրներին՝ հակազդելու նույն տեսակի սպառազինությանը, որը լայնորեն կիրառվում է Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։

Զելենսկին այս մասին խոսել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում, սակայն նրա հայտարարությունները հրապարակվել են միայն մի քանի օր անց՝ սահմանված էմբարգոյի ավարտից հետո։ Նա նշել է, որ ուկրաինական ուժերը մասնակցել են ակտիվ ռազմական գործողությունների՝ օգտագործելով տեղական արտադրության, մարտական փորձով անցած հակադրոնային համակարգեր։



Դատարանները Ռոմանոս Պետրոսյանի, ՀԷՑ աշխատակիցների պայմանագրերը լուծելու հրամանները անվավեր են ճանաչում


ՀՀ դատարանները` Ռոմանոս Պետրոսյանի, ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամանները, անվավեր են ճանաչում: Շուրջ երեք տասնյակ ա…

Խոշոր սկանդալ․ Պակիստանի ՊՆ ղեկավարը «չարիք» է անվանել Իսրայելին


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը վրդովմունք է հայտնել Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆի X սոցհարթակում արված գրառման կապակցությամ…

Ընկերս ինձ մերժեց․ 15-ամյա աղջիկը միտումնավոր բախվել է ծառին․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտառոց ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց դեպի Աճառյան փողոց տանող հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարերին, անցել դրանց վրայով,  հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով հաստաբուն ծառին․ գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «BMW» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ ավտոմեքենայի մի քանի հատվածներ հայտնվել են տարբեր տեղերում, վարել է աղջիկ, ով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Դեպք վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր նաև օգնության էին հասել վարորդին, ասում էին, որ վարորդն անչափահաս է և երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց, նա հայտնել է, որ վթարն ինքը միտումնավոր է արել, քանի որ իր ընկերը մերժել է իրեն և ինքը դրա համար մտածված ինքնավթար է կատարել փորձելով վերջ տալ կյանքին:

MESA-ն պահանջում է վերականգնել Էդիտա Գզոյանին Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնում

MESA-ն պահանջում է վերականգնել Էդիտա Գզոյանին Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնում