«Ժողովուրդ». 49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը

Կարելի է ասել, որ այս ընտանիքի պարագայում կիրառելի է «խնամի-ծանոթ-բարեկամ» արտահայտությունը․ Ղալումյան եղբայրների…

«Հրապարակ»․ Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է


Արցախի թեմի առաջնորդ, տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է մեկուսացած մնալ սեփական հոտից։ Չնայած լուրերին, որ զղջում է Փաշինյանին միանալու համ…

«Հրապարակ»․ ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում


Պարզվում է՝ ԵՄ դիտորդները, իրենց առաքելությունը թողած, ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում։ Անգամ լուրջ միջադեպեր գրանցելիս ծածկադմփոց են անո…

«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում

Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին…

Իրանի պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Իրանական բավական ներկայացուցչական բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ։

Ինչպես և ենթադրվում էր, այն գլխավորում է Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։ Պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արաղչին, փոխնախարար Թախթ-Ռավանչին և ԱԽ քարտուղար Զոլղադրը, կենտրոնական բանկի նախագահը և այլ պաշտոնյաներ ու տեխնիկական մասնագետներ։

Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ դեմ առ դեմ բանակցությունները կսկսվեն Ղալիբաֆի կողմից մատնանշված երկու պայմանավորվածությունների կյանքի կոչումից հետո։

Ոչ պաշտոնական իրանական աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ում ապասառեցվել է իրանական ակտիվների առաջին տրանշը՝ մոտ 6 մլրդ դոլար, և միակ խնդիրը մնում է Լիբանանում հրադադարի հաստատումը։

Դե, ինչ՝ վաղը սկսվող գործընթացը չափազանց կարևոր է լինելու ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի, այլ նաև ողջ տարածաշրջանի և աշխարհի համար։

Պուտինը Փաշինյանի «օդերը» փակեց, դրա համար էլի հանդիպում են. հարցում

ՌԴ նախագահի հետ բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին արդեն պայմանավորվածություն կա։ Այս մասին հինգշաբթի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հանդիպում նախատեսվում է նաև հունիսի երկրորդ կեսին։

Նա հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են «կառուցողական տրանսֆորմացիայի փուլում» և շարունակելու են զարգանալ երկխոսության ճանապարհով։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Փաշինյանն ուզում նորից հանդիպել Պուտինի հետ»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Որ ճիշտ լինի ամեն ինչը, ոնց ճիշտ կիսեն Եվրոպայի փողերը, նենց չլինի՝ սխալմունք լինի»,– ասաց մի տղամարդ։

«Ես չեմ ընդունում ոչ մի հանդիպում էդ հանցագործի հետ»,– նշեց մեկ այլ քաղաքացի։

«Որ մեր վիճակը շատ լավ լինի»,– ասաց մի կին։

Մեկ այլ կին կարծիք հայտնեց․ «Պուտինն ուզում է Փաշինյանին շնորհավորի»։

Հնչեց նաև ավելի կտրուկ տեսակետ․

«Երևի՝ արդեն օդերը փակեց, դրա համար է հանդիպում, որ ուղղի ինչ-որ բան։ «Ցռան» կովը նախիրի անունը գցում է»։

Նույն քաղաքացին անդրադարձավ նաև 18 ամյա տղայի դեպքին հավելելով.

«Էն երեխեն ի՞նչ մեղավոր էր, հիվանդ երեխա, խի՞ տարան, փակին»։

Հարցման ընթացքում տեղի ունեցավ նաև վիճաբանություն քաղաքացիների միջև։ Մի տղամարդ, ով Հայաստանի քաղաքացի չէր, ասաց, որ հնարավորություն ունենալու դեպքում կընտրեր Փաշինյանին։ Այս խոսքը լսելով՝ մի կին նյարդայնացած արձագանքեց․
«Դու ի՞նչ գիտես, քո երեխան չի մեռել, Նիկոլը 3 պատերազմ ա արել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նիկոլ Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Նիկոլ Փաշինյանը ավտոերթ է կազմակերպել և ցանկացողներին հրավիրում է մասնակցել անձնական մեքենաներով:

«Ապրիլի 19-ին ավտոերթով նշում ենք Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։

Բոլորիդ հրավիրում եմ՝ Ձեր ավտոմեքենաներով։

Գնում ենք Գյումրիում մեր սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու, իրար շնորհավորելու»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Ավտոերթին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել։

Նիկոլ Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Նիկոլ Փաշինյանը ավտոերթ է կազմակերպել և ցանկացողներին հրավիրում է մասնակցել անձնական մեքենաներով:

«Ապրիլի 19-ին ավտոերթով նշում ենք Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։

Բոլորիդ հրավիրում եմ՝ Ձեր ավտոմեքենաներով։

Գնում ենք Գյումրիում մեր սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու, իրար շնորհավորելու»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Ավտոերթին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել։

Նիկոլ Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Նիկոլ Փաշինյանը ավտոերթ է կազմակերպել և ցանկացողներին հրավիրում է մասնակցել անձնական մեքենաներով:

«Ապրիլի 19-ին ավտոերթով նշում ենք Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։

Բոլորիդ հրավիրում եմ՝ Ձեր ավտոմեքենաներով։

Գնում ենք Գյումրիում մեր սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու, իրար շնորհավորելու»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Ավտոերթին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել։

Նիկոլ Փաշինյանը սովորել է օրենքը. նա ու ԿԳՄՍ նախարարն այլևս չեն խախտի սանիտարահիգիենիկ նորմերը

Օրեր առաջ Oragir.Newsհրապարակում էր արել, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարների ուղեկցությամբ այցելել էր մանկապարտեզ, մտել խոհանոց՝ խախտելով սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր։ Խոսքը վերաբերում է հաստատություններում գործող կանոնների՝ պատշաճ կերպով չպահպանելուն, ինչը հատկապես կարևոր է երեխաների առողջության պահպանման առումով։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ, որին ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից արձանագրվել են դիտարկումներ։

«Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից արձանագրված դիտարկումների հիման վրա սահմանված է նմանատիպ այցերի ժամանակ պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները, ինչը հաշվի է առնվել կազմակերպված հետագա այցերի ժամանակ»,- ասված է պատասխանում։

Նշենք, որ նախորդ հրապարակման մեջ, մեզ հետ զրույցում ՍԱՏՄ-ից հայտնել են, որ նման դեպքերի վերահսկողությունը իրենց անմիջական լիազորությունների շրջանակում չէ։ Սակայն, ստացվում է, որ ՍԱՏՄ-ն ԿԳՄՍ նախարարություն է ուղարկել դիտարկումներ մի բանի մասին, որն իրենց լիազորությունների մեջ չի մտնում։

Այս դեպքը կրկին ընդգծում է, որ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, հատկապես այնպիսի միջավայրերում, որտեղ գտնվում են երեխաներ։

Այնուհանդերձ, ԿԳՄՍ նախարարության պատասխանը հուսադրող է, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն այլևս տիրապետում են օրենքին և այսուհետ չեն խախտի սանիտարահիգիենիկ նորմերը։