
Euronews-ը հաղորդում է, որ ավելի քան 45 երկրների առաջնորդներ հավաքվում են Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի իններորդ գագաթնաժողովին մասնակցելու համար։…
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները։ Նախորդ ամսվա շահառու «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամին փոխանցվել է 4.589.996 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվելու է «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ավելի շատ աշակերտների համար օլիմպիական կրթության հասանելիության ընդլայնմանը։
«Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամի «Հեռաբժշկության ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրն» է։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է մեկ տարի շարունակ աջակցել Վայոց ձորի մարզի Զառիթափ, Սյունիքի մարզի Հալիձոր, Որոտան, Խնձորեսկ, Վաղատուր, Ծավ, Շվանիձոր և Տավուշի մարզի Կոթի գյուղերը սպասարկող հեռաբժշկության կետերի գործունեությանը։ Նախաձեռնության նպատակն է հեռավոր համայնքների բնակիչներին հասանելի դարձնել անվճար բժշկական խորհրդատվությունն ու առողջական վիճակի շարունակական հսկողությունը՝ նվազեցնելով բուժօգնություն ստանալու նպատակով այլ բնակավայրեր մեկնելու անհրաժեշտությունը։ Նախաձեռնությունը համահունչ է Բանկի՝ մարզերի զարգացման ռազմավարական ուղղությանը։
Իդրամի և IDBank–ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մարզերում որակյալ ու հասանելի ծառայությունների ապահովումն ընկերությունների առաջնահերթություններից է. «Առողջապահական ծառայությունների հասանելիությունը սահմանամերձ և հեռավոր համայնքներում կենսական նշանակություն ունի։
«Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով մեր հաճախորդներից յուրաքանչյուրն իր ամենօրյա վճարումներով ներդրում է ունենում մեր մարզերում ապրող մարդկանց կյանքի որակի բարելավման գործում։ Հեռաբժշկության այս ծրագիրը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական լուծումները նպաստել մարդկանց առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը», – ընդգծել է Տաթևիկ Վարդևանյանը:
VIVA հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը նշել է.
«VIVA հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում Իդրամին և IDBank-ին՝ Հայաստանի հեռավոր և սահմանամերձ գյուղերում մեր աշխատանքին աջակցելու համար։ Այն գյուղերում, որտեղ մոտակա բուժհաստատությունները մեծ հեռավորության վրա են գտնվում, այս աջակցությունը կօգնի երեխաներին և միայնակ ապրող տարեցներին ժամանակին բժշկական խորհրդատվություն ստանալ։ Հեռաբժշկության շնորհիվ նրանք կկարողանան իրենց գյուղից խորհրդակցել բժշկի հետ՝ առանց հիվանդանոց հասնելու համար երկար ճանապարհ անցնելու»։
«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։
IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
ՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերին
Ի պատասխան՝ «Հանրապետական» մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության վերաբերյալ շրջանառվող լուրերի՝ ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հեռարձակման կենտրոնացված համակարգին անցնելուց հետո՝ արդեն ավելի քան 10 տարի, Հայաստանում ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի նկարահանումներն իրականացնում է բացառապես ՈՒԵՖԱ-ն։
Միջազգային կառույցը Հայաստան է գործուղում տարբեր ազգությունների մասնագետների, այդ թվում՝ թուրք նկարահանողների։ ՀՖՖ-ն որևէ ազդեցություն չունի ՈՒԵՖԱ-ի կողմից աշխատակիցների ընտրության գործընթացի վրա։
Հարկ է ընդգծել, որ Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի ընթացիկ մրցափուլի հանդիպումների, ինչպես նաև «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումների նկարահանումներն իրականացնում են նույն աշխատակիցները։
ՀՖՖ-ն վերահաստատում է, որ տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, և աշխատակիցների ընտրության հարցում ֆեդերացիան որևէ դերակատարում չունի»։
Վարչապետը ժամանել է Դուբլին | Top-News.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն:
Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:
Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:
ԵՄ-ում ակնկալում են, որ Մակրոնի հեռանալուց հետո Եվրոպական քաղաքական համայնքը կլուծարվի․ Politico
Եվրոպացի որոշ դիվանագետներ ու պաշտոնյաներ ակնկալում են, որ Եվրոպական քաղաքական համայնքը (դրա հերթական նիստը մեկնարկում է նոյեմբերի 12-ին Դուբլինում) կլուծարվի 2027 թվականին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնից հեռանալուց հետո։ Ինչպես գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, բազմաթիվ առաջնորդներ հոգնել են Մակրոնի նախաձեռնած ֆորումից և այն համարում են պարզապես դատարկախոսության հարթակ։
Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, Ելիսեյան պալատում և ԵՄ կառույցներում մերժում են այդ քննադատությունը՝ ընդգծելով, որ համայնքի գագաթնաժողովների ժամանակացույցն արդեն նախանշված է մինչև 2028 թվականի տարեվերջ։ Ակնկալվում է, որ հանդիպումները կկայանան Շվեյցարիայում, Հունաստանում, Ադրբեջանում և Լատվիայում։
ԵՄ ներկայացուցիչներից մեկի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ի նիստի բացմանը ելույթ կունենան Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինն ու Վլադիմիր Զելենսկին։ Politico-ն նշում է, որ համատեղ լիագումար նիստում հիմնական ուշադրությունը կկենտրոնանա Ուկրաինայի և եվրոպական անվտանգության վրա։ Համայնքի ընդլայնման հարցը չի քննարկվելու։
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը` ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա

ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր կրկին նիստ էր հրավիրել, այս անգամվա օրակարգը վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին, ավելի կոնկրետ…
Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմութ
Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը, տարածքն ու մշակույթը և քեզ իրավունք վերապահես միջամտելու այլ պետությունների հարաբերություններին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին:
Մի քանի օր առաջ Երևանում՝ Իրանի փոխնախագահ դոկտոր Սեյյեդ Համիդ Փուրմոհամմադիի մասնակցությամբ, Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։ Սա գեղեցիկ ու խորհրդանշական միջոցառում էր, որը ևս մեկ անգամ ընդգծում է երկու ժողովուրդների մշակութային ամուր կապերը։
Սակայն այս միջոցառումը ադրբեջանական մեդիայում մի քանի օր շարունակ հիստերիայի առիթ դարձավ։ Պատճառը, ըստ էության, նույն հին ու ագրեսիվ խոսույթն է՝ թե՛ Երևանն է «իրենցը», թե՛ Կապույտ մզկիթը։ Բայց Բաքուն չբավարարվեց տեղեկատվական հարձակումներով։ Երեկ Կովկասի մահմեդականների վարչությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ «Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով անվանակոչելը ադրբեջանական ժողովրդի հնագույն պատմամշակութային ժառանգության օրինակներից մեկի պատմական և մշակութային ինքնությունը խեղաթյուրելու հերթական փորձն է, ամբողջ աշխարհի կողմից կիսվող և միջազգային կոնվենցիաներով ամրագրված համամարդկային արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերի դեմ ուղղված սադրանք»։
Պատմական կեղծարարությունից զատ՝ այստեղ գործ ունենք շատ ավելի լուրջ երևույթի հետ։ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս ուղղակիորեն միջամտել Հայաստան-Իրան հարաբերություններին։ Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ։ Ինքն է որոշելու՝ ով, որտեղ և ինչ միջոցառում պետք է անցկացնի՞։ Սեփական իրական պատմությունից վախեցող ադրբեջանական պետությունը հետևողականորեն փորձում է յուրացնել տարածաշրջանի հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդների և քաղաքակրթությունների ժառանգությունը։
Հատկանշական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր ունի ոչ միայն քրիստոնեության, այլև մահմեդականության հետ։ Դրա վկայությունն են թե՛ սեփական երկրում հիջաբ կրող կանանց ու աղջիկների նկատմամբ սահմանափակումներն ու ճնշումները, թե՛ հայկական եկեղեցիների ոչնչացման և հայկական քրիստոնեական ժառանգության վերացման քաղաքականությունը։ Այսինքն՝ խնդիրը ո՛չ կրոնն է, ո՛չ էլ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Խնդիրը դրանք սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուրիշների պատմությունն ու ինքնությունը յուրացնելու մեջ է։ Կրոնական ժառանգության պաշտպանությունից խոսող Բաքուն նախ պետք է բացատրի, թե ինչու է սեփական երկրում սահմանափակում մահմեդական կանանց կրոնական ազատությունները, իսկ Հայաստանի և Արցախի հայկական եկեղեցիների ու քրիստոնեական ժառանգության նկատմամբ իրականացնում յուրացման կամ ոչնչացման քաղաքականություն։
Իսկ նման հանդգնություն իրեն թույլ է տալիս նաև այն պատճառով, որ ՀՀ կառավարությունը բազմիցս աչք է փակել Հայաստանի ներքին գործերին Ադրբեջանի միջամտության փորձերի վրա։ Ավելին՝ «Երևանի ղազիյաթ» կոչվող անհեթեթությունը շրջանառության մեջ դրած Փաշազադեի հրահանգներից ու ցուցումներից հետո Փաշինյանը ձեռնամուխ եղավ հակաեկեղեցական արշավին։
Ադրբեջանի միջամտությունը Հայաստան-Իրան հարաբերություններին անթույլատրելի է։ Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը, տարածքն ու մշակույթը և քեզ իրավունք վերապահես միջամտելու այլ պետությունների հարաբերություններին»,- նշել է նա։
Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումը
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրում կայանալիք Իտալիայի դեմ հանդիպումը։
Ինչպես հաղորդում է L’Équipe հեղինակավոր պարբերականը, պարզվել է ֆուտբոլիստի՝ ազգային թիմի նախավերջին մարզումը բաց թողնելու իրական պատճառը։ Աղբյուրի տեղեկություններով՝ աստղային հարձակվողն անհանգստություն է զգում ծնկատակի ջլի (ազդրի հետին մակերեսի) հատվածում, ինչի պատճառով էլ որոշվել է ռիսկի չդիմել և նրան հանգիստ տրամադրել նոյեմբերի 12-ին նախատեսված խաղում։
Սպասվում է, որ Մբապեն լիովին ապաքինված կլինի և շարք կվերադառնա Ազգերի լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրում, որտեղ ֆրանսիացիները կիրակի օրը՝ նոյեմբերի 15-ին, ուժերը կչափեն Թուրքիայի ազգային ընտրանու հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում մասնակցել է ընդհանուր առմամբ 16 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
armsport.am
Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․

ՀԱՊԿ-ից հեռացնելու Փաշինյանի խաղաթուղթն այն էր, որ կազմակերպության կանոնադրությամբ անդամ պետությանը հարկադրաբար հեռացնելու ընթացակարգ նախատեսված չէ։ Հեռացնել…
