Մասկը պատիվ է համարել Nvidia-ի ղեկավարին աշխատանքի ընդունելու հնարավորությունը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ իր համար պատիվ կլիներ իր ընկերություններից մեկում աշխատանքի ընդունել Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին։

«Դա պատիվ կլիներ», — գրել է Մասկը X սոցիալական ցանցում՝ արձագանքելով օգտատերերից մեկի՝ Հուանգին աշխատանքի ընդունելու կոչին։

Նոյեմբերի 7-ին Հուանգը Nvidia-ի տնօրենների խորհրդին խոստովանել է, որ մտերմիկ հարաբերություններ է ունեցել Էլիս Հուանգ անունով մի կնոջ հետ, որին ամերիկյան հետախուզությունը կասկածել է Պեկինի օգտին տեղեկություններ հավաքելու մեջ։ Ամերիկյան հատուկ ծառայությունները նրան կապում են չինական հետախուզության հետ։ Դրանից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 8-ին, Nvidia-ի տնօրենների խորհուրդը նախաձեռնել է անկախ քննություն։

Եղանակը Հայաստանում. տաքացում – NEWS.am

Հայաստանում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի արևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5–7 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի −3-ից −1, իսկ վաղը ցերեկը՝ +10-ից +12 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4+7,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +8+11,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +6+10,

Լոռիում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +13+16,

Տավուշում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +15+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +8+12,

Արարատում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13,

Արմավիրում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15+19,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +10+14։

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ ցամաքային և երկաթուղային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները. գրում է ermenihaber.am-ը։

«Սակայն Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության հասնեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Անթալիայում անցկացվող COP31 կլիմայական համաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողների, մասնավորապես՝ ադրբեջանցի լրագրողների հարցերին՝ Ուրալօղլուն նշել է, որ թուրքական կողմն արդեն ավարտել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները թե՛ Ալիջանի ցամաքային անցակետի, ր թե՛ երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության գան, և հաշվի է առնում նաև Բաքվի մտահոգությունները։ Նախարարը հավելել է, որ սահմանների բացումը, իր գնահատմամբ, երկար չի տևի»,- նշում է լրատվամիջոցը։

Վախի մթնոլորտ է ձևավորվում


Արսեն Գևորգյանի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը պայմանավորված էր ոչ թե պարզապես նրա անձի շուրջ առաջացած որևէ խնդրով, այլ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ։ Այս համոզմունքն է հայտնել Ձյու…

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ

Եվրամիությունը նոյեմբերի 16-ին կկիրառի նոր հակառուսական պատժամիջոցներ: Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Բենջամին Հադդադը:

«Երկուշաբթի օրը մենք նոր պատժամիջոցներ կընդունենք Ռուսաստանի դեմ», – ասել է նա՝ հավելելով, որ պատժամիջոցների ցանկում կարող են ընդգրկվել 150 անհատ և 50 բանկ։ Հադդադի խոսքով՝ դրանց մեծ մասն առաջարկվել է Ֆրանսիայի կողմից։

Ռուսական կողմը նախկինում բազմիցս ընդգծել է, որ ԵՄ պատժամիջոցների քաղաքականությունը չի նպաստում ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել

Թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել, որում նրա հետ սրտիկ է անում և ասում. «Մենք հիմա եղբայրներ ենք: Ես նկատի ունեմ, որ մենք լավ հարաբերություններ ունենք և դրա համար շատ ուրախ ենք»:

ԵՔՀ 9-րդ գագաթնաժողովը՝ Դուբլինում․ օրվա թոփ իրադարձությունը


Euronews-ը հաղորդում է, որ ավելի քան 45 երկրների առաջնորդներ հավաքվում են Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի իններորդ գագաթնաժողովին մասնակցելու համար։…

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները։ Նախորդ ամսվա շահառու «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամին փոխանցվել է 4.589.996 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվելու է «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ավելի շատ աշակերտների համար օլիմպիական կրթության հասանելիության ընդլայնմանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամի «Հեռաբժշկության ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրն» է։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է մեկ տարի շարունակ աջակցել Վայոց ձորի մարզի Զառիթափ, Սյունիքի մարզի Հալիձոր, Որոտան, Խնձորեսկ, Վաղատուր, Ծավ, Շվանիձոր և Տավուշի մարզի Կոթի գյուղերը սպասարկող հեռաբժշկության կետերի գործունեությանը։ Նախաձեռնության նպատակն է հեռավոր համայնքների բնակիչներին հասանելի դարձնել անվճար բժշկական խորհրդատվությունն ու առողջական վիճակի շարունակական հսկողությունը՝ նվազեցնելով բուժօգնություն ստանալու նպատակով այլ բնակավայրեր մեկնելու անհրաժեշտությունը։ Նախաձեռնությունը համահունչ է Բանկի՝ մարզերի զարգացման ռազմավարական ուղղությանը։

Իդրամի և IDBank–ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մարզերում որակյալ ու հասանելի ծառայությունների ապահովումն ընկերությունների առաջնահերթություններից է. «Առողջապահական ծառայությունների հասանելիությունը սահմանամերձ և հեռավոր համայնքներում կենսական նշանակություն ունի։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով մեր հաճախորդներից յուրաքանչյուրն իր ամենօրյա վճարումներով ներդրում է ունենում մեր մարզերում ապրող մարդկանց կյանքի որակի բարելավման գործում։ Հեռաբժշկության այս ծրագիրը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական լուծումները նպաստել մարդկանց առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը», – ընդգծել է Տաթևիկ Վարդևանյանը:

VIVA հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը նշել է.

«VIVA հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում Իդրամին և IDBank-ին՝ Հայաստանի հեռավոր և սահմանամերձ գյուղերում մեր աշխատանքին աջակցելու համար։ Այն գյուղերում, որտեղ մոտակա բուժհաստատությունները մեծ հեռավորության վրա են գտնվում, այս աջակցությունը կօգնի երեխաներին և միայնակ ապրող տարեցներին ժամանակին բժշկական խորհրդատվություն ստանալ։ Հեռաբժշկության շնորհիվ նրանք կկարողանան իրենց գյուղից խորհրդակցել բժշկի հետ՝ առանց հիվանդանոց հասնելու համար երկար ճանապարհ անցնելու»։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։

IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում