Մի ադրբեջանցու հարց չեք կարողանում ամբողջ պետությունով լուծել, ընկել եք 1700-ամյա եկեղեցու հետևից. դատվելու եք. Աննա Գրիգորյան

ԱԺ օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց: ԱԺ-ն չի կարող քննարկել եկեղեցու ներքի կյանքը, որոհետև օրենքն ասում է՝ եկեղեցին անջատված է պետությունից: Անկախ ձեր վերաբերմունքից՝ չի կարող և վերջ:

Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

«Այն մարդիկ, ովքեր ուղիղ ներգրավված են սրա մեջ, իրավական պատասխանատվության են ենթարկվելու: Պարո՛ն Եղոյան, դուք սա շատ լավ պիտի իմանաք:

Եթե քննիչ հանձնաժողով էլ ձևավորվեր, պետք է ձևավորվեր այն մասին, թե ոնց է Կառավարությունը և իր փաստացի ղեկավարը միջամտում եկեղեցու ներքին գործերին:

Մի ադրբեջանցու հարց չեք կարողանում ամբողջ պետությունով լուծել, ընկել եք 1700-ամյա եկեղեցու ներքին կյանքի հետևից: Սա հակասահմանադրական է, դուք դատվելու եք», – ասաց Աննա Գրիգորյանը:

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնումը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ ընթացող աշխատանքներին։

Կարևորվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Խուդաթյանը նշել է, որ տեղի է ունեցել Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար կազմերի հետ։

Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայով

Հիմք ընդունելով գիտական տվյալները՝ Կառավարության որոշման նախագծով 2026 թվականի մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվում է ձկնորսության թույլատրելի առավելագույն քանակությունը սահմանել լրացուցիչ 720 տոննա։

2026 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։

Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման պայմանագրերի կնքման դիմումն ու հայտաձևը ստորև՝ https://surl.li/gthivb

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագրերի կնքման օրվանից մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը՝ ձկան նախաձվադրման փուլի սկիզբը։
Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, մեքենայական կամ ձեռքի միջոցով արտադրված, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից պատրաստված, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցերով)։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 818 555 (5301) հեռախոսահամարով։

Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը մեկնարկել է հանդիսավոր գալա-համերգով


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի մեկնարկին նվիրված հանդիսավոր գալա-համերգին, որն անցկացվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հայտնում են ԿԳՍՄՆ-ից։ Հոկտեմբերի 5-6-ը Երևանում անցկացվող համաժողովը համախմբել է Հայաստանի և Միացյալ Թագավորության գործարար, պետական կառավարման, ֆինանսական, կրթական և տեխնոլոգիական ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը, համաժողովի մասնակիցներ, հյուրեր։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ բարձր երաժշտությունը երկրների միջև փոխըմբռնման, բարեկամության և համագործակցության արտահայտություն է։

«Բիզնեսը, կրթությունը, գիտությունը և մշակույթը թեև տարբեր ոլորտներ են, իրականում ունեն մեկ կարևոր ընդհանրություն՝ դրանք ստեղծում են կապեր, ձևավորում վստահություն և բացում համագործակցության նոր ճանապարհներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ հայ-բրիտանական մշակութային երկխոսությունը զարգանում է՝ արձանագրելով արդյունքներ։

Նախարարը հիշատակել է 2024 թվականին Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ կազմակերպված «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությունը, որի  շրջանակում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել են Բրիտանական թանգարանից բերված Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը։ Շուրջ վեց ամիս տևած ցուցադրությունն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու։

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Միացյալ Թագավորության առաջատար կրթական հաստատությունների՝ Լոնդոնի արվեստների համալսարանի (UAL), Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL IOE), ինչպես նաև Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի (RCS) հետ։ Համագործակցության առանցքում Արվեստների և Կրթական կլաստերների հայեցակարգերի մշակումն է՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Օմուլը:

Համերգային ծրագրում հնչել են բրիտանացի անվանի կոմպոզիտոր Էդվարդ Էդգարի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դոկտոր Մարկոս Հացադուլավորի ղեկավարությամբ և միջազգային ճանաչում ունեցող թավջութակահար Գայ Ջոնսթոնի մասնակցությամբ։

Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը մեկ հարթակում միավորում է բիզնես առաջնորդների, ներդրողների, քաղաքականություն մշակողների և նորարարների՝ նպաստելով նոր գործարար կապերի հաստատմանն ու երկարաժամկետ գործընկերությունների զարգացմանը։ 



TRIPP նախագիծը կփոխի տարածաշրջանի տնտեսական միջավայրը. Նիկոլ Փաշինյանի ելույթը հայ-բրիտանական համաժողովում ()

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում։ 

Վարչապետը հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին՝ ընդգծելով, որ համաժողովի անցկացումը տրամաբանական է  Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հաստատման հուշագիրն այս տարվա մայիսին ստորագրելուց հետո. «Նման գործընկերություն հաստատելուց հետո կառավարությունների համար առաջնային հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ իսկ ինչպես այդ քաղաքական կամքը, որն արտահայտվում է ընդունված փաստաթղթերով կամ փաստաթղթով, դարձնել իրականություն։ Եվ այս խնդիրը լուծելու ամենաարդյունավետ ճանապարհը քաղաքական այն բովանդակությունը, որը քննարկվում է կառավարությունների միջև, առօրյա կյանքի մաս դարձնելն է։ Եվ ահա նման համաժողովները հենց այդ նպատակին են ծառայում՝ կառավարությունների կողմից  բացված տարածքը լցնել իրական կյանքով»։

Անդրադառնալով  տնտեսությանը, գործարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  փորձը ցույց է տալիս՝ կառավարական կամ այլ պաշտոնական պարտականությունների որոշակի շրջանակով չկաշկանդված մարդիկ ավելի լավ են տեսնում հնարավորությունները և հեռանկարները։ Այդ համատեքստում, երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ  համաժողովի քննարկումների ընթացքում արծարծված  մտքերը կթևակոխեն զարգացման հաջորդ փուլ և կդառնան կոնկրետ պայմանավորվածություններ։

«Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը և մեր տարածաշրջանը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և սրանից բխող զարգացումների հետ։ Մենք հիմա ամենօրյա ռեժիմով աշխատում ենք TRIPP նախագծի իրագործման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, որը միանշանակ և աներկբա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու: Արդեն իսկ այդպիսին է, որովհետև այսօր իսկ մենք զգում ենք Հայաստանի շուրջ ներդրումային գրավչության որոշակի ակտիվություն, և պարզ է, որ այդ նախագիծն իր հերթին բերելու է նոր նախագծեր, և ներդրումային գրավիտացիան Հայաստանի և մեր տարածաշրջանի ուժեղանալու է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում, TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ, սպասվում է  Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, համապատասխանաբար նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացում։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապի հաստատմանը,  հյուսիս-հարավ ճանապարհային նախագծի իրագործմանը,  երկաթուղուն զուգահեռ արևելք-արևմուտք նույն ուղղությամբ ճանապարհների բացմանը.  «Ինչ նկարագրում եմ այն է, ինչ ճշգրտորեն ՀՀ Կառավարությունը հաստատել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Այս բոլոր կոմունիկացիաներին զուգահեռ, իհարկե, այսօր արդեն դիտարկվում և քննարկվում են հնարավորությունները նավթամուղի, գազամուղի կառուցման, նաև էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ ենք ունենում»։

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը տրանսպորտային առումով ավելի են մոտենում իրար և  ճիշտ պահն է քննարկելու, թե ինչ հնարավորություններ կան, որոնք կարող են օգտագործվել։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ ցանկացած տնտեսական զարգացում իր հետ բերում է նոր տնտեսական զարգացում։ «Առավել հաջող են այն երկրները, որոնց տնտեսական աճը շարունակական է և հետևողական։ Նախորդ հինգ տարիներին պլանավորել էինք ՀՀ-ում միջինում 7% տնտեսական աճ ապահովել և փաստորեն ապահովել ենք միջինում 7.9%. տնտեսական աճ։ Այսինքն՝ ամեն 7.9% -ն արդեն իսկ ավելացել է նախորդ տարվա 7.9% -ի վրա։ Ընդհանուր առմամբ, 2025 թ. ՀՀ  համախառն ներքին արդյունքը 2018 թ․–ի համեմատ աճել է շուրջ 53% -ով՝ նկատի ունենալով նաև ՔՈՎԻԴ-ի համընդհանուր անկումային տարին։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում պլանավորել ենք միջինում տարեկան 6% տնտեսական աճ ապահովել։ Եվ նաև ռազմավարական մի շարք ուղղություններ ունենք։ Այդ ռազմավարական ուղղություններից մեկի մասին ասացի՝  տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, բայց նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա։ Մասնավորապես՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում պլանավորում ենք վերականգնվող էներգետիկայի տեմպը ոչ միայն պահել, այլ  վերականգնվող էներգետիկան ինստիտուցիոնալ առումով ավելի հուսալի դարձնել մեր տնտեսության և պետության համար»,-ասել է երկրի ղեկավարը։

Վարչապետը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ»–ը Հայաստանի Հանրապետության մասին Կառավարության ռազմավարական պատկերացումն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նկատմամբ ավելացող բիզնես հետաքրքրության  համատեքստում ընդգծել է դեպի ՀՀ զբոսաշրջիկների հոսքերի աճի կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ահռելի զարգացումներ են արձանագրվել նաև  արհեստական բանականության ոլորտում։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքները   առաջիկայում  կարձանագրվեն տնտեսության ոլորտում և կստեղծեն այդ հաջողություններով  ուրախանալու հնարավորություններ։

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կազմակերպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA)՝ ՀՀ Կառավարության, «Enterprise Armenia»-ի և Բրիտանա-հայկական առևտրային պալատի (BACC) հետ համագործակցությամբ։ Համաժողովը մեկ հարթակում միավորել է շուրջ 2,000 մասնակցի՝ ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական և զարգացման կառույցների, բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության, առաջատար ընկերությունների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչների։ Համաժողովի ընթացքում քննարկվել են  կապիտալի հասանելիությունը, ներդրումների ներգրավումը և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանում ներդրումների և միջազգային ֆինանսավորման գործնական մեխանիզմներին։

https://www.youtube.com/watch?v=GTqrgElwLRY

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ պարգևատրվել են ոլորտի մասնագետները

Ճարտարապետության համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ճարտարապետների պարգևատրման արարողություն: Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ճարտարապետներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նշելով, որ նրանք ԿԳՄՍ նախարարության առանցքային գործընկերներն են:

Նա հատկապես ընդգծել է նախարարությանը կից Գիտամեթոդական խորհրդի դերը, որի անդամները ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ են. «Հայաստանում բոլոր հուշարձաններին առնչվող նախագծերը քննարկվում են Գիտամեթոդական խորհրդում, որտեղ ճարտարապետներն իրենց մասնագիտական ներուժը ծառայեցնում են մշակութային ժառանգության պահպանմանը»։

Նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը շարունակական քաղաքականությամբ մշտապես աջակցելու է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստելու են հայկական մշակույթի հանրահռչակմանը՝ մեջբերելով օրերս Բարսելոնայում անցկացվող ցուցահանդեսը, որին Հայաստանը մասնակցում է պետության աջակցությամբ:

Ալֆրեդ Քոչարյանը ճարտարապետության ոլորտում բազմամյա փորձի, մնայուն աշխատանքի և սեփական փորձն ու գիտելիքները սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Ճարտարապետության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրել է Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանին և վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանին:

Շնորհավորելով ճարտարապետներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրի ներդրման համար։ «Այս օրը լավագույն առիթն է արժևորելու «ժամանակի հետ երկխոսողներին», քանի որ այն, ինչ ստեղծվում է ճարտարապետական մտքի արդյունքում, դառնում է մեր պատմությունը, ձևավորում մեր այսօրվա և վաղվա միջավայրը»,-նշել է Եղիազար Վարդանյանը:

Մասնագիտական տոնի առթիվ մի խումբ ճարտարապետների Եղիազար Վարդանյանը շնորհել է կոմիտեի «Ալեքսանդր Թամանյան», «Մոմիկ ճարտարապետ», «Տրդատ ճարտարապետ», «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ և շնորհակալագրեր։

Օրվա շրջանակում հայտարարվել է, որ այսուհետ Հայաստանի ճարտարապետների պալատը ևս մեդալ շնորհելու հնարավորություն ունի: Պալատի առաջին մեդալները ստացել են վաստակավոր ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Հրաչիկ Պողոսյանը, Մկրտիչ Մինասյանը և Աշոտ Ալեքսանյանը։ Ճարտարապետներին շնորհվել են նաև Երևանի քաղաքապետի պատվոգրեր:

Ի նշանավորումն տոնի՝ Հայաստանի ճարտարապետների պալատը կազմակերպել էր «Հուշարձաններ և քաղաքային բնապատկերներ» խորագրով ճարտարապետների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։

Նշենք, որ Ճարտարապետության համաշխարհային օրը յուրաքանչյուր տարի նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։

Կանադայի Քվեբեկ նահանգում հաղթել է անկախության կողմնակից Քվեբեկյան կուսակցությունը


Աշխարհ


Կանադայի ֆրանսախոս Քվեբեկ նահանգում կայացած ընտրություններում հաղթել է անկախության կողմնակից Քվեբեկյան կուսակցությունը։ Կուսակցության առաջնորդ Պոլ Սեն-Պիեռ Պլամոնդոնը կդառնա նահանգի հաջորդ վարչապետը, հայտնում է AFP-ն։

Կուսակցությունը հայտարարել է, որ նախատեսում է անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել, սակայն միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ Սա Քվեբեկի անկախության երրորդ հանրաքվեն կլինի․ նախորդները տեղի են ունեցել 1980 և 1995 թվականներին, և երկու դեպքում էլ անկախության կողմնակիցները պարտվել են։ 1995-ին տարբերությունը նվազագույն էր՝ միասնության կողմնակիցները ստացել էին ձայների 50,58%-ը։

Վերջին հարցումների համաձայն՝ ներկայում Քվեբեկի անկախության գաղափարին աջակցում է նահանգի բնակչության մոտ 30%-ը։ Միևնույն ժամանակ, Կանադայի մեկ այլ նահանգում՝ Ալբերտայում, նմանատիպ հանրաքվե նախատեսվում է անցկացնել երկու շաբաթ անց։



Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 28-ին մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվազ բնակավայրում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, այդ թվում՝ դանակահարվածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քրեական վարչական օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ինչպես նաև քրեական ոստիկանները պարզել են, որ նշված վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով «Աշտարակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ն, Երևանի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ.-ն։

Ոստիկանների մի խումբ էլ մեկնել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ Տիգրան Մ.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Կրծքավանդակի թիկնային մակերեսի չթափանցող վերքեր, ձախ գոտկային շրջանի, աջ նախաբազկի ստորին երրորդակնի, ձախ արմնկային շրջանի կտրած վերքեր», իսկ Դավիթ Հ.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Որովայնի առաջնային պատի թափանցող վերք» մարմնական վնասվածքներով։

Մինչ Աշտարակի հիվանդանոցի բուժանձնակազմը պայքարում էին վիրավորների կյանքի համար, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում՝ հարակից դաշտամիջյան հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Վահան Ս.-ի և 32-ամյա Սուրեն Պ.-ի միջև, որից հետո նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում վիճաբանությունն այս անգամ շարունակվել է Ոսկեվազ գյուղի 11-րդ փողոցում՝ մի կողմից Վահան Ս.-ի, վերջինիս հոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Սերյոժա Ս.-ի, հորեղբոր տղաներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 35-ամյա Կարեն Ս.-ի, 32-ամյա Արթուր Ս.-ի, իսկ մյուս կողմից՝ Սուրեն Պ.-ի, վերջինիս մտերիմներ Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ի, Երևանի բնակիչներ 34-ամյա Վարդան Մ.-ի և 36-ամյա Տիգրան Մ.-ի միջև։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, Վահան Ս.-ն է Տիգրան Մ․-ին և Դավիթ Հ․-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառել, ու ձեռնարկելով հերթական օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական ոստիկանները նշված խուլիգանությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նույն օրը հայտնաբերել, ձերբակալել և քրեական ոստիկանություն են տեղափոխել Սերյոժա Ս.-ին, Արագածոտնի մարզի բնակիչներ 33-ամյա Հաբեթ Ս.-ին, 35-ամյա Կարեն Ս.-ին, 24-ամյա Սուրեն Մ.-ին, 36-ամյա Արթուր Հ.-ին, 36-ամյա Տիգրան Մ.-ին, 32-ամյա Դավիթ Հ.-ին և դանակահարած Վահան Ս.-ին։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ռուբեն Ռուբինյանը հորդորեց Էդգար Ղազարյանին լքել ամբիոնը. իրավիճակը ԱԺ-ում լարվեց (տեսանյութ)


Ազգային ժողովի նիստերի դահլիճում վիճաբանություն և հրմշտոց տեղի ունեցան այն բանից հետո, երբ ամբիոնին մոտեցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, որն իր ելույթը սկսեց այսպես. «ԱԺ նախագահի ընտրության հարցը օրակարգում չունենալն արդեն դառնում է շատ վտանգավոր Ազգային ժողովի բնականոն գործունեության համար, և, ցավոք սրտի, այն օրակարգում ընդգրկված չէ»:

Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանի նախագահի պաշտոնավարման ընթացքում տեղի է ունեցել «ապօրինությունների շարք՝ նախ, որ ԱԺ նախագահը հրաժարվում է կատարել իր պարտականություններից, այն է՝ մասնակցել ԱԺ նիստերին, նախագահել նիստերը, բացի դրանից, կայացնում է ապօրինի որոշումներ»։

ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց ելույթը՝ նշելով, որ Ղազարյանի հայտարարությունները չեն վերաբերում օրակարգին, և ինքը ստիպված է անջատել նրա խոսափողը։

«Եթե պարոն Ղազարյանը հիմա կխոսի օրակարգի մասին, ես միացնում եմ խոսափողը։ Եթե չի խոսելու օրակարգից, անջատված է մնում»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։

Չնայած խոսափողի անջատմանը՝ Էդգար Ղազարյանը շարունակեց ելույթը՝ պնդելով, թե Ռուբինյանն իրավունք չունի անջատելու իր խոսափողը, ինչին ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը հորդորեց նրան լքել ամբիոնը։

«Ելույթները պետք է լինեն օրակարգի մասին»,- պնդեց ԱԺ նախագահը, ինչին Ղազարյանը հակադարձեց՝ պնդելով, թե Ռուբինյանը չի կարող կամակորություն անել, և պահանջեց վերականգնել իր 2 րոպեն:

Դրանից հետո ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց, պատգամավորները սկսեցին հրմշտել և քաշքշել միմյանց:

Ռուբինյանն ընդհատեց ԱԺ նիստը և հայտարարեց ընդմիջում:

Ընդմիջումից հետո ԱԺ նախագահը հորդորեց գործընկերներին օրակարգից չշեղվել:

«Դա իմ սպեցիֆիկ ցանկությունը չէ: Նախ՝ դա կարգավորված է ԱԺ կանոնակարգ օրենքով և երկրորդ, դա նրա համար է, որ երբ մարդիկ շեղվում են օրակարգից, դա խաթարում է նիստը: Հուսով եմ՝ բոլորդ պարպեցիք ձեր էմոցիաները»,- ասաց Ռուբինյանը:

https://www.youtube.com/watch?v=TiwTC-XGuHg


Թրամփը կատակել է առաջիկա ընտրություններին իր առաջադրվելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է իր քաղաքական կարիերային և իր դեմ իրականացված գործողություններին. «Նրանք հարձակվել են ինձ վրա, իմպիչմենթի են ենթարկել, ձերբակալել են ինձ, և նույնիսկ փորձել են սպանել ինձ, կարծում եմ»։

ԱՄՆ-ում սպասվող առաջիկա ընտրությունների մասին խոսելիս Թրամփը հայտարարել է. «Այս ընտրություններում ես ձեզ խնդրելու եմ ձևացնել, թե ես առաջադրվում եմ»։

Թրամփը նաև խոսել է իր նկատմամբ կիրառվող «GOAT»՝ «բոլոր ժամանակների մեծագույնը» բնորոշման մասին՝ համեմատություն կատարելով ԱՄՆ պատմական նախագահներ Ջորջ Վաշինգտոնի և Աբրահամ Լինքոլնի հետ։

«Նրանք բոլորը ասում են՝ GOAT։ Ես ասում եմ՝ «Իսկ Վաշինգտո՞նը և Լինքոլնը»։ Նրանք ասում են՝ «Դուք ավելի լավն եք, պարոն»։ Չգիտեմ՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ, բայց ասում եմ ձեզ՝ մենք պետք է այդպիսին լինենք»։

Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է իրականացնել այն, ինչ, իր խոսքով, չէր արել իր նախորդը՝ Ջո Բայդենը.
«Ես անելու եմ այն, ինչ Ջո Բայդենը չկարողացավ անել՝ ստորագրելու եմ ստորագրությունը»։