Ադրբեջանցին ծեծել է տարեց մորը

Ադրբեջանի գյուղերից մեկում 1997 թվականի ծնված տղամարդը ծեծել է տարեց մորը, ով ապրում էր իր հետ։ Համաձայն ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների, մոր եւ որդու միջեւ նախ կոնֆլիկտ է առաջացել, որից հետո տղամարդը տարեց կնոջը հարվածել է, գցել գետնին եւ շարունակել հարվածել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Տղամարդուն ձերբակալել են։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Նյութերն ուղարկվել են դատարան։ Արդեն դատարանում մայրն ասել է, որ ներում է որդուն եւ խնդրել է կարճել քրեական գործը։ Դատարանը ընդառաջել է մոր խնդրանքին, գործը կարճել է եւ տղամարդուն ազատ արձակել։

Ջիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ջիլ բնակավայրում տուն է այրվում։ Ինչպես…

Հրդեհ՝ Ջիլ բնակավայրում․ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջիլ բնակավայրում տուն է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները մարել են կրակը, ինչից հետո տանը հայտնաբերել են տղամարդու մարմին։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

Թուրքիայից պատվիրակություն է ժամանել Հայաստան, հանդիպել ՏԿԵ նախարարի եւ ՀԷՑ–ի տնօրինության հետ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։

«Անդրադարձ ենք կատարել Հայաստան – Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի – Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ընդգծել ենք Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ»,– գրել է նախարարը։

Թբիլիսիում՝ ապակյա կամրջից ոչ հեռու, հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում Թբիլիսիի օրվա կապակցությամբ միջոցառումներ ու համերգներ են կազմակերպվել տարբեր վայրերում:

Այսօր տեղացիները նկատել են, որ ապակյա կամրջից ոչ հեռու հրդեհ է բռնկվել:

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ ինչ-որ լար է այրվել, ինչից էլ կրակը սկսել է տարածվել խոտածածկ տարածքում: Մինչև հրշեջների գալը հրդեհը մեծամասամբ մեկուսացրել ու մարել էին:

Տեսանյութ:

Ցույցեր Ստամբուլում` Ադրբեջանի հյուպատոսարանի առջև

Ադրբեջանի դպրոցներում սեպտեմբերի 21-ից ընդունվել է հագուստի նոր կանոնակարգ, որով աշակերտներին արգելվում է «դպրոցական համազգեստի ամբողջականությունը խախտող կամ հանրակրթության աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող տարրեր» հագնել։

Գործնականում այդ դրույթը կիրառվել է նաև գլխաշոր կրող աշակերտուհիների նկատմամբ, ինչի հետևանքով մի շարք դեպքերում նրանց թույլ չեն տվել մուտք գործել դպրոց։ Իրավիճակը լայն արձագանք է ստացել նաև թուրքական պահպանողական և իսլամամետ շրջանակներում։

RegionMonitor–ի հաղորդմամբ՝ թուրքական մի շարք լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ կատարվողը համեմատել են Թուրքիայում 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռնիստական» հեղաշրջման հետ, երբ աշխարհիկության պաշտպանության անվան ներքո գլխաշոր կրող կանանց նկատմամբ սահմանափակումներ էին կիրառվում կրթական և պետական հաստատություններում։

Այս իրադարձություններով պայմանավորված՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև «Մտքի ազատության և կրթության իրավունքների միության» («Ozgur-Der») համակարգմամբ տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Ակցիայի ընթացքում մասնակիցները պարզել են «Ո՛չ հիջաբի արգելքին Ադրբեջանում», «Գլխաշորը մուսուլման կնոջ ինքնությունն է», «Թող Ադրբեջանում փետրվարի 28-ը չկրկնվի», «Գլխաշորը Ալլահի պատվիրանն է, այն չի կարող արգելվել», «Հրաժարվե՛ք այս սխալից» գրություններով ցուցապաստառներ։

Ակցիայի կազմակերպիչ, ակտիվիստ Ահմեթ Քերիմ Արթուքը ելույթի ժամանակ նշել է․
«Աշխարհիկություն պարտադրող քաղաքականության և արտաքին քաղաքականության մեջ սիոնիստ դահիճների հետ ցուցադրվող համագործակցության պատճառով այս իշխանությունը չի կարող մեր եղբայրը լինել։ Բաքվի իշխանությունը Գազայում մեր զոհված նահատակների արյանը հավելել է նաև ադրբեջանցի գլխաշոր կրող մեր քույրերի արցունքները։ Հավատացյալների համար եղբայրությունը որոշվում է ոչ թե արյունակցական, այլ հավատքի կապով»։

Միության հիմնադիր նախագահ Հյուլյա Շեքերջին, ելույթում անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդի և իշխանության միջև տարբերակմանը, նշել է, որ «մեկ ազգ, երկու պետություն» հռետորաբանությունը չի կարող օգտագործվել որպես ճնշումներն արդարացնող վահան։
Ակցիան ավարտվել է «Տե՛ր կանգնիր քո հավատքին, գլխաշորին և ինքնությանը», «Հիջաբի արգելքը եղբայրության ամոթն է», «Թող կոտրվեն հիջաբի դեմ մեկնված ձեռքերը», «Հիջաբի ազատությունը եղբայրության պահանջն է», «Մարդասպան Իսրայել, համագործակից Ալիև», «Կեցցե՛ մեր իսլամական պայքարը» և «Մուսուլմանը չի կարող լուռ մնալ բռնության առջև» կարգախոսների ուղեկցությամբ։

Ermenihaber

Իրանի նախագահը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում թեկնածու է առաջադրել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Մեհրդադ Ախլաղիի թեկնածությունը,…

Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա…

Մի՛ վճարեք նշված գումարը․ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ քաղաքացիներին համացանցի միջոցով ուղարկվում են հաղորդագրություններ, որոնք արտաքին տեսքով ներկայացվում են որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական ծանուցում։

Հաղորդագրության մեջ նշվում է, թե քաղաքացին իբր կատարել է իրավախախտում, և պահանջվում է վճարել տուգանք՝ հաղորդագրության մեջ նշված հղման կամ QR կոդի միջոցով։

Նպատակը բանկային տվյալների, գաղտնաբառերի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերի ձեռքբերումն ու հետագայում դրամական միջոցների հափշտակությունն է։

ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ մի՛ վճարեք նշված գումարը և մի՛ սկանավորեք QR կոդը։

«Մի՛ անցեք կասկածելի հղմամբ և մի՛ մուտքագրեք բանկային տվյալներ կամ SMS կոդեր։

Եթե արդեն բացել եք հղումը՝ փակեք բրաուզերը։ Եթե չի փակվում՝ Windows-ում օգտագործեք Ctrl + Alt + Del → Task Manager, իսկ Mac-ում՝ Cmd + Option + Esc և ստիպողաբար փակեք բրաուզերը։

Վերագործարկելուց հետո մի՛ վերականգնեք նախորդ սեսիայի էջերը։

Եթե արդեն մուտքագրել եք բանկային քարտի տվյալներ կամ SMS-ով ստացված հաստատման կոդ, անմիջապես կապ հաստատեք ձեր բանկի հետ, արգելափակեք քարտը և դիմեք իրավապահ մարմիններին։

Պաշտոնական մարմնի անունը, տարբերանշանը կամ պետական ոճով պատրաստված էջը դեռ չեն նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։

Միշտ ստուգե՛ք հղման հասցեն և տեղեկատվությունը՝ պաշտոնական աղբյուրից»,-զգուշացնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից:

Ֆիլհարմոնիկն ու Երվանդ Քոչարի գլուխգործոցները՝ Թբիլիսում․ Վրաստանում երկու օր կնվիրեն Հայաստանի մշակույթին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի մշակույթի նորանշանակ նախարար Մաիա Բիթաձեն. Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

«Հանդիպմանը zրուցակիցներն անդրադարձել են Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և դրանց շրջանակում կազմակերպվող՝ հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգին և հոկտեմբերի 8-ին Վրաստանի ազգային պատկերասրահում բացվող «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսին»,- ասված է հաղորդագրությունում։