Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի ազգային դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեին։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ փորձաքննությունների ոլորտի հետագա կարգավորման կապակցությամբ: 

Գիորգի Մուրվանիձեն կարևորվել է փորձագետների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ առաջարկելով կազմակերպել փոխադարձ վերապատրաստումներ, մասնագիտական այցեր, սեմինարներ և գործնական դասընթացներ։

 

Քննարկվել են հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ձևավորել երկու երկրների փորձագիտական հաստատությունների միջև շարունակական և արդյունավետ համագործակցություն։

«Ուժեղները» որևէ պլան չունեն․ Պլան ուղարկողները ՀՀ իրողություններին ծանոթ չեն՝ ձախողվելու են

08.10.2026, 17:07

Քաղաքականություն

Գալիս էին ՔՊ-ի թևերը կտրելու, բայց ՏԻՄ-երում թեկնածուներ չունեն, ունեցածն էլ նախկիններ են

Գյումրիում օտարերկրացի վարորդը կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Մինչ քննչական խմբի՝ դեպքի վայր ժամանելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

shamshyan.com-ի  տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։

Գյումրիում Թուրքիայի քաղաքացին բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. նա մահացել է

Գյումրիում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, որը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին…

«Յուրաքանչյուր հարց լուծվելու է»․ Ռուբեն Մխիթարյանն ԱԺ–ում հանդիպել է քաղաքացիների հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն Ազգային Ժողովում հանդիպել է քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։

«Այսօր Ազգային Ժողովում հանդիպել եմ մեր հայրենակիցների հետ, ովքեր ունեն տարբեր տեսակի խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հետևողական և սրտացավ աշխատանք:

Յուրաքանչյուր հարց լուծվելու է»,– գրել է Ռուբեն Մխիթարյանը։

«Պատմությունը, որ կրկնվում է»․ Արեգա Հովսեփյանը՝ Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումների մասին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը գրառում է կատարել Ադրբեջանում տեղի ունեցող բողոի ցույցերի վերաբերյալ՝ նշելով․

«Հիջաբը՝ կրոնական խորհրդանիշից մինչև քաղաքական վերահսկողության գործիք։ Պատմությունը, որ կրկնվում է։

Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ։

Նախ եւ առաջ արձանագրենք՝ կնոջը պարտադրել կրել գլխաշոր, եւ պարտադրել չկրել գլխաշոր հավասարապես մարդու ազատությունների սահմանափակում է եւ իրավունքների խախտում։

Այնուամենայնիվ, հիջաբի շուրջ բանավեճը երբեք միայն հագուստի մասին չի եղել։ Այն հաճախ արտահայտել է քաղաքական իսլամի` պետության և կրոնի հարաբերությունների, ազգային և կրոնական ինքնության, աշխարհիկության և քաղաքական վերահսկողության բախումը։

Թուրքիայում գլխաշոր կրող կանայք տասնամյակներ շարունակ բախվել են կրթական և պետական հաստատություններում սահմանափակումների։ 1990-ականների վերջին սահմանափակումներն ավելի խստացան, իսկ 2002 թ., երբ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի կուսակացությունը ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP), եկավ իշխանության, Թուրքիայում կտրուկ աճ ապրեց գլխաշորով կանանց թիվը։

Համեմատության համար նշեմ՝ հենց Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, եւս գլխաշոր է կրում, իսկ օրինակ Աբդուլլահ Գյուլինը՝ ոչ։ 2013 թվականին գլխաշորի արգելքը վերացվեց պետական ծառայողների մեծ մասի համար։

Եգիպտոսում եւս,հատկապես 1970-ականներից սկսած, հիջաբի տարածումը դարձավ կրոնական վերածննդի և հասարակական ինքնության փոփոխությունների արտահայտություններից մեկը։

Այսօր հարցը հատկապես ուշագրավ է Ադրբեջանի պարագայում։

Ադրբեջանի իշխանությունները երկիրը ներկայացնում են որպես աշխարհիկ պետություն, սակայն աշխարհիկության սկզբունքի կիրառման շուրջ ծագած վեճը պետք է դիտարկել նաև երկրի քաղաքական համակարգի ավելի լայն համատեքստում` 1918 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադրումից մինչև 1991 թվականին Ադրբեջանի Հանրապետության հռչակումը և այդ ընթացքում ադրբեջանցիների ինքնության բյուրեղացումը` հիմնված, գերազանցապես, հակահայկականության վրա:

Միևնույն ժամանակ, Freedom House-ը Ադրբեջանը բնութագրում է որպես «ոչ ազատ»։ Amnesty International-ի 2025 թվականի զեկույցը փաստագրում է լրագրողների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների հետապնդումները, խաղաղ հավաքների սահմանափակումները, քաղաքական շարժառիթներով ձերբակալությունների մասին մտահոգությունները։

Երբ քաղաքական համակարգում արդեն իսկ սահմանափակված են անկախ մամուլի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության հնարավորությունները, կրոնական ազատության շուրջ ցանկացած նոր սահմանափակում արժանի է առավել ուշադիր քննության։

Բայց և այնպես, անհրաժեշտ է հարցը դիտարկել նաև հակառակ կողմից․ կրոնական զգացմունքները կարող են շահարկվել ներքին եւ արտաքին քաղաքական շրջանակների կողմից՝ հասարակական դժգոհությունը մոբիլիզացնելու կամ իշխանությունների դեմ պայքարը գաղափարականացնելու նպատակով։

Այսպիսով, Արցախում էթնիկ զտում իրականացրած, 150 000 հայերին հայրենազրկած, մինչ օրս մեր ռազմագերիներին պատանդառության մեջ պահող, Հայաստանի սուվերեն տարածքները օկուպացրած Ադրբեջանի բռնապետական ռեժիմը չի կարող խոսել մարդու իրավունքներից, չի կարող խոսել ժողովրդավարություննից»։

Թրամփի նոր մամուլի քարտուղարն իր առաջին ճեպազրույցն անցկացրել է 15 րոպեից էլ պակաս ժամանակում

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան լրագրողների համար անցկացրել է իր առաջին ճեպազրույցը, որը տևել է 15 րոպեից էլ պակաս,…

Նոր բացահայտումներ` COP17-ի անհիմն ծախսերից. «Ուժեղ Հայաստանը» կդիմի՞ ՍԴ

Դիտել YouTube-ում

128 մլն դրամի թերմոս, 24 միլիոնի բեյջի թել, 57 միլիոնի էկո պայուսակ։ Պարզվում է COP17-ի վրա ուռճացված ծախսերն այսքանով չեն սահմանափակվում։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները նոր բացահայտումներ են ներկայացրել։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները չեն բացառում` կգնան իրավական ճանապարհով։ Օրինագծեր են ներկայացնելու՝ մեկ անձից գնումների ոլորտը կարգավորելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։

Նավթատար լցանավ են ձերբակալել – Հրապարակ

Ֆրանսիական Ռազմա-Ծովային ուժերը Հնդկական օվկիանոսում նավթատար բեռնանավ են ձերբակալել։ Ֆրանսիական կողմի տեղեկությունների համաձայն՝ այն իբրեւ թե կապված է վառելիքի անօրինական տեղափոխման հետ։ Այս մասին իր սոցկայքի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նավը ձերբակալվել է Ռեյունյոնից 450 ծովային մղոն հեռավորության վրա։ Նավը նավարկում է Բենին պետության դրոշի ներքո։

Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Մինչ քննչական խմբի՝ դեպքի վայր ժամանելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։