ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Երևան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին։

Այցի ընթացքում նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, հայտնել է Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ատեստավորվել են մի առարկայից, վարձատրվում են այլ առարկա դասավանդելու համար

Ատեստավորված և չատեստավորված ուսուցիչների աշխատավարձերի տարբերությունը պառակտում է մտցրել հանրակրթական դպրոցների աշխատակազմերում, սորտավորել ուսուցիչներին, հակասություններ առաջացրել նրանց միջեւ։ Չատեստավորված ուսուցիչներն ասում են, որ ուսուցիչներ կան, որոնք ատեստավորվել են, օրինակ, որպես շախմատի ուսուցիչ, սակայն իրենց դասավանդած մաթեմատիկայի կամ գրականության դասաժամերի համար բարձր աշխատավարձ են ստանում։ Նմանապես հասարակագիտություն առարկայից ատեստավորված ուսուցիչները համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում, օրինակ, պատմության առարկայի դասաժամերի համար և այլն։ Ենթադրվում է, որ ուսուցչի վարձատրությունը պետք է բարձրանա միայն այն առարկայի գծով, որից ինքը ատեստավորվել է:

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ չվերթը տեղի է ունեցել այսօր։ Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։

Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր երկրներից արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին։

Հաջորդ գլուխը սկսվում է այստեղ. Մեսսին և Adidas-ը ներկայացրել են տաղանդաշատ ֆուտբոլիստների նոր ցանկը

«Ինտեր Մայամիի» արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին հայտնի մարզական բրենդի՝ Adidas-ի «Մեսսի +10» նախագծի շրջանակում ընտրել է 10 երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք, իր կարծիքով, կդառնան համաշխարհային ֆուտբոլի հաջորդ սերնդի աստղերը։

Նախագիծը միավորում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ֆուտբոլի տաղանդների տարբեր երկրներից:

Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող այս արշավը ներկայացվել է «Հաջորդ գլուխն սկսվում է այստեղ» կարգախոսի ներքո։ Ինչպես նշում է Marca-ն, թեև սա ավելի շատ գովազդային նախագիծ է, քան պաշտոնական վարկանիշ, սակայն Մեսսիի անվան ներկայությունն անմիջապես մեծ ուշադրություն է գրավում ընտրված յուրաքանչյուր ֆուտբոլիստի նկատմամբ: Ցուցակում տեղ են գտել և՛ հայտնի եվրոպական ակադեմիաների սաներ, և՛ անակնկալ անուններ։

Ցուցակի ամենաուշագրավ ֆուտբոլիստներից է Լոնդոնի «Արսենալի» 16-ամյա հարձակվող Մաքս Դոումենը, որն արդեն հասցրել է հանդես գալ ակումբի գլխավոր թիմում։ Մեսսին ընդգրկել է նաև մեկ հայրենակցի՝ արգենտինական «Բոկա Խունիորսի» 19-ամյա կիսապաշտպան Թոմաս Արանդային: Վերջինս ակումբի կազմում արդեն 14 հանդիպում է անցկացրել և հասցրել է հրավիրվել Արգենտինայի երիտասարդական հավաքական։
Ընդհանուր առմամբ, Մեսսիի ընտրած 10 ֆուտբոլիստների ցանկն ունի հետևյալ տեսքը.

Տղամարդիկ

Թոմաս Արանդա («Բոկա Խունիորս», Արգենտինա, 19 տարեկան)
Մաքս Դոումեն («Արսենալ», Անգլիա, 16 տարեկան)
Զեյվիեր Գոզո («Քրիսթալ Փելաս», ԱՄՆ, 19 տարեկան)
Խեսուս Ռոդրիգես («Կոմո», Իսպանիա, 20 տարեկան)
Կես Սմիթ («ԱԶ Ալկմար», Նիդերլանդներ, 20 տարեկան)
Խիլբերտո Մորա («Տիխուանա», Մեքսիկա, 17 տարեկան)
Ջան Ուզուն («Այնտրախտ Ֆրանկֆուրտ», Թուրքիա, 20 տարեկան)

Կանայք

Քլոե Սարվի («Չելսի», Անգլիա, 17 տարեկան)
Ջովանա Վաքսման («Լիոն», Բրազիլիա, 17 տարեկան)
Լոտա Վրեդե («Համբուրգ», Գերմանիա, 18 տարեկան)

Հիշեցնենք, որ նախորդ թողարկումներում Մեսսին առանձնացրել էր այնպիսի տաղանդների, ինչպիսիք են Ռիո Նգումոհան («Լիվերպուլ»), Անդրեյ Սանթոսը («Չելսի») և Կենդրի Պաեսը (նույնպես «Չելսիի» սեփականությունն է)։

Armsport

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ /. 2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.21 կետով՝ կազմելով 404.67 դրամ, մինչդեռ ռուբլին բարձրացել է 0.0229 կետով՝ կազմելով 4.3226 դրամ, նշվում է Կենտրոնական բանկի կայքում։

  13.10.2026 12.10.2026
ԱՄՆ դոլար-Դրամ 361.73 362.21
Եվրո-Դրամ 404.67 404.88
Ռուբլի-Դրամ 4.3226 4.2997

Պարզվել է «Porsche»-ի հայելիները գողացած կասկածյալի ինքնությունը

Սեպտեմբերի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գոգոլի փողոցում ավտոմեքենայից գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 28-ամյա Գևորգ Մ․-ն հայտնել է, որ ժամը 03։00-ից մինչև 13։30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են «Porsche» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիները, ապա վնասել նաև շրջանակի մեխանիզմը և էլեկտրական մալուխները՝ ավտոմեքենայի դիմապակու վրա թողնելով «ZVO58» տելեգրամյան հասցե և վերադարձնելու համար պահանջելով 120 հազար դրամ գումար՝ պատճառելով 1 մլն 200 հազար դրամի վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 24-ամյա Արմեն Պ․-ն, և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները

ՆԱՏՕ-ն սկսել է ամենամյա Steadfast Noon զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվում է միջուկային զենքի կիրառումը դաշինքի տարածքը պաշտպանելու համար, հաղորդում է…

Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային լարվածությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։

Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև շարունակվող հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են գիշերային զանգվածային հարձակումների և ավերածությունների մասին


Աշխարհ


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում ավելի քան 600 խոցված անօդաչու թռչող սարքի մասին։ Ըստ գերատեսչության հայտարարության՝ երկուշաբթի ժամը 20:00-ից մինչև երեքշաբթի 8:00-ն ընկած ժամանակահատվածում հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի 15 տարածաշրջանների և Ազովի ծովի ջրատարածքի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 604 ԱԹՍ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը առավոտյան հայտարարել է, որ ժամը 20:30-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի ուղղությամբ թռչելիս խոցվել է 65 անօդաչու։

Ստավրոպոլի երկրամասի իշխանությունները հայտնել են ուկրաինական զանգվածային հարձակման մասին։ Շրջանի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի փոխանցմամբ՝ Նևիննոմիսկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ների ընկած բեկորներից վնասներ են արձանագրվել։ Ըստ օպերատիվ տվյալների՝ տուժածներ չկան։

Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ մարզի երկնքում երեկոյան և գիշերվա ընթացքում խոցվել է 73 ԱԹՍ։ Հարձակման հետևանքով Մոսալսկի օկրուգում վնասվել են դպրոցի շենքը, երկու մասնավոր տուն և մեկ ավտոմեքենա։

Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերն էլ հայտնել են, որ Ռուսաստանը երեքշաբթիին նախորդող գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա հինգ «Իսկանդեր-Մ»/Ս-400 բալիստիկ հրթիռով, «Բանդերոլ»/«Դան-Տ» տեսակի ինը փոքրածավալ հրթիռով և 108 անօդաչու թռչող սարքով։

Խարկովին հասցված հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, փլուզվել է չորս հարկանի բնակելի շենքի մեկ մուտք։ Վերջին տվյալներով՝ ևս 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Կիևի Դարնիցկի շրջանում ԱԹՍ-ի բեկորները վնասել են երկհարկանի մասնավոր բնակելի տուն, ինչի հետևանքով, ըստ քաղաքային ռազմական վարչակազմի, տուժել է մեկ կին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդ երեկոյան հայտնել էր բազմահարկ շենքին հարվածելու և երկու զոհի մասին։

Դնեպրում առավոտյան հարվածների հետևանքով վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտ, բազմահարկ շենքեր և ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, վիրավորվել է 64-ամյա մի տղամարդ։

Լվովում տեղական իշխանությունները հայտնել են նաև քաղաքի վրա ռեակտիվ դրոնների միջոցով իրականացված հարձակման մասին։



Ստեղծագործելն ինձ համար նույնքան բնական է, որքան՝ շնչելը

Ալիսիա Թերզյանը հայազգի արգենտինացի կոմպոզիտոր է, դիրիժոր եւ դաշնակահարուհի։ Իր ողջ կյանքը նա նվիրել է ժամանակակից ակադեմիական երաժշտությանն ու հայկական երաժշտական ժառանգության ուսումնասիրմանը։ Հեղինակել է ստեղծագործություններ, որոնք ավանգարդ փորձարարություններ են, ազգային ավանդների ու երաժշտության, պոեզիայի եւ վիզուալ արվեստի համադրում։ Ծնվել է 1934 թվականին՝ արգենտինական Կորդովա քաղաքում։ 6 տարեկանում սկսել է զբաղվել դաշնամուրով։ Հետո դիմել է Բուենոս-Այրեսի Ազգային կոնսերվատորիա։ Նրա ուսուցիչն է եղել հայտնի արգենտինացի կոմպոզիտոր Ալբերտո Խինասեթրան։ 1954 թվականին ստացել է դաշնակահարի որակավորում, 58-ին՝ կոմպոզիտորի, 59-ին արժանացել է առաջին պարգեւի եւ ոսկե մեդալի։

Առաջին գործերից մեկը՝ 54-55 թվականներին գրած Ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտն է։ Այս ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է 69 թվականին։ Այնուհետ կոնցերտը մտել է հայտնի ջութակահարների երգացանկի մեջ, որոնք նշել են ստեղծագործության ռոմանտիկ արտահայտչականությունը, պարային ռիթմերն ու հայկական ինտոնացիաները։ Նրա ստեղծագործական ուղու համար ներշնչանքի կարեւոր աղբյուր է եղել հայ հոգեւոր երաժշտությունը։ 62 թվականին Թերզյանն ուղեւորվել է Վենետիկ՝ Սբ Ղազար կղզի՝ Մխիթարյան հայկական միաբանություն։ Այնտեղ մեկ տարի ուսանել է հայկական երգեցողություն եւ խազագրություն՝ Հայր Ղեւոնդիոս Դայանի ղեկավարությամբ։ Հատկապես ուշադրություն է դարձրել միկրոտոներին։ Նա կարծում է, որ եվրոպական տասներկու-կեստոնային համակարգին անցումը՝ համադրված հայկական եկեղեցական երգեցողության հետ, նպաստում է, որ ազգային երաժշտական ավանդույթի կարեւոր նրբությունները կորսվեն։ Հետագայում Թերզյանը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, որ հենց հայկական հոգեւոր մեղեդիների ուսումնասիրությունն է խորապես ազդել իր ստեղծագործական ուղու վրա։ Թերզյանը հաճախ է փորձարարություններ արել, միաժամանակ ամեն կերպ ձգտել հանրայնացնել ակադեմիական դասական երաժշտությունը։ 58 թվականին սկսել է վարել հեղինակային ռադիոհաղորդում՝ արգենտինական եւ ժամանակակից երաժշտության մասին։ 70-ական թվականներին կազմակերպել է միջազգային անսամբլ, որը կատարել է արգենտինացի եւ արտասահմանցի կոմպոզիտորների գործեր՝ հանդես գալով միջազգային փառատոներում։
1979 թվականին նրա անսամբլը սկսում է իր առաջին արտասահմանյան համերգները եվրոպական երկրներում։ Թերզյանի համերգները, մրցույթները, սեմինարներն ու վարպետաց դասերն անվճար էին։ Նա հանդես է եկել լատինաամերիկյան երաժշտության անկախության օգտին՝ դեմ լինելով եվրոպական գեղարվեստական տենդենցներին եւ անհրաժեշտ է համարել ստեղծել սեփական ուղղությունը՝ կարեւորելով տեղի ստեղծագործողներին հարթակ տրամադրելը՝ ազատ ստեղծագործելու համար։

Իր բազմամյա գործունեության համար նա արժանացել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցանակների։ 2019-ին այցելել է Երեւան՝ արգենտինական տանգոյի ծրագրով։ Համերգացանկում Կարլոս Գարդելյայի, Աստոր Պյացոլլայի գործերն էին, ինչպես նաեւ՝ նրա ստեղծագործությունները։ Դա հայկական եւ արգենտինական երաժշտական մշակույթների յուրատեսակ համադրությամբ ստեղծված համերգ էր, որով Թերզյանը երաժշտության լեզվով փոխանցում էր իր աշխարհընկալումն ու աշխարհայացքը մարդկությանը։