2018-ից գիտության ֆինանսավորումը եռապատկվել է, բայց մամուլում, սոցցանցերում՝ էդ մասին ոչ մի բան

15.10.2026, 12:45

Քաղաքականություն

Լինելու ենք մաքսիմալ բարեկամական, բայց հարցերը պետք է լուծենք. Փաշինյանը՝ «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի հետ հանդիպման մասին

Կառավարության որոշմամբ՝ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ են ճանաչվել

Կառավարության որոշմամբ՝ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ են ճանաչվել։

Որոշման հիմնավորումների համաձայն՝ «հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը»։

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց իտալական «Ռոմային» և հասավ կամային հաղթանակի 4:3 հաշվով։

Ժոզե Մոուրինյուի թիմը մինչեւ 84-րդ րոպեն պարտվում էր 1:3 հաշվով, սակայն կարողացավ վերջին րոպեներին 3 գոլ խփել և հասնել առավելության։

«Ռեալը» 6 միավորով 8 առաջատարների թվում է։

Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին հոկտեմբերի 16-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- /Հ-58/ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ենոքավան բնակավայրի հարակից տարածքում՝ Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի կմ 8+300-կմ8+400 հատվածում, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ից մինչև 17։00, նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ։

Բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Սահմանի երկու կողմերում անկլավներ և էքսկլավներ չլինելու լուծումը առարկայանում է. վարչապետ

Սահմանի երկու կողմերում անկլավներ և էքսկլավներ չլինելու լուծումը առարկայանում է. վարչապետ

Մինչև 2031-ը պետք է հասնել ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վավերացմանն ու ստորագրմանը. վարչապետ

15.10.2026, 12:45

Քաղաքականություն

Լինելու ենք մաքսիմալ բարեկամական, բայց հարցերը պետք է լուծենք. Փաշինյանը՝ «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի հետ հանդիպման մասին

ՀՀ 2027 թ.-ի պետբյուջեի հարկային եկամուտների մասը կազմում է 10 մլրդ դոլար. Վարչապետ

ՀՀ 2027 թ.-ի պետբյուջեի հարկային եկամուտների մասը կազմում է 10 մլրդ դոլար. Վարչապետ

Գիտության ոլորտին կհատկացվի լրացուցիչ 2,35 մլրդ դրամ. Ժաննա Անդրեասյան

15.10.2026, 12:24

Հասարակություն

2018-ից գիտության ֆինանսավորումը եռապատկվել է, բայց մամուլում, սոցցանցերում՝ էդ մասին ոչ մի բան

ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. Ադրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան տեսանյութ էր հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության։

Տեսանյութում նա ասում էր, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումից ինքը հասկացել է, որ խաղաղությունը հնարավոր է, եւ նկարագրում էր, թե ինչպես։ Իսկ նախօրեի երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում արդարադատության նախարար Գալյանը ներկայացրել է նոր սահմանադրության նախագծին առնչվող հարցեր։

Իշխանական կուլիսներում երեկվանից քննարկում են այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը եւ առաջին հերթին վերացնել նախապայման հանդիսացող խոչընդոտը՝ հին սահմանադրությունը, ու ընդունել նոր սահմանադրություն, որ ստորագրման գործընթացն առաջ ընթանա։ Հիմա այս ուղիղ եթերով եւ մյուս քայլերով իշխանությունը դա է նախապատրաստում»։
—
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը հայտարարեց, որ պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, սակայն ռուսական կողմն արգելել է իր մուտքը երկիր։

Բադալյանի փոխանցմամբ՝ իրեն հայտնել են, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, սակայն չեն պարզաբանել դրա պատճառը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Բադալյանի արգելքը կապված է նրա հակառուսական հայտարարությունների հետ։
–
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել՝ հրաժարվել գաղտնիության «դոստուպից»․ խոսքը պատգամավորների՝ պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ ստորագրելու մասին է։

Հատուկենտ մարդիկ են ստորագրել, որոնք կունենան այդ հասանելիությունը։ Խմբակցությունից չմանրամասնեցին՝ ասելով, որ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով են նման որոշում կայացրել։ Սակայն, թերթի տեղեկություններով, այդ որոշման պատճառն այն է, որ թիմը չհայտնվի իշխանության թիրախում, եւ գործ չսարքեն որեւէ մեկի գլխին՝ պետական գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի համար, ինչպես արեցին Արեգնազ Մանուկյանի եւ Անդրանիկ Թեւանյանի դեպքում։
—

Հերոսների հիշատակը ջնջելով չէ, որ պատմություն է կերտվում, իսկ լռությամբ հարցերը չեն փակվում. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Համբերությունը լռություն չէ, հարգանքը՝ հրաժարում չէ, իսկ ժամանակի ձգձգումը՝ խնդրի լուծում չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

«Հարգելի՛ մտահոգ հայրենակիցներ, լրագրողներ:

Ի պատասխան ձեր բազմաթիվ նամակների, հարցերի և մտահոգությունների՝ հարկ եմ համարում հստակեցնել հետևյալը։

Ես՝ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, սեպտեմբերի 26-ին հրապարակային գրառում արեցի՝ Հաղթանակ զբոսայգու պատից որդուս հերոսական ու խորհրդանշական նկարը ջնջելու անընդունելի փաստի առթիվ։ Հաջորդեցին բազմաթիվ հարցազրույցներ, բարձրաձայնվեցին հարցեր, հնչեցին մտահոգություններ։

Բայց դրանից հետո՞… Լռությո՛ւն։

Ես որևէ տեղեկություն չունեմ՝ քաղաքապետարանում քննարկում եղե՞լ է, ո՞ւմ մասնակցությամբ, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ որոշումներ են կայացվել, թե՞ ընդհանրապես ոչինչ չի արվել։

Այսօր ես գիտեմ ճիշտ այնքան, որքան գիտեք դուք։

Մի՞թե այս երկրի համար իր կյանքը զոհաբերած հերոսի անունը, դեմքն ու հիշատակը պետք է մնան անպատասխան հարցերի ու լռության մեջ:

Ես ոչ արտոնություն եմ խնդրում, ոչ էլ անձնական բարեհաճություն։ Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ։
Հերոսների հիշատակը ջնջելով չէ, որ պատմություն է կերտվում։ Իսկ լռությամբ՝ հարցերը չեն փակվում։

Հ.Գ.

Եվ այսուհետ թող ոչ ոք ինձնից չակնկալի բարեհամբույր վերաբերմունք կամ հանդուրժողականություն այս հարցում։ Երբ խոսքը որդուս՝ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի պատվի, սխրանքի և հիշատակի մասին է, լռելու, զիջելու կամ անվերջ համբերելու ակնկալիք թող ոչ ոք չունենա։ Իմ համբերությունն անսահման չէ, իսկ որդուս հիշատակի հարցում զիջումներ չեն լինելու։

Հանրային պահանջը կա՛ և կմնա այնքան ժամանակ, մինչև այս հարցը ստանա իր արժանի լուծումը։

Եվ թող ոչ ոք չսխալվի՝ կարծելով, թե հանրությունը, հարգելով իմ խոսքը, համբերատար սպասում է կամ պատրաստ է անվերջ սպասել։

Համբերությունը լռություն չէ, հարգանքը՝ հրաժարում չէ, իսկ ժամանակի ձգձգումը՝ խնդրի լուծում չէ։

Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։

Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է։

Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման։ Հարցը պետք է լուծում ստանա։ Եվ հանրային պահանջը շարունակելու է հնչել այնքան ժամանակ, մինչև դա իրականություն դառնա»,-գրել է նա: