Սառնաղբյուրում Երիտասարդական տարածք է բացվել (տեսանյութ)


Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում տեղի է ունեցել Երիտասարդական տարածքի բացման արարողություն, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:

Քրիստինա Թաթարյանը շնորհավորել է երիտասարդական տարածքի բացման կապակցությամբ և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է յուրաքանչյուր համայնքում երիտասարդների ներուժի բացահայտման, զարգացման և սեփական գաղափարների իրականացման հնարավորությունները։ Նրա նշմամբ՝ երիտասարդական քաղաքականության կարևոր ուղղություններից է նմանօրինակ միջավայրերի ստեղծումը, որտեղ երիտասարդները կարող են ոչ միայն մասնակցել տարբեր ծրագրերի, այլև հանդես գալ սեփական նախաձեռնություններով և իրենց ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում։

Անդրադառնալով երիտասարդական տարածքների գործունեության շարունակականության ապահովման և համագործակցության ամրապնդման կարևորությանը՝ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ այդ նպատակով փոխըմբռնման հուշագրեր էին կնքվել ԿԳՄՍ նախարարության, համապատասխան համայնքների և քաղաքացիական հասարակության կառույցների միջև։ Հուշագրերի շրջանակում կողմերը համագործակցել և աջակցել են երիտասարդական տարածքների արդյունավետ գործունեությանը։

«Համագործակցության այս ձևաչափի նպատակն է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդել պետության, համայնքի և քաղաքացիական հասարակության կառույցների միջև համատեղ աշխատանքը՝ ապահովելով համայնքներում երիտասարդական ներուժի ու երիտասարդական ծառայությունների զարգացումը: Սիրելի՛ երիտասարդներ, վստահ եմ, որ ձեր ակտիվ մասնակցությամբ այս տարածքում կձևավորվեն նոր գաղափարներ, կիրականացվեն հետաքրքիր նախաձեռնություններ, և դուք կունենաք ձեր համայնքի կյանքում ավելի ակտիվ դերակատարության նոր հնարավորություններ»,- ասել է Քրիստինա Թաթարյանը և շնորհակալություն հայտնել գործընկեր կազմակերպություններին:

Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես են եկել Անի համայնքի Մարալիկի երաժշտական դպրոցի սաները:

Կարմիր ժապավենի կտրման հանդիսավոր արարողությունից հետո Քրիստինա Թաթարյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնի տարածքում: Նախարարի տեղակալին ներկայացվել են ստեղծված պայմանները, տեխնիկական հագեցվածությունն ու ֆունկցիոնալ գոտիները, որոնք ծառայելու են տարբեր երիտասարդական ծրագրերի և ծառայությունների իրականացման համար: Երիտասարդական տարածքն ապահովված է ժամանակակից գույքով և անհրաժեշտ թվային միջոցներով, ինչը հնարավորություն կտա տեղի երիտասարդներին ինքնակրթվել, կազմակերպել մշակութային ու ժամանցային միջոցառումներ և իրականացնել նորարարական նախագծեր:

Սառնաղբյուրի երիտասարդական տարածքը հիմնվել է Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Անիի համայնքապետարանի համագործակցությամբ։

Նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը նաև այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն, ծանոթացել գործունեությանը, ստեղծված պայմաններին և ծրագրերին։ Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից. այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Երիտասարդական տարածքները և կենտրոնները գործում են ԿԳՄՍ նախարարության հաստատած երիտասարդական միջավայրերի գործունեության ուղեցույցի համաձայն։



Ուսուցչուհի և աշակերտներ են զոհվել Պակիստանում

Պակիստանի Փեշավար քաղաքում փլուզվել է մասնավոր դպրոցի տանիքը։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

Պակիստանյան «Դաուն» թերթի վերջին հաղորդագրությունների համաձայն՝ զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 20 դպրոցական և մեկ ուսուցիչ։ Ավելի քան 30 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքը տեղի է ունեցել Դիր Քոլոնի շրջանում։ Մահացած երեխաները բոլորը 13 տարեկանից փոքր են։ Փրկարարները շարունակում են մաքրել փլատակները։

Փլուզման պատճառը դեռևս պարզված չէ։

ԵԽ-ն մշտապես թիրախավnրում էր շարունակվող ագրեuիայի զnh դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեunրին՝ Հայաստանին. Ալիև

ԵԽ-ն մշտապես թիրախավորում էր շարունակվող ագրեսիայի զոհ դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեսորին՝ Հայաստանին: Այս մասին հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի VII գագաթնաժողովում:

Ալիևը նշել է, որ պատերազմական հանցագործներն ու մանկասպանները դեռևս չեն կրել իրենց արժանի պատիժը:

«Հայաստանի ներկայիս վարչապետն այն ժամանակ «օկուպացիայի տակ գտնվող Ղարաբաղում» (չակերտները՝ Tert.am-ից) հայտարարեց, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Այս ամբողջ սանձարձակության վրա այսպես կոչված միջազգային հանրությունը աչք էր փակում: Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չպնդեց իր ընդունած բանաձևերի կատարման հարցում: Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մշտապես թիրախավորում էին շարունակվող ագրեսիայի զոհ դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեսորին՝ Հայաստանին»,- ասել է Նախագահ Իլհամ Ալիևը:

Կայմաճոպանավոր կամուրջ՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջև

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի իշխանությունները պաշտոնապես շահագործման են հանձնել նոր անդրսահմանային կամուրջը Յալուցզյան (Ամնոկան) գետի վրայով, որով անցնում է երկու երկրների միջև պետական ​​սահմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Կամրջով երթևեկությունը բացել են հոկտեմբերի 15-ին առավոտյան՝ հանդիսավոր արարողության ընթացքում։

Կայմաճոպանավոր կամուրջը միացնում է Չինաստանի Դանդուն քաղաքը Հյուսիսային Կորեայի Սինիյջու քաղաքի հետ։ Կամրջի հիմնարկման արարողությունը տեղի է ունեցել 2010 թվականի վերջին, իսկ հիմնական կառուցվածքի շինարարական աշխատանքներն  ավարտվել են 2014 թվականին։

Կամրջի երկարությունը գետի վրայով կազմում է մոտ 3 կիլոմետր, իսկ լայնությունը՝ 28,5 մետր։ Այն ունի չորս գոտիանոց ավտոճանապարհ: Կամրջով երթևեկության նախագծային արագությունը կազմում է մինչև 100 կմ/ժ։

Ավելի վաղ Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները նախագծի արժեքը գնահատել են 2,2 միլիարդ յուան ​​(330 միլիոն դոլար):

Սեպտեմբերին ավտոմոբիլային կամուրջ էր բացվել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև: Կամրջի շինարարությունը սկսվել էր 2025 թ. գարնանը: Մինչ այդ երկու երկրի միջև ցամաքային հաղորդակցությունն իրականացվում էր միայն երկաթուղով:

Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 18 մարդ, որոնցից 17-ը՝ երեխաներ

Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, որոնցից 17-ը երեխաներ են, հայտնում է Express Tribune պարբերականը։ Ավելի վաղ Dawn թերթը հաղորդել էր չորս զոհի…

«Հայ ազգը Ծառուկյանի կողքին է»․ Պաստառներ՝ Երևանի տարբեր հատվածներում


Երևանիի տարբեր հատվածներում Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել։

Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչեց հանրության գերակա շահ

Հայաստանի էլեկտրական ցանցերը պետական սեփականություն դարձնելու և դրա կառավարումը միջազգային առաջատար ընկերության վստահելու մտադրության մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կառավարության հիմնական ծրագիրը ՀԷՑ-ը չմասնավորեցնելն է, այլ այն պետական կառավարման ներքո պահելը՝ մասնագիտական կառավարումը վստահելով համաշխարհային առաջատար ընկերության կամ ընկերությունների խմբի։

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը ճանաչել է հանրության գերակա շահ։ Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում հաշտեցման հնարավորությունների փուլն ավարտելու և գործը եզրափակիչ փուլ տեղափոխելու մասին։

Վարչապետի ներկայացմամբ՝ իշխանությունների նախընտրած տարբերակը ՀԷՑ-ը պետական սեփականություն դարձնելն է՝ դրա արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով։ Նա ընդգծել է, որ այս պահին ընկերությունը մասնավորեցնելու ծրագիր չկա։

«Այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք, համենայն դեպս, մեր պլան A-ն դա է։ Եթե հանկարծ կպարզվի, որ մենք այս պլան A-ն չենք կարողանում իրականացնել օբյեկտիվ պատճառներով, նոր կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը»,- նշել է Փաշինյանը։

Աշխարհը հետ է մնում բնության պահպանման նպատակներից 


Աշխարհ


Աշխարհի երկրները հետ են մնում բնության պահպանության՝ մինչև 2030 թվականը սահմանված նպատակներից։ Ներկայիս տեմպերով հնարավոր չի լինի պահպանության տակ վերցնել մոլորակի ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով COP17-ին ընդառաջ հրապարակված գնահատականներին։

2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի համաձայնագրով երկրները պարտավորվել էին մինչև 2030 թվականը պահպանության տակ վերցնել ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսը։

Սակայն հրապարակված գնահատականների համաձայն՝ ներկայիս պարտավորությունների կատարման դեպքում մինչև 2030 թվականը պահպանության տակ կլինի ցամաքային տարածքների և ներքին ջրերի շուրջ 27 տոկոսը՝ ներկայիս մոտ 20 տոկոսի փոխարեն։

Ծովային տարածքների դեպքում ցուցանիշն ավելի ցածր է։ Ներկայում պահպանության տակ է դրանց շուրջ 10 տոկոսը, իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է ցուցանիշը հասցնել ընդամենը 12 տոկոսի։

Նպատակների իրականացման հիմնական խոչընդոտներից է նաև ֆինանսավորման պակասը։ Միաժամանակ, աշխարհում շարունակում են մեծ գումարներ ուղղվել բնությանը վնասող տնտեսական գործունեության խրախուսմանը։

Այս և կենսաբազմազանության պահպանությանն առնչվող այլ հարցեր կքննարկվեն հոկտեմբերի 19–30-ը Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում՝ COP17-ում։

Համաժողովի ընթացքում առաջին անգամ կամփոփվի Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացը։ Մասնակից երկրները կգնահատեն ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և կքննարկեն մինչև 2030 թվականը սահմանված 23 նպատակներին հասնելու հետագա քայլերը։

Top News