Ձերբակալել են թոշակառու կնոջը բռնաբարած եւ սպանած տղամարդկանց

Ռուսաստանի Օրենբուրգում ձերբակալել են այն տղամարդկանց, որոնք տասնմեկ տարի առաջ՝ ձերբակալել ու սպանել էին մի թոշակառու կնոջ։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Դեպքը տեղի է ունեցել Օրենբուրգի մարզի գյուղերից մեկում՝ 2015 թվականին։ Սպանության վայրից իրավապահները վերցրել էին կենսաբանական հետքերի փորձանմուշներ։ Հարուցվել էր քրեական գործ եւ սկսվել էր քննություն։ Այդ պահին, սակայն հանցագործությունը բացահայտել հնարավոր չէր եղել։ Տարիներ անց, սակայն հնարավոր է եղել այդ ժամանակ վերցված կենսաբանական նյութերը ենթարկել գենետիկ փորձաքննության եւ բացահայտել հինգ տղամարդկանց մասնակցությունն այդ հանցագործությանը։ Պարզվել է նաեւ, որ տղամարդիկ եղել են սպանված կնոջ համագյուղացիները։ Երկուսի դեպքում արդեն մեղադրանքները ներկայացված են։ Երեքի դեպքում՝ առանձին վայրույթ էլ է իրականացվելու։

Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ

Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայում վստահության ճգնաժամի մասին՝ զանգվածային անկարգությունների և…

Խոշոր հրդեհ Արտաշատում` նախկին շրջկոպի չշահագործվող շինությունում

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մամուշյան փողոցում՝ տպարանի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել նախկին շրջկոպի պահեստի չշահագործվող շինության ներսում։

Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում են հանգամանքները։

«Ինքնագովազդ և հերթական ծաղրածուություն». Լավրովը մեկնաբանել է դիզելային գործարքի վերաբերյալ Զելենսկու հայտարարությունները

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռուսաստանյան դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ համաձայնագիրը վերաբերում է բացառապես երկու երկրներին, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…

Եվրոպան եռում է․ ինչի հանգեցերեց ՌԴ-ի դեմ սանկցիաներն ու Հորմուզի նեղուցի փակումը

ԵՎՐՈՊԱՆ ԵՌՈՒՄ Է ՆԵՐՍԻՑ․ ԻՆՉԻ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՍԱՆԿՑԻԱՆԵՐՆ ՈՒ ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑԻ ՓԱԿՈՒՄԸ

2026 թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ՝ Եվրոպայի շարք երկրներում երկրներում բողոքի լայնածավալ ակցիաներ են տեղի ունենում։ Վերջին օրերի ամենամեծ ցույցերը կապված են կենսապահովման ծախսերի, բնակարանների թանկացման, կրթության ֆինանսավորման և սոցիալական անհավասարության հետ։ Այսինքն բողոքի ակցիաները հիմնականում կրում են սոցիալ-տնտեսական բնույթ։ Եվրամիության գլոբալիստական էլիտաներն իրենց անհեռաստես քաղաքականության պատճառով լրջագույն ճգնաժամի մեջ են հայտնվել։

ՖՐԱՆՍԻԱ

Զանգվածային ցույցեր են անցկացվում Փարիզում և բազմաթիվ այլ քաղաքներում։ Պահանջները վերաբերում են կյանքի թանկացմանը, հանրային ծառայություններին, կրթության պայմաններին և սոցիալական անհավասարությանը։ Որոշ վայրերում բախումներ են եղել ոստիկանության հետ, գրանցվել են հրկիզումներ ու ձերբակալություններ։

ԲԵԼԳԻԱ

Բրյուսելում և Լիեժում ուսանողական ցույցեր են անցկացվել՝ բարձրագույն կրթության թանկացման և կրթության հասանելիության սահմանափակման մտավախությունների դեմ։ Որոշ հատվածներում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

ԻՏԱԼԻԱ

Միլանում և Բոլոնիայում անցկացվել են թանկացման դեմ ցույցեր։ Մասնակիցների դժգոհությունը կապված է կենսապահովման ծախսերի աճի հետ։ Որոշ վայրերում արձանագրվել են բախումներ ոստիկանության հետ։

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

Լիսաբոնում, Պորտուում և Կոիմբրայում անցկացվել են բողոքի երթեր՝ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման, մատչելի բնակարանների և հանրային ծառայությունների բարելավման պահանջներով։

ԱԼԲԱՆԻԱ

Հոկտեմբերին երիտասարդների մասնակցությամբ բողոքի շարժման մասին հաղորդումներ կան։ Այն կապվում է կյանքի պայմանների և քաղաքական ղեկավարության նկատմամբ դժգոհության հետ։

Ըստ Al Jazeera-ի՝ Գերմանիայում, Հունաստանում և Ավստրիայում նույնպես նկատվում են ուսանողական դժգոհության ու մոբիլիզացիայի նախանշաններ, և առաջիկա օրերին նոր ակցիաներ են սպասվում։ Սակայն դրանք պետք չէ նույնացնել արդեն հաստատված՝ լայնածավալ ցույցերի հետ։

Դերենիկ Մալխասյան

ԱՄՆ ֆինանսների նախարարը երեք անգամ խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Ուկրաինային դաշնակից է համարում

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը երեք անգամ խուսափել է ուղիղ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք ամերիկյան վարչակազմը Ուկրաինային Վաշինգտոնի դաշնակից է համարում։ Դա տեղի է…

Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել

Կիրակի Փարիզում կրկին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և անկարգությունների մասնակիցների միջև, որոնք նախօրեին բռնկվել էին Ֆրանսիայի ողջ տարածքում տեղի ունեցած…

Գլխատել է իր երկու ազգականուհիներին

Ամերիկյան Ալաբամա նահանգի Մոբիլե քաղաքում 47-ամյա տղամարդը գլխատել է իր 65-ամյա եւ 85-ամյա ազգականուհիներին։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Նրանց տղամարդը գլխատել է անտառահատ շարժիչավոր սղոցի օգնությամբ։ Տղամարդուն ձերբակալել են հենց դեպքի վայրում։ Տանը նաեւ որոշակի հաշմանդամություն ունեցող մի կին էլ է եղել, ով սակայն չի տուժել։ Դեպքից մի քանի օր առաջ՝ ազգականուհիներից մեկը զանգահարել է 911 եւ հայտարարել, որ այդ ազգականը դադարել է անհրաժեշտ դեղամիջոցները խմել եւ իրեն պահում է խիստ տարօրինակ։ Նա անցորդներին է բաժանում իր բոլոր իրերը։ Տղամարդը սակայն եղել է հանգիստ եւ ագրեսիվության որեւէ նշան չի ցուցաբերել։ Ի դեպ, երբ դատավորը տղամարդուն պետական միջոցներով վճարվող փաստաբան է նշանակել, տղամարդն ասել է, որ փաստաբանին էլ պետք է սպանել։Տղամարդը ներկայումս գտնվում է բանտում։ Նրա նկատմամբ նշանակվել է մեղսունակության ստուգման հետազոտություն։

Օզոնի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Սանկտ Պետերբուրգի լոգիստիկ կենտրոնը գիշերը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից։ Ոչ ոք չի տուժել, սակայն հրդեհ է բռնկվել, հաղորդում է OZON-ը։

Իրանի պաշտպանության նոր նախարարը հայտարարել է ամերիկյան գերհզոր ռումբին դիմակայելու պատրաստակամության մասին

Իրանի պաշտպանության նոր նախարար Մեհրդադ Ախլաղի Քետաբչին հայտարարել է, որ երկրի պաշտպանական հնարավորությունների արդիականացումը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից…