Իրանի պաշտպանության նոր նախարարը հայտարարել է ամերիկյան գերհզոր ռումբին դիմակայելու պատրաստակամության մասին

Ամերիկացի զինվորականները չեն բացառում, որ ապագայում, խոշոր ռազմական հակամարտության ժամանակ, կարող է հարձակման ենթարկվել նաեւ ԱՄՆ տարածքը, մասնավորապես՝ ԱՄՆ տարածքում գտնվող կրիտիկական կարեւորության օբյեկտները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Ցամաքային զորքերի Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնակատար, գեներալ Քրիսթոֆեր Լանիվան։ Fox News-ի փոխանցմամբ՝ նա ասել է․ «Եթե մենք բախվենք այնպիսի հակառակորդի հետ, որը կարողությունների առումով կարող է համադրելի լինել մեր ռազմական ուժի հետ, ապա զորքերի տեղաշարժն ու տեղաբաշխումը մեր պարագայում կարող է դժվարանալ։ Այն մոտեցումները, որոնցով առաջնորդվել է Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ՝ ռազմական գործողություններ իրականացնելով օրինակ Իրաքում եւ Աֆղանստանում, երբ ամերիկյան բազաները գտնվել են անվտանգ ու ապահով վիճակում, այլեւս չի գործում։ Նույնպես եւ՝ մատակարարման ներքին ուղիները այլեւս չի կարելի համարել լիովին ապահով ու անվտանգ»։ Ու եթե, ըստ հաղորդման, օրինակ Չինաստանի հետ բախում լինի, հնարավոր է, որ թիրախավորվեն թե ամերիկյան բազաները, թե մատակարարման ուղիները։ Չինական կիբերկարողություններն էլ կարող են օգտագործվել՝ ամերիկյան կրիտիկական ենթակառուցվածքներին վնասելու համար։ Նման սցենարի զարգացման դեպքում, լիովին հնարավոր է, որ հակամարտության թատերաբեմ լինի նաեւ բուն ԱՄՆ տարածքը, ասված է հաղորդման մեջ։

Ռուսաստանի Հարկային դաշնային ծառայությունը սկսել է ստենդափեր, հումորիստ Նուրլան Սաբուրովին ՌԴ տարածքում պատկանող պրոդաքշն ընկերությունների հարկադիր լուծարման պրոցես։ Գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի տասներկուսին։ SHOT տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Rusprofile-ից հայտնել են, որ նման գործընթացի պատճառը եղել է պետական ռեեստր կեղծ կամ ոչ հավաստի տվյալների ներկայացնելը։ Սաբուրովը հանդիսանում է «Սաբր Պրոդաքշն» ՍՊԸ միակ սեփականատերը։ Այն գրանցվել է անցյալ տարվա ապրիլի վերջին։ Չնայած կարճ ժամանակ է գործել, սակայն ցուցաբերել է բարձր եկամտաբերություն։ Ֆինասական հաշվետվությունների համաձայն անցյալ տարվա համար ունեցել է 16 միլիոն ռուբլու եկամուտ, զուտ եկամուտը կազմել է 14 միլիոն ռուբլի։ Նկատենք, որ հումորիստը ձերբակալվել է Մոսկվայի Շերեմետեւոյի օդանավակայանում իր ամղկահարույց ձերբակալությունից երեք շաբաթ առաջ։ Նա ձերբակալվել էր, հիշեցնենք՝ միգրացիոն կանոնները խախտելու պատճառով։

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 2000 մարդ է ձերբակալվել։ «Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
«Այս պահի դրությամբ ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ։ Արդեն իսկ ընթանում են հետաքննություններ՝ պարզելու նրանց ինքնությունը, ովքեր կատարել են այդ գործողությունները, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվեն դատարանի առջև»,- նշվում է հայտարարության մեջ։
Հորմուզի նեղուցի բացման ծրագիրն արդեն քննարկման սեղանին է. ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մեր կարծիքով՝ յոթօրյա ծրագիրն արդեն քննարկման սեղանին է, և եթե ԱՄՆ-ի կողմից ազնվություն դրսևորվի, ինչը ներկայումս չի նկատվում, ապա հետագա ուղին հայտնի է․ եթե նրանք կատարեն պայմանները, նեղուցը կբացվի վեցերորդ օրը, իսկ յոթերորդ օրը կմեկնարկեն բանակցությունները»,- ասել է Արաղչին։
Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն կատարի Իրանի պայմանները, նեղուցը կբացվի վեցերորդ օրը, իսկ յոթերորդ օրը կմեկնարկեն բանակցությունները։
«Երևանի հռչակագիր․ գործողություններ հանուն բնության» փաստաթղթում պետությունների և կառավարությունների ղեկավարներն ընդգծել են, որ բնության պահպանության ուղղությամբ միջազգային ջանքերը դեռ բավարար չեն, և անհրաժեշտ է ավելի արագ ու վճռական քայլեր ձեռնարկել։
Հռչակագրով մասնակիցները պարտավորվել են ուժեղացնել բնական էկոհամակարգերի պաշտպանությունն ու վերականգնումը, բնապահպանական խնդիրներն ավելի լայնորեն ներառել պետական քաղաքականության մեջ, ինչպես նաև ավելացնել կենսաբազմազանության պահպանմանն ուղղվող պետական և մասնավոր ֆինանսավորումը։
Փաստաթուղթը վերահաստատում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակները՝ մինչև 2030 թվականը կանգնեցնել և շրջել կենսաբազմազանության կորուստը, իսկ մինչև 2050 թվականը հասնել բնության հետ ներդաշնակ գոյակցության։
Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել COP17-ի ընթացքում այս հանձնառությունները վերածել կոնկրետ քայլերի։
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկն է, կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։
Համաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ։
Հիշեցնենք, որ 2026 թվականին հոկտեմբերի 17-30-ը Երևան քաղաքում անցկացվում է COP-17 միջոցառումը։

Կատաստրոֆան մոտ է. Ռուսաստանը կարող է իրական ժամանակում կառավարել հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ամբողջ Ուկրաինայում, ասել է Զելենսկու խորհրդականը։
Ռուսաստանը մոտավորապես վեց ամսից ակնկալում է արբանյակային լիարժեք ծածկույթ։ Սա մեծ աղետ է բոլորի համար, հայտարարել է Զելենսկու խորհրդական Սերգեյ «Ֆլեշ» Բեսկրեստնովը։
Սպառնալիքը կապված է ռուսական «Ռասվետ» արբանյակային համակարգի հետ։ Ներկայումս ռուսական արբանյակները Ուկրաինայի ծածկույթն ապահովում են միայն սահմանափակ ժամանակահատվածներով։