Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)


Հայաստան


Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Անի համայնքի Իսահակայն գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ աճեցրել է կանեփ և դրանից պատրաստած մարիխուանան պահում է տանը։
 
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 16-ին կատարված զննությամբ գոմում և խորդանոցում հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչներ և թղթե փաթեթներում ու ապակե տարաներում լցված մոտ մեկ կիլոգրամ մարիխուանա։
 
Տղամարդը հայտնեց, որ մարիխուանան ինքն է պատրաստել ու պահել անձնական օգտագործման համար։
 
Նախաքննությունը շարունակվում է։



Գերմանիայի նավահանգստում զբոսանավը բախվել է կոնտեյներատար նավի

Գերմանիայի հյուսիսում գտնվող Բրեմերհաֆենի նավահանգստում Mein Schiff 3 զբոսանավը նավամատույցից հեռանալիս բախվել է կոնտեյներատար նավի։ Բախման հետևանքով վնասվել է…

ՏԻՄ ընտրություններ․ 7 դեպքով կասկած կա՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն:

Առերևույթ 10 դեպքով՝

քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1,

ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու՝ 1,

մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 7,

ընտրակաշառք տալու՝ 1,

կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ է դիմել 363 քաղաքացի։ Նրանցից 362-ին տրամադրվել են քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ տեղեկանքներ, մեկ դիմում մերժվել է։

Քվեարկության օրը՝ հոկտեմբերի 25-ին, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներ է դիմել 14, իսկ համապատասխան ստորաբաժանումներ՝ 535 քաղաքացի։

Տուգանքների խստացումն անհրաժեշտ է վարորդների վարքագիծը փոխելու համար․ նախարար

Ճանապարհային երթևեկության կանոնների որոշ խախտումների համար տուգանքները պետք է խստացվեն, քանի որ գործող պատժամիջոցներն ու վերահսկողության ուժեղացումը բավարար չեն վարորդների…

1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն


Բիզնես


Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 199 միլիարդ դրամով․ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 1 տրիլիոն 367 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից 188 միլիարդ դրամով ավելի։

Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 271 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից 10 միլիարդ դրամով ավելի։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:



Պիտի այս ամենը հետաձգել


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը կարծում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու տուժած անձանց պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների փա…

Չնայած աննախադեպ ճնշումներին՝ ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը


Սիրելի՛ հայրենակիցներ, Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Հ.Յ. Դաշնակցությունը չորս խոշորացված համայնքներում արձանագրել է հետևյալ արդյունքները. Ծ…

Այս նախագիծը մեկ մարդու ամբիցիաները բավարարելու համար է. ԱԺ-ում կրկին լարված մթնոլորտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս նախագիծը մեկ մարդու ամբիցիաները բավարարելու համար է. ԱԺ-ում կրկին լարված մթնոլորտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ