ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 54 ահազանգ է ստացվել. ՆԳՆ

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար անհրաժեշտ տարածքները մեկ ամսվա ընթացքում կճանաչվեն հանրության գերակա շահ։ Շինարարական աշխատանքները նախատես…
Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին։
Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԱԾ-ից։
Հիշեցնենք՝ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:
Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:
Հոկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հովիվին կվերադարձնեն Ադրբեջան։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ է արտահայտվել այս տարի միջին նորոգման ենթարկված Իսակովի պողոտան նորից լայնակի քանդելու աշխատանքներին՝ ընդգծելով, որ ճանապարհների նորոգումից առաջ պետք է ավարտին…
Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար․ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության:
Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:
Նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն մեզ բոլորիս: Ցավոք, ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) երթևեկության կանոնների պահպանման և, հատկապես, երեխաների անվտանգության ապահովման հարցում լրջագույն խնդիրներ ունենք: Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված։
Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացառե՛ք երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը:
ՃՏՊ տարրական կանոններին հետևելը մեզ և մեր երեխաներին պաշտպանելու և ողբերգություններից խուսափելու համար են»,– գրել է Անահիտ Ավանեսյանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպի օրը ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները տեղում են եղել, իսկ…
Բրեդ Փիթը՝ Ջոլիից բաժանվելուց հետո ապրած դժվարությունների մասին խոսել է․ «Կարևոր է անել հաջորդ փոքր քայլը»։
Բրեդ Փիթը խոստովանել է, որ Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո կյանքի դժվարին շրջանը հաղթահարելու հարցում իրեն մեծապես օգնել են մտերիմ ընկերներն ու ընտանիքը։ Դերասանի խոսքով՝ ծանր պահերին կարևոր է չկենտրոնանալ վերջնական արդյունքի վրա, այլ առաջ շարժվել փոքր քայլերով։
«Ես շատ եմ հույսը դրել մտերիմ հարաբերությունների վրա։ Ընկերներ, մի քանի իսկապես մտերիմ մարդիկ, ընտանիք։ Նրանց հետ բաց խոսել իմ պայքարի մասին ամեն ինչ արժե»,- նշել է Փիթը՝ Սան Սեբաստիանի կինոփառատոնում իր նոր՝ «Գազանի սիրտը» ֆիլմի մասին զրույցի ընթացքում։
Ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանը տպավորվել է գոյատևման մասնագետների խորհուրդներից, որոնց համաձայն՝ դժվարությունների ժամանակ պետք է կենտրոնանալ հաջորդ փոքր հաղթանակի վրա, ոչ թե փորձել միանգամից հաղթահարել ամբողջ ճանապարհը։
Փիթի և Ջոլիի հարաբերությունները սկսվել են 2004 թվականին, իսկ զույգն ամուսնացել է 2014-ին։ 2016 թվականին Ջոլին ամուսնալուծության դիմում է ներկայացրել՝ ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո։ Դերասանուհին Փիթին մեղադրել է ֆիզիկական և բանավոր բռնության մեջ, իսկ դերասանը հերքել է մեղադրանքները։
Հետաքննությունների արդյունքում Փիթին մեղադրանք չի առաջադրվել։
Ամուսնալուծությունը պաշտոնապես ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին։
Այդ ընթացքում վեճեր են եղել նաև ֆրանսիական Château Miraval կալվածքի շուրջ։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ տարիներին Փիթը դիմել է թերապիայի, մասնակցել Անանուն ալկոհոլիկների հանդիպումներին և հրաժարվել ալկոհոլից։ Նրան աջակցել են նաև հայտնի ընկերները։
Միևնույն ժամանակ, դերասանի հարաբերությունները երեխաների հետ շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ Նրա երեխաներից ոմանք հրաժարվել են օգտագործել հոր ազգանունը։
Ներկայումս Փիթը հարաբերությունների մեջ է զարդերի դիզայներ Ինես դե Ռամոնի հետ, որը նրան ուղեկցել է նաև նոր ֆիլմի պրեմիերային։

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավո…