Արարատ Միրզոյանը հույս ունի, որ ԵԱՏՄ գործընկերները բարեխիղճ մոտեցում կցուցաբերեն

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հույս ունի, որ ԵԱՏՄ գործընկերները բարեխիղճ մոտեցում կցուցաբերեն։ Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի…

«Հրապարակ». 2027-ի բյուջեն կազմել են Հայաստանի համար նպաստավոր զարգացումների հաշվարկով


ՀՀ բյուջեի 2027-ի ծրագրի մասին զրուցել ենք ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի հետ: – Որո՞նք են հ…

Այդ հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին


«Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին, որով…

Քննարկե՞լ եք «Վեոլիա Ջուր»-ից կառավարումը վերցնելու հարցը՝ հաշվի առնելով ջրի որակի խնդիրը․ Տիգրան Աբրահամյան․

Քննարկե՞լ եք «Վեոլիա Ջուր»-ից կառավարումը վերցնելու հարցը՝ հաշվի առնելով ջրի որակի խնդիրը․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Փաշինյանի համար տարածքը սահմանազատել էին


Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին Ազգային ժողովի բակում ծաղիկներ խոնարհելու էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ ծաղիկներ խոն…

Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչ

Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և եզրափակիչ ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչ․ 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնություն և կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավեր» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը:

Այն ազդարարվել է COP17-ի ՀՀ նախագահության կողմից՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ համագործակցությամբ մշակված նախաձեռնության մեկնարկը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 18-րդ թիրախի իրականացման կարևորությունը` շեշտելով կենսաբազմազանության համար վնասակար խթանների, այդ թվում՝ սուբսիդիաների վերանայման, բարեփոխման և աստիճանական վերացման, ինչպես նաև բնության պահպանությանն ու կենսաբազմազանության կայուն օգտագործմանն ուղղված դրական խթանների ընդլայնման անհրաժեշտությունը։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը շեշտել է, որ թիրախի արդյունավետ իրականացումը պահանջում է ոչ միայն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում, այլև տնտեսական քաղաքականությունների, պետական աջակցության մեխանիզմների ու ֆինանսական հոսքերի համապատասխանեցում կենսաբազմազանության պահպանության նպատակներին։

Անդրադառնալով COP17-ի ՀՀ նախագահության կողմից առաջ մղվող ուղենշային նախաձեռնությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է դրա երեք փոխլրացնող բաղադրիչները՝ «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչը», «18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնությունը» և «Կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավերը», որոնք միտված են քաղաքական հանձնառությունները վերածելու գործնական բարեփոխումների, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և խթանելու ազգային մակարդակում կոնկրետ գործողությունների իրականացումը։

Նախաձեռնության մշակման և առաջմղման գործում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ սերտ համագործակցությունը։ Նախարարի տեղակալը ողջունել է նաև Կոլումբիայի և Ֆինլանդիայի ներգրավվածությունը՝ որպես 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնության առաջին համանախագահների։

Տեղեկանք. ՀՀ նախագահության ուղենշային նախաձեռնությունը կոչված է ձևավորելու 18-րդ թիրախի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական և գործնական միջավայրը՝ համադրելով բարձր մակարդակի քաղաքական հանձնառությունը, երկրների միջև փորձի և գիտելիքի փոխանակումը և ազգային մակարդակում կոնկրետ բարեփոխումների իրականացումը։ Դրա երեք բաղադրիչների միջոցով նախատեսվում է միաժամանակ ամրապնդել միջազգային համագործակցությունը, խթանել քաղաքականությունների և ֆինանսական հոսքերի համապատասխանեցումը կենսաբազմազանության նպատակներին և աջակցել երկրներին վնասակար խթանների բացահայտման ու բարեփոխման, դրական խթանների մշակման և կենսաբազմազանության ֆինանսավորման գործիքների կիրառման հարցերում։

Ապացուցողական ու վարութային ինչ գործողություններ են իրականացվել․ մանրամասներ


Դատախազության պնդմամբ՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2…

Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պեղումներ է իրականացնում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից…

Միլիարդատեր Սուլեյմանովին սպանությունների գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել

Քննչական մարմինները միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովին և մյուս գործով անցնող անձանց վերջնական մեղադրանք են առաջադրել կազմակերպված հանցավոր համայնքի կազմում սպանության և…