Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է


Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ ոստիկանությունն իրազեկում է.

 

Հարգելի՛ վարորդներ,

նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

 

Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․

 

– թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

 

– սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

 

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։


Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման ենթադրյալ վեց զինյալի

Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Բամփուր քաղաքի շրջանում ձերբակալել են «Ջեյշ ալ-Ադլ» («Արդարության բանակ», հայտնի է նաև որպես…

Բա եթե TRIPP-ում ՀՀ-ի օրենքն է լինելու, ի՞նչ կապ ունի մասնավոր օպերատորը մաքսային գործառույթների հետ


Բա եթե TRIPP-ում ՀՀ-ի օրենքն է լինելու, ի՞նչ կապ ունի մասնավոր օպերատորը մաքսային գործառույթների հետ

Իրանի դեմ գործողություններն անկայունացնում են էներգետիկ շուկաները և հրահրում վտանգավոր գնային ցնցումներ․ Փեզեշքիանը՝ Մոսկվայում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում է և մասնակցում է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) 8-րդ գագաթնաժողովին․ գրում է rbc.ru-ն։

«Այս այցի ընթացքում, գագաթնաժողովին մասնակցելուց և ելույթ ունենալուց բացի, նախագահը կհանդիպի Ռուսաստանի նախագահի և գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների հետ և կքննարկի առևտրատնտեսական համագործակցության զարգացումը», – հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմը։

Գագաթնաժողովում ելույթ ունենալիս Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ներդրումային նախաձեռնություններ իրականացնել GECF-ի հովանու ներքո։

Փեզեշքիանը հայտարարել է նաև, որ Իրանի դեմ ԱՄՆ գործողություններն անկայունացնում են էներգետիկ շուկաները և հրահրում վտանգավոր գնային ցնցումներ։

Նրա խոսքով՝ Իրանի դեմ իրականացվող ռազմածովային և օդային շրջափակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

GECF-ը միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Այն ներառում է 12 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը և Քաթարը։ Ֆորումի տվյալներով՝ դրա անդամները տիրապետում են աշխարհի ապացուցված բնական գազի պաշարների մոտ 70 %-ին և կազմում են համաշխարհային գազի արտահանման 42 %-ը։

 

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․

թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։

Ամփոփվեցին CBD COP17-ի առաջին շաբաթվա աշխատանքների արդյունքները

Ամփոփվեցին CBD COP17-ի առաջին շաբաթվա աշխատանքների արդյունքները

Հոկտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կապույտ գոտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփվեցին CBD COP17-ի առաջին շաբաթվա աշխատանքների արդյունքները։

CBD COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտարարեց, որ COP17-ի շրջանակում բնության պահպանության համար հայտարարված ֆինանսական հանձնառությունների ընդհանուր ծավալը գերազանցում է 1․8 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Հայաստանի և Կոլումբիայի համանախագահությամբ գործող CARES կոալիցիայի շրջանակում տեսակների վերականգնման համար հայտարարվել է 500 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական հանձնառություն։ Սևանա լճի պահպանության և էկոհամակարգերի վերականգնման համար հաստատվել է 1․4 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ Հայաստանի առաջին ծրագրային ֆինանսավորումը Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամից։

«COP17-ը հնարավորություն է տալիս բոլոր աղբյուրներից՝ կառավարություններից, բարեգործական կազմակերպություններից և ներդրողներից, մոբիլիզացնել ընդհանուր առմամբ ավելի քան 1․8 միլիարդ ԱՄՆ դոլար՝ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վճռական գործողություններին աջակցելու համար։ Առաջին շաբաթը ցույց տվեց, որ համագործակցությունը կարող է առաջընթաց ապահովել։ Երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողության», – ասաց COP17-ի նախագահը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը նշեց․ «Բնությունը շքեղություն չէ, որը մենք պաշտպանում ենք միայն այն ժամանակ, երբ տնտեսությունները կարող են դա իրենց թույլ տալ։ Բնությունն է հնարավոր դարձնում տնտեսությունների գոյությունը։ COP17-ին ֆինանսների նախարարների մասնակցությունը կարևոր ազդակ է։ Կենսաբազմազանության կորուստը պարզապես բնապահպանական խնդիր չէ։ Այն տնտեսական խնդիր է, և լուծումները պետք է հասնեն տնտեսական որոշումների կայացման բուն հիմքին»։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերն առանձնացրեց ստանձնած պարտավորություններն իրական արդյունքների վերածելու երեք առաջնահերթություն՝ հաշվետվողականություն, համապատասխանեցում և արագացում։

Հաշվետվողականությունը նշանակում է ազգային զեկույցների, գիտական տվյալների և առաջին գլոբալ վերանայման արդյունքների օգտագործում՝ բացթողումները բացահայտելու և ավելի վճռական գործողություններ ուղղորդելու համար։

Համապատասխանեցումը նշանակում է ապահովել, որ պետական բյուջեները, մասնավոր ներդրումները, տնտեսական քաղաքականությունն ու ֆինանսական խթանները նպաստեն կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացմանը, այլ ոչ թե խոչընդոտեն դրանց։

Արագացումը նշանակում է ավելի արագ գործել՝ մինչև 2030 թվականն իրականացնելու Կունմին-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23 թիրախները։

«Գլոբալ վերանայումը մեզ ցույց տվեց, թե որտեղ է առաջընթաց արձանագրվում և որտեղ ենք հետ մնում։ Երևանում ուշադրությունը կենտրոնացած է այդ բացերը լրացնելու վրա», – ասաց նա։

Նշվեց, որ այդ բացերը լրացնելու համար կառավարությունները պետք է հաղթահարեն բանակցային գործընթացում առկա էական տարաձայնությունները։

Դեռևս առանցքային հարցեր են մնում, թե ովքեր պետք է ներդրում կատարեն կենսաբազմազանության միջազգային ֆինանսավորման մեջ, որքան ֆինանսավորում պետք է մոբիլիզացվի և ինչ մեխանիզմների միջոցով։

Կողմերի միջև տարաձայնություններ կան նաև վնասակար խթանների, այդ թվում՝ գյուղատնտեսական սուբսիդիաների կրճատման կամ աստիճանական վերացման վերաբերյալ ձևակերպումների շուրջ։ Չլուծված հարցերի թվում են, թե առևտրային որ օգտագործողները պետք է ներդրում կատարեն Կալիի հիմնադրամում, ինչպիսի մեխանիզմներով պետք է գործի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերով նոր մշտական մարմինը, ինչպե՞ս պետք է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունները համապատասխանեցվեն կլիմայական պարտավորություններին և միջազգային այլ հանձնառություններին։

Երկրորդ շաբաթվա առանցքային խնդիրն է ամրապնդել քաղաքական հանձնառությունը, առաջ մղել բանակցությունները և դեռևս չհամաձայնեցված հարցերի շուրջ հասնել ընդհանուր մոտեցումների։

Հոկտեմբեր 27, 2026 at 17:05

Ոչ մի դեպքում ԹՐԻՓՓ-ը չվավերացնեք, դուք մեծ մեղքի տակ կդնեք ձեր մի քանի սերունդների. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Եթե ԹՐԻՓՓ-ը ստորագրվում է, խաղաղության պայմանագրից առաջ, Ադրբեջանը ճանապարհը ստանալու է, մենք «քցվելու ենք». Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ13:15

Փաշինյանն ու Նիդերլանդների ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությանը։

Նա կարևորել է Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացումը՝ գոհունակությամբ նշելով, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Երկրի ղեկավարը կարևոր է համարել Նիդերլանդների դերը նաև Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման և մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման գործում։

Թոմ Բերենդսենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և համոզմունք հայտնել, որ այս այցի արդյունքներով երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ կհաղորդվի։ Վերջինս հավելել է, որ Նիդերլանդները ողջունում է ՀՀ Կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է շարունակել աջակցությունն այդ գործում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչը նպաստում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ու ընդլայնմանը։ Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, այդ թվում՝ TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացմանը։  

ՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9 %–ով։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։…