Հայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Հոկտեմբերի 28-ին Հայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը։

ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նույն օրը նախարարներ Արարատ Միրզոյանը և Տոնե Կայզերը կմասնակցեն նաև Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովի բացմանը:

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (վիդեո)

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի ծառայողներն ահազանգ են ստացել Կապանի օդանավակայանի հարակից տարածքում վայրի կենդանու առկայության…

Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել


Հայաստան


Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ. Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։

«Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի նկատմամբ՝ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»,-ասացին դատախազությունից։



Փաշինյանի գլխին զենք էլ դնես գնդակահարես, չի գնա արտահերթ ընտրության․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

TRIPP-ի ստորագրումը վտանգներ կարող է ներկայացնել, որպես «միջանցք» կբացեն և մեզ ցտեսություն կասեն․ այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

Ներկայացնում ենք Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով․

  • Մենք կմասնակցենք, կհաղթենք։ Անցած անգամ էլ ՔՊ-ն հաղթանակ չի ունեցել․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հնարավոր անցկացման մասին։
  • Փաշինյանի գլխին զենք էլ դնես գնդակահարես, չի գնա արտահերթ ընտրության։ Ինքը հազիվ 1 մլրդ ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել։
  • Արտահերթ ընտրություն չի՛ լինելու։
  • Մենք ապահովելու ենք Փաշինյանի հեռացումը։
  • Ես շատ ուրախ կլինեի, որ այս տարիների ընթացքում այս իշխանությունը բացահայտած լիներ Հոկտեմբերի 27-ը, բայց նա ոչ խելք, ոչ շնորհք, ոչ էլ կամք ունի դա անելու համար։
  • Գազը կթանկացնեն, թե չէ՝ կախված է Փաշինյանի խելքից ու շնորհքից։ Փաշինյանի նպատակը հայ ազգին աղքատացնելն է։
  • Շատ զինվորներ են զոհվում, հիմա ներքին հարց են, արտաքին հարց են՝ զինվորները զոհվում են։ Զոհվում են սահմանին, թե իրենց կեցավայրերում, ի՞նչ կապ ունի։
  • Ադրբեջանցիներից մեկը Շաքի է մտել, մյուսի անունը դրել են հովիվ, բա մի օր էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ։
  • ՏԻՄ ընտրություններն այս իշխանությունների քաղաքական «պանիխիդան» էին, մի քանի ամսից կսկսվի թաղման պրոցեսը։

Արփինե Սարգսյանն Իտալիայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի նախարարների հետ

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Իտալիայում անցկացված Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի (ECAD) միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ…

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պետական նախարար Հիրոմի Միցուբայաշիի հետ


COP17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պետական նախարար Հիրոմի Միցուբայաշիի հետ։

Քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 

Նախարարը շնորհակալություն եմ հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման համար։

 

Համբարձում Մաթևոսյանը կարևորել է ճապոնական փորձի և տեխնոլոգիաների կիրառումը, մասնագետների վերապատրաստումն ու բնապահպանական կրթության ոլորտում փորձի փոխանակումը։

 

Անդրադարձ է կատարվել նաև COP17-ի օրակարգին և բանակցությունների ընթացքին՝ կարևորելով համատեղ աշխատանքը՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակներն իրականացնելու ուղղությամբ։




Վեհափառ Հայրապետը պատգամել է հայորդիներին ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հայոց թեմի Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հովանու ներքո գործող «Արարատ» պարային համույթի անդամներին։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ համույթի գործունեությանը՝ կարևորելով ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանը, ազգային ոգու զորացմանն ու ինքնության պահպանությանն ուղղված ջանքերը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ սփյուռքում նման նախաձեռնությունները նպաստում են համայնքային կյանքի աշխուժացմանը և հայորդիների համախմբմանը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։

Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց համույթի կայացմանն ու գործունեությանն իրենց նպաստը բերած բոլոր անձանց՝ հայ պարարվեստը զարգացնելու, նախնյաց մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և արտերկրում հայ մշակույթը ներկայացնելու նախանձախնդրության համար։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Հայոց Եկեղեցու հովանու ներքո իրականացվող կրթական ու մշակութային ծրագրերի հայապահպան առաքելությունը՝ անդրադառնալով նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող Հայորդյաց տների հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։

Վերջում Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին ամուր պահել կապը Մայր Եկեղեցու հետ, գործուն մասնակցություն բերել համայնքային կյանքին՝ մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ և հաջողություններ։

Խաղաղությունը չպիտի շփոթենք անվերջանալի միակողմանի զիջումների, կապիտուլյացիայի հետ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Եթե ԹՐԻՓՓ-ը ստորագրվում է, խաղաղության պայմանագրից առաջ, Ադրբեջանը ճանապարհը ստանալու է, մենք «քցվելու ենք». Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ13:15

Ընդդիմությունն ունակ է բանական կերպով քննարկել տեքստեր. Ռուբինյանը՝ նոր Սահմանադրության ընդունման մասին

Անկախության հռչակագրին ձեռք տալ հնարավոր չէ. փաստաթուղթը կա: Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է. դա, անկախ ամեն ինչից, գոյություն ունի: Հարցը հետևյալն է՝ ներառե՞լ հղումը նոր Սահմանադրության նախաբանի մեջ, թե՞ ոչ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով թեմայի շուրջ քննարկումներին:

«Մեր ընդդիմադիր գործընկերները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը հետևյալ փիլիսոփայական հարցի շուրջ: Նրանք ասում են՝ վարչապետ Փաշինյանն ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հետևաբար սադրեց պատերազմ»,- ասաց նա և հավելեց. «Բայց եթե ասել ենք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» ու սադրել ենք պատերազմ, ինչո՞ւ են պնդում, որ Անկախության հռչակագրին անպայման պետք է հղում լինի Սահմանադրության մեջ: Ինձ հետաքրքիր կլինի լսել նրանց հիմնավորումը»,- ասաց նա:

Ռուբինյանը հիշեցրեց՝ ԱՄՆ-ն ևս ունի անկախության հռչակագիր, բայց դրան հղում չկա ԱՄՆ Սահմանադրության նախաբանում. կան նմանատիպ այլ երկրներ ևս:

«Հայաստանի նոր Սահմանադրության նախաբանը և, ընդհանրապես, նոր Սահմանադրությունը պետք է արտահայտեն այն աշխարհընկալումն ու իրողությունները, որոնք մեր ժողովուրդն այս պահին ունի:

Հիմա, այս պահին, առնվազն մեր ժողովրդի մեծամասնությունն ունի հետևյալ աշխարհընկալումն ու ընկալումը, ինչը փաստված է նաև վերջին քաղաքական իրադարձություններով, այդ թվում՝ ընտրություններով. ժողովուրդը համաձայն է, որ ՀՀ-ն պետք է լինի մի պետություն կամ մի պետություն է, որը պետք է պարփակված լինի իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, չունենա տարածքային պահանջներ ոչ մեկից, ապրի խաղաղ համագոյակցության մեջ իր բոլոր հարևանների հետ: Հետևաբար, նոր Սահմանադրությունը պիտի լինի այս համատեքստում:

Եթե ընդդիմադիր գործընկերները կարծում են՝ չպիտի լինի այս համատեքստում, հետևաբար կարծում են, որ այս համատեքստում պիտի հռչակագիրը մեջբերվի կամ հղում լինի հռչակագրին, որովհետև իրենք կարծում են՝ հռչակագիրն այս համատեքստն է արտահայտում, թող ուղիղ ասեն, և բանավեճ կունենանք»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Անկախության հռչակագրի գոյությունը պատմական ակտ է:

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու հավանականությանը, որը կարող է տեղի ունենալ, եթե խորհրդարանական ընդդիմությունը չընդունի նոր Սահմանադրություն ընդունելու առաջարկը, Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց.

«Կարող է՝ ընդդիմադիր գործընկերների մտքերում բանականությունը հաղթում է, և որոշում են, որ բան են անում (նկատի ունի, որ ընդդիմությունը որոշում է ընդունել այն,- խմբ.)…

Ես բավականին բարձր կարծիք ունեմ իրենց ինտելեկտուալ կարողությունների մասին և համարում եմ, որ իրենք ունակ են բանական կերպով քննարկել տեքստեր: Բանավեճի մեջ կարող է ծնվել ճշմարտություն»: