Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակը մտահոգում է Իրանին

«Օ, ինչքան կուզենայի հեռացնել ինձնից այս սեւ մտքերն ու բարեկամ հայացքով նայել մարդու աչքերին։ Սակայն պետք է խոստովանեմ, որ մարդու աչքերին նայելիս հաճախ ես ին…
Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում Չարենցավանում և Երևանում մենահամերգներով հանդես է եկել շվեյցարացի անվանի երգեհոնահար և կոմպոզիտոր Գի Բովեն։
Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։
Երաժիշտը ելույթ է ունեցել Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Համերգների ծրագրերում ընդգրկված էին Յոհան Սեբաստիան Բախի, Անդրե Ռեյսոնի, Ֆրանսուա Կուպերենի, Ալեքսանդր Պիեռ Ֆրանսուա Բոելի, Ֆրանսուա Դելորի, Ժան Ալենի, Ֆրանցիսկո Կոռեա դե Արաուքսոյի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունները, ինչպես նաև Գի Բովեի հեղինակած «Սարասոտան» և «Ֆանդանգո միոն» ու իսպանական, մեքսիկական և շվեյցարական ժողովրդական երաժշտության նմուշներ։
Համերգային ծրագրերն առանձնացել են երաժշտական ոճերի և ազգային ավանդույթների բազմազանությամբ՝ ներկայացնելով երգեհոնի հարուստ հնչողությունն ու կատարողական հնարավորությունները։
Համերգների ավարտին Գի Բովեն որպես բիս ներկայացրել է իմպրովիզացիա՝ Կոմիտասի «Անձրևն եկավ» ստեղծագործության թեմայով։
Բովեն երգեհոնային արվեստի ամենահեղինակավոր մասնագետներից և հետազոտողներից է։ Որպես պատմական երաժշտական գործիքների վերականգնման և պահպանման ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ՝ նա հեղինակել է երգեհոնի պատմությանը նվիրված շուրջ 1400 հոդված։ Նա դասավանդել է Եվրոպայի մի շարք հեղինակավոր երաժշտական հաստատություններում, այդ թվում՝ Բեռլինի, Վիեննայի, Օսլոյի, Հելսինկիի, Դուբլինի, Լոնդոնի և Մարսելի երաժշտական ակադեմիաներում։ Երաժիշտը ձայնագրել է ավելի քան 50 ալբոմ և հեղինակել շուրջ 250 երաժշտական ստեղծագործություն։
Գի Բովեի՝ Չարենցավանում և Երևանում կայացած համերգներն իրականացվել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության աջակցությամբ։

Գեւորգ Թադեուսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, տեղեկանում ենք sportad…

Կալանքը վախենալու չէ, բոլորս երիտասարդ ենք, պատրաստ ենք պայքարել մեր հայրենիքի համար. Կարապետյան

Իշխանությունը որ վերցնենք, ձեզնից տակը տառ չի մնա. Մաթևոսյանը` Ղազարյանին
Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։
Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Հիմա ո՞վ է ապուշի տեղ դնում ժողովրդին, պարո՛ն Ալեքսանյան, արդեն «ֆեյք ուժերով» են գնում ընտրության