Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․


44-օրյա պատերազմի ժամանակ իշխանությունն իր քարոզչությամբ անընդհատ հայտարարում էր, որ ջախջախիչ հաղթանակ է տանում Ադրբեջանի դեմ։ Վերջը ի՞նչ եղավ։ Ջախջախիչ պարտ…

Ստուբն ու Ստյորեն Ռուսաստանին են փոխանցել Եվրոպայի ուղերձը․ Ilta-Sanomat

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում փոխանցել են եվրոպական բոլոր պետությունների ուղերձը։…

Կատարը պատերազմը դադարեցնելու նոր առաջարկ է փոխանցել Իրանին․ Reuters

Կատարն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի դադարեցման նոր համաձայնագիր է առաջարկել Իրանին։ Ինչպես «Reuters»-ին հայտնել է աղբյուրը, առաջարկը ներկայացվել է հոկտեմբերի 25-ին՝…

Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews

Երեքշաբթի Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները 90 րոպեանոց զրույց ունեցան Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Դանիայի և Շվեդիայի վարչապետները հրապարակայնորեն կասկածի տակ դրեցին դիվանագիտական այդ ​​քայլը` հաղորդում է Euronews-ը։ Վերջինները հրապարակայնորեն քննադատեցին իրենց գործընկերներին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անսպասելի հեռախոսազրույցի համար։

Զրույցի առաջարկն արել էին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստոբն ու Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, որոնք վերջերս Օսլոյում ընդունել էին խաղաղ բանակցությունների հերթական փուլը:

Երկու առաջնորդն էլ կոչ են արել Պուտինին դադարեցնել Ուկրաինա լայնածավալ ներխուժումը և սկսել առարկայական բանակցություններ՝ կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար։ Հրապարակված հաղորդագրության մեջ հստակեցվել է, որ Ստուբն ու Ստյորեն Պուտինի հետ խոսել են որպես «իրենց պետությունների ղեկավարներ և ընդհանրապես հանդես չեն եկել Եվրոպայի անունից»:

Այնուամենայնիվ, հարևան պետությունները բացասաբար են արձագանքել նրանց նախաձեռնությանը: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հանդես է եկել սուր քննադատությամբ և նշել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ուժեղացումը, ինչն ապացուցում է, որ Մոսկվան լուրջ չի տրամադրված դիվանագիտական կարգավորմանը:

Ֆրեդերիկսենը կարևորել է Եվրոպայի միասնությունը, կասկածի տակ է դրել Ֆինլանդիայի և Նորվեգիայի քայլի արդյունավետությունն ու զուգահեռ է անցկացրել նախորդ միայնակ փորձերի հետ, Օրինակ`երբ Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը մեկնում էր Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը նույնպես թերահավատորեն է վերաբերվել նախաձեռնությանը, թեև ավելի մեղմ արտահայտություններով: «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ խաղաղություն են ուզում բոլորը, բացի Պուտինից։ Ես բավական համեստ ակնկալիքներ ունեմ այս տեսակի (ուղղակի) խոսակցություններից», – ասել է Քրիստերսոնը:

Քննադատությանն ի պատասխան՝ Ստյորեն նշել է, որ Եվրոպան պետք է երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ՝ լրացնելով ԱՄՆ վարչակազմի ուղարկած ազդակները, որն ունի պատերազմի վերաբերյալ այլ տեսակետ։

Ըստ Euronews-ի` երեքշաբթի առաջացած քաղաքական պառակտումը նշանակալի է, քանի որ այդ չորս երկրները սովորաբար միասնական դիրքորոշում ունեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում։ Նրանք Կիևի խոշորագույն երկկողմ դոնորներից են և ակտիվորեն պաշտպանում են Մոսկվայի դեմ ավելի խիստ պատժամիջոցները։

Վարդան Ղուկասյանի արդարացման վերդիկտն է հրապարակվել, բայց դեռ կայացված դատավճիռ չկա. պաշտպան

Հիմա գրավոր ապացույցներն են հետազոտում, այսինքն փաստաթղթերը և գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, սրանք դեռևս մեղադրանքի կողմից ներկայացված ապացույցներ են։…

ՕԵԿ-ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են. ՀԿԱԾ

ՕԵԿ-ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են: Այս…

Իսպանիայում գնացքների բախումից առնվազն 10 մարդ է զոհվել


Աշխարհ


Այսօր առավոտյան Մադրիդից հարավ՝ Տոլեդո նահանգում, բախվել են երկու գնացքներ, հայտնում է Euronews- ը։ Մադրիդի, Սյուդադ Ռեալի եւ Անդալուսիայի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է։

Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել է առնվազն 10 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։

Գնացքների բախման փաստը հաստատել են եւ Ուրդայի քաղաքապետ Մանուել Գալանը, եւ ADIF երկաթուղային օպերատորը։



Վրաստանի ու Սուրենավանի գործարանները համեմատելով` ոնց որ նավթավերամշակման գործարանը համեմատեք բիտումի գործարան

Վրաստանի ու Սուրենավանի գործարանները համեմատելով` ոնց որ նավթավերամշակման գործարանը համեմատեք բիտումի գործարանի հետ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ