ԿԺԴՀ-ն ռազմավարական թևավոր հրթիռի փորձարկումներ է անցկացրել

ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունն անցկացրել է ռազմավարական թևավոր հրթիռի կասետային մարտագլխիկի հզորության գնահատման, ինչպես նաև ուղղահայաց հարված հասցնելու համար դրա թռիչքային առանձնահատկությունների փորձարկումներ։ Այս մասին նոյեմբերի 3-ին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Հրթիռաշինության գլխավոր վարչության մարտագլխիկների ինստիտուտը հրապարակել է ռազմավարական թևավոր հրթիռի կասետային մարտագլխիկի հզորության գնահատման փորձարկման արդյունքները։ Փորձարկմամբ հաստատվել է, որ թևավոր հրթիռի միջին չափի կասետային մարտագլխիկը կարող է գերհզոր խտությամբ ոչնչացնել 5–6 հա մակերեսով թիրախը», — ասվում է հրապարակման մեջ։

Փորձարկումները ղեկավարել է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական ռազմական կոմիտեի անդամ, կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչի առաջին տեղակալ, բանակի գեներալ Կիմ Չոն Սիկը։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ փորձարկումներն անցկացվել են մարտական համակարգերի հզորության բարձրացմանն ուղղված կանոնավոր գիտահետազոտական գործունեության շրջանակում։

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի Բաքվի հետ լարվածության ֆոնին. T24

Անկարայի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների սրման դինամիկան հասկանալու համար պետք է գնալ 2009 թվական, երբ Բաքվի ճնշմամբ Թուրքիան ձախողեց հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այսպես է սկսել իր հրապարակումը թուրքական T24 կայքի սյունակագիր Բարչըն Յինանչը։

Հրապարկման մեջ նշվում է, որ 2009–ին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը հաջողությամբ ձախողելուց հետո Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Թուրքիայում ազդեցություն ձեռք բերելու գործին՝ դառնալով Թուրքիայում ամենաշատ ներդրում անող երկրներից մեկը, ընդհուպ լրատվական ալիքի ձեռքբերմանը։

Անդրադառնալով սեպտեմբերի 21–ին Ադրբեջանի դպրոցներում աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող հագուստի կրման արգելքից հետո տեղի ունեցած հայտնի զարգացումներին, նշվում է, որ չնայած Անկարան զիջումների է գնում, ազատում խորհրդականի, ձերբակալություններ իրականացնում հակաադրբեջանական գրառումներ կատարողների շրջանում, Ալիեւն ավելի է սրում իրավիճակը։

«Ալիեւը նույն կերպ առանց դադար սրում էր իրավիճակը թե ՌԴ–ի, թե Ֆրանսիայի հետ լարվածությունների ժամանակ»,–նշվում է հրապարակման մեջ։

Ըստ T24–ի, Թուրքիան պետք է հասկանա, որ Ադրբեջանը 2020 թվականի Ղարաբաղի պատերազմում հաղթանակից հետո Թուրքիայի համար այլեւս «փոքր եղբայր» չէ, այլ առանձին արտաքին քաղաքական գործոնն է։

Անդրադառնալով հայ–թուրքական սահմանի բացման հարցին, հրապարկաման մեջ նշվում է, որ Թուրքիա–Ադրբեջան այս լարվածության համատեքստում Թուրքիան չի գնա Հայաստանի հետ սահմանի բացմանը, քանի որ դա ավելի կմեծացնի լարվածությունը եւ կստիպի Ադրբեջանին ավելի կոշտացնել Հայաստանի նկատմամբ կեցվածքն ու կձգձգի տարածաշրջանային կարեւոր նախագծերը։

Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային ատյաններից հայցերը հետ կվերցնեն, երբ վերջնական ստորագրվի խաղաղության պայմանագիրը. Լիլիթ Մակունց

Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ Հայաստանը միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ չի վերցրել։

«Հայաստանը չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում»,- ասաց նա։

Մակունցի խոսքով՝ խաղաղության գործընթացի շրջանակում կարող է որոշում կայացվել փոխադարձ հայցերը հետ կանչելու վերաբերյալ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերջնականապես ստորագրեն խաղաղության պայմանագիրը։

Հրդեհ՝ Երևանի «Պալաս» առևտրի կենտրոնում (տեսանյութ)

Հրդեհ՝ Երևանի «Պալաս» առևտրի կենտրոնում

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 03։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։44-ին, մարվել՝ 04։55-ին։ Առևտրի կենտրոնի երկրորդ հարկում այրվել է հագուստի տաղավար։

Հրշեջ-փրկարարները մարելով հրդեհը՝ կանխել են կրակի տարածումը։

Վանդալիզմ՝ Երևանում. վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը

Նոյեմբերի 2-ին կոտրել են Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցում Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ տեղադրված խաչքարի վրայի Հիսուսի քանդակը․ հայտնում է Գագիկ Շամշյանը։

Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի մտահաղացմամբ ու հովանավորությամբ և այն նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ այս խաչքարի նկատմամբ վանդալիզմ է իրականացվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Պապիկյանը և Մաթիաշվիլին քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր (վիդեո)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հետ։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՊՆ-ից։

Պապիկյանը և Մաթիաշվիլին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գիորգի Մաթիաշվիլին։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ։

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը

2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումն ու առկայությունը։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

««Վարչաբենդի» թմբուկահարն ինչքա՞ն հոնորար է ստացել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)

««Վարչաբենդի» թմբուկահարն ինչքա՞ն հոնորար է ստացել». Էդգար Ղազարյան

«Վարչապետն իր մասնակցությամբ հիմնադրել է վոկալ գործիքային համույթ՝ «Վարչաբենդ», համերգներ են կազմակերպվել: Միջոցները վարչապետի աշխատակազմի՞ց են ծախսվել, թե՞ ոչ, անդամները հոնորարներ ստացե՞լ են, թե՞ ոչ. հետաքրքիր է հատկապես թմբուկահարի հոնորարի գումարը»,- ԱԺ հանձնաժողովի նիստում, բյուջետային քննարկման ժամանակ, շարունակելով հարցերի շարքը, ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:

Հիշեցնենք՝ հարցերին պատասխանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը: