«Ասում եք՝ ամեն օր աշխատում ենք, ո՞ւր ա էդ աշխատանքի արդյունքը». Էդգար Ղազարյան

«Ասում եք՝ ամեն օր աշխատում ենք, ո՞ւր ա էդ աշխատանքի արդյունքը». Էդգար Ղազարյան

«Մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ի՞նչ ջանք եք գործադրում: Ասում եք՝ ամեն օր աշխատում ենք, ի՞նչ եք աշխատում, ո՞ւր ա էդ աշխատանքի արդյունքը»,- բյուջետային քննարկման ժամանակ արձագանքելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ պատգամավորն ասել էր. «Բաքվի բանտերում գտնվում են ՀՀ քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի դատական համակարգի որոշումներով ներկայացվել են մեղադրանքներ, որոնք վերաբերելի են ՀՀ հազարավոր քաղաքացիների… Անհանգստություն չունե՞ք, որ մեր ամբողջ երկիրն է դառնալու բանտ, երբ Ադրբեջանի գործողությունների նկատմամբ մեր իշխանությունների կողմից համարժեք քայլ չի իրականացվում… Դուք երբևէ Ադրբեջանի նախարարի հետ շփումներ ունեցե՞լ եք՝ քննարկելու իրենց երկրում պահվող մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր»:

Գալյանն ասել էր, որ սա այն հարցն է, որտեղ աշխատում է պետությունը և պետական ինստիտուտները. «Դա մի հարց է, որով մենք զբաղվում ենք ամեն օր, մենք ասելով՝ նկատի ունեմ պատկան համապատասխան մարմինները»:

Գերությունից հետո՝ նոր փորձություններ. ինչ խնդիրների են բախվում Բաքվից վերադարձած հայերը

Ադրբեջանական գերությունից վերադարձած հայերը հաճախ ստիպված են լինում հաղթահարել նոր դժվարություններ՝ հոգեբանական տրավմաներ, գործազրկություն, ֆինանսական խնդիրներ և…

Նեպալի լեռներում ուղղաթիռներ են բախվել (տեսանյութ)

Նեպալի լեռներում ուղղաթիռներ են բախվել

Նեպալի լեռներում զբոսաշրջային երկու ուղղաթիռներ են բախվել, ինչի հետևանքով մեկ զբոսաշրջիկ զոհվել է, օդաչուները վիրավոր են։ Այս մասին հայտնում է Shot թելեգրամյան ալիքը։ Ավիավթարը տեղի է ունեցել Էվերեստի բազային ճամբարի մոտ՝ Պերիչե գյուղում գտնվող Edelweiss Pheriche հյուրանոցի հարևանությամբ։ Նշվում է, որ Fishtail Air և Air Dynasty ընկերություններին պատկանող ուղղաթիռները փորձել են վայրէջք կատարել նույն հարթակում, սակայն օդում բախվել են և ընկել գետնին։

Հայտնի է՝ քանի դատապարտյալ ու կալանավոր կա այսօր ՀՀ-ում


Հայաստանում վերջին տարիներին փոփոխություն է արձանագրվել կալանավորված և դատապարտված անձանց թվային հարաբերակցության մեջ։ Եթե նախկինում կալանավորների թիվը գերազ…

Բանտերում նոր կարգ է սպասվում․ տեսախցիկները կհետևեն ամեն քայլին․մանրամասներ


ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակում է քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի միջոցառումները՝ ընդլայնելով տեսահսկման հնարավորությունները, արդիականացնելով անվտանգո…

Լեհաստանը դիվերսիաների դեմ պայքարի գործողություն է սկսել Կալինինգրադի մարզի հետ սահմանին

Լեհաստանը ուժեր է կենտրոնացրել Կալինինգրադի մարզի հետ սահմանին՝ դիվերսիաների դեմ պայքարի գործողություն իրականացնելու համար, RMF FM-ի եթերում հայտնել է հանրապետության ոստիկանության գլխավոր հրամանատար Մարեկ Բորոնը։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի վերջին իշխանությունները Ռազմական հետախուզության ծառայությունից և դաշնակից երկրների համանման գերատեսչություններից նախազգուշացումներ են ստացել Ռուսաստանի կողմից հնարավոր սադրանքների, այդ թվում՝ զինված խմբերի ներթափանցման փորձերի մասին։ Այդ կապակցությամբ որոշվել է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։

Գործողությունն ընդգրկում է Վարմիա-Մազուրյան և Պոդլյասկի վոյևոդությունները։ Այն իրականացնում է ոստիկանությունը՝ բանակի, սահմանապահ ծառայության և հատուկ ծառայությունների աջակցությամբ։ Մասնավորապես, սահմանամերձ շրջաններ են ուղարկվել ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումներ։ Գործողությունները համակարգելու համար ոստիկանության գլխավոր վարչությունում հատուկ շտաբ է ստեղծվել։

«Սա անմիջականորեն կապված է մեր երկրում տեղի ունեցող դիվերսիաների և սաբոտաժի գործողությունների, ինչպես նաև արևելյան հատուկ ծառայությունների հիբրիդային հանցավոր գործողությունների հետ… Մենք պետք է սահմանամերձ շրջանների բնակիչներին և այնտեղ գտնվող օբյեկտները պաշտպանենք ցանկացած իրավիճակից, որը կարող է սպառնալիք ներկայացնել», — ընդգծել է Բորոնը։

Զուգահեռաբար Լեհաստանն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Կալինինգրադի մարզի հետ սահմանին։ Այդ նպատակով մինչև 2026 թվականի վերջը կստեղծվի Վարմիա-Մազուրյան բրիգադը, որի հիմնական խնդիրը կլինի սահմանի պաշտպանությունը ռուսական հնարավոր ներխուժման դեպքում։

Տարածքային պաշտպանության բրիգադի հրամանատար Ցեզարի Կիշկովյակը պարզաբանել է, որ ստորաբաժանումը կհետևի Սուվալկի միջանցքի մերձակայքում տիրող իրավիճակին։ Այն լեհ-լիտվական սահմանի՝ ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող, 100 կմ-ից փոքր-ինչ ավելի երկարությամբ հատված է։ Այն Բալթյան երկրները կապում է Դաշինքի մնացած տարածքի հետ և միաժամանակ Բելառուսը բաժանում Կալինինգրադի մարզից։ Սպասվում է, որ նոր բրիգադը լիակատար մարտական պատրաստվածության կհասնի երկու տարվա ընթացքում։ Այժմ ընթանում է դրա կազմում ընդգրկվելիք զինծառայողների վերազինումը։

Հոկտեմբերի 7-ին Լիտվան զինվորականներ է ուղարկել Կալինինգրադի մարզի հետ սահման։ Իշխանությունները պարզաբանել են, որ դա արվել է «Ռուսաստանում հնարավոր զորահավաքի կապակցությամբ ագրեսիվ տրամադրված օտարերկրացիների հոսքի» ավելացման վտանգի պատճառով։ Որոշումն ընդունվել է Բելառուսի հետ Լատվիայի սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ 20 մարդ զինված անձանց ուղեկցությամբ փորձել էր ապօրինի ներթափանցել Եվրամիություն։ Լիտվական լրացուցիչ ուժերը Կալինինգրադի մարզի մերձակայքում կմնան առնվազն մինչև նոյեմբերի կեսը։

Այս տարի ՔԿՀ-ներում ունեցել ենք 3 մահ, ինչը դրական ցուցանիշ է. վախով եմ այս մասին խոսում. Գալյան

03.11.2026

Հասարակություն

Այս տարի ՔԿՀ-ներում ունեցել ենք 3 մահ, ինչը դրական ցուցանիշ է. վախով եմ այս մասին խոսում. Գալյան

Ռուսաստանից Հայաստան կանխիկ ռուբլի հնարավոր կլինի բերել սահմանափակ քանակով

Ռուսաստանը սահմանափակել է կանխիկ ռուբլու արտահանումը մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

ՊԵԿ-ը հորդորում է՝ Ռուսաստանից կանխիկ գումարի արտահանում պլանավորող քաղաքացիներին և տնտեսվարողներին նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին ու դրանցով նախատեսված բացառություններին։

«Սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և
Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան կանխիկ ռուբլու արտահանմանը»,- ասված է հաղորագրությունում։

ՊԵԿ հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ ֆիզիկական անձանց արգելվում է արտահանել 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ գումար, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին արգելվում է կանխիկ ռուբլի արտահանել՝ անկախ գումարի չափից, բացառությամբ սահմանված հատուկ դեպքերի։