Նախկինում նույնիսկ սովորական թուղթն էր երազանք. կերազեինք այսպիսի պայմաններում աշխատել. Պողոսյան

Նախկինում նույնիսկ սովորական թուղթն էր երազանք. կերազեինք այսպիսի պայմաններում աշխատել. Պողոսյան

Զինծառայողների ինքնասպանության պատճառ է դարձել որոշակի սեկտայի հարելը. ՔԿ նախագահը դիմելու է ԱԱԾ

«Զինծառայողների ինքնասպանության պատճառ է դարձել որոշակի սեկտայի հարելը»:

ԱԺ-ում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ նշելով, որ զինծառայող անձի վրա հայտնաբերվել է նման հակման մասին վկայող դաջվածք:

Նա նաև նշել է, որ պատրաստվում է նամակ ուղարկել ԱԱԾ, քանի որ ունեն դեպքեր, երբ հոգեբաններն ուսումնասիրելով անձի դաջվածքները, բացահայտում են, որ դրանք ինքնասպանության հակում ունենալու մասին վկայող դաջվածքներ են:

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Խորվաթիայի վարչապետների հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը:

Զրուցակիցները ջերմությամբ են հիշել Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է Ռազմավարական երկխոսության վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն կարևոր հանգրվան է դարձել երկկողմ հարաբերություններում և լավ հիմք են ստեղծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման համար:

969.jpg (965 KB)

Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչն ընդգծել  են առևտրատնտեսական կապերի խորացումը և այդ առումով կարևորել այս տարի անցկացված գործարար համաժողովն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման, ինչպես են նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի շուրջ:

970.jpg (613 KB)

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային գործընթացներին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հարցերի:

Տպավորություն էր, թե «Ուժեղ Հայաստան»-ը հրաժարվում է գործուղումներից. Բյուջեն ըստ ա՞յդմ է հաշվարկվել

Տպավորություն էր, թե «Ուժեղ Հայաստան»-ը հրաժարվում է գործուղումներից. Բյուջեն ըստ ա՞յդմ է հաշվարկվել

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը նոր անձնագիր ստանալիս. ՆԳՆ-ն իրազեկում է հրապարակել

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը նոր անձնագիր ստանալիս. ՆԳՆ-ն իրազեկում է հրապարակել

Զգայունության տեսանկյունից, եթե գազի գինը թանկանա 10%-ով, գնաճը կլինի 0.8%. ԿԲ նախագահ

Մենք հաշվարկել ենք, որ գազի գնի 10% աճն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա սպառողական ինդեքսի վրա. գնաճը կավելանա ևս 0,8%-ով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանել է, որ ուղղակի ազդեցությունը ենթադրում է սպառողների համար գազի սակագնի անմիջական՝ 10%-ով բարձրացում։

«Բացի այդ, առկա է ավտոլցակայանների գործոնն ու էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի բաղադրիչը։ Այս ամենը հաշվի առնելով՝ գնաճը կկազմի 0,6%։ Դրանից զատ, հարակից ճյուղերում արտադրության վերջնական արժեքը կարող է աճել 0,1-0,2%-ով»,- հավելել է նա։

Գալստյանը նկատել է, որ գազի ապագա գնի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան, ուստի այս հարցի շուրջ որևէ կոնկրետ սցենար մշակելը վաղաժամ է։

Ռուբինյանը և Մեքսիկայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Ռուբինյանը և Մեքսիկայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության փոփոխության և Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի պահման պայմանների մասին

Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության փոփոխության և Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի պահման պայմանների մասին