Ինչի՞ մենք պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղափոխվել, իսկ հարեւան երկիրը՝ չկարողանա. ԱԽ քարտուղար
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 25-31-ը։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 25-ին և 31-ին,
-Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 25-ին։
Արարատ քաղաքում՝ հոկտեմբերի 25-ին և 28-29-ը։
Հրազդան քաղաքում՝ հոկտեմբերի 26-ին և 29-30-ը։
Սամվել Կարապետյանի ու ՀԷՑ-ի մասին խոսելիս` պետք է սկսել սկզբից, երբ ընկել էին Կարապետյանի ոտքերն ու խնդրում էին գնել սննկացման գնացող ՀԷՑ-ը, որովհետև հիմնարկը կոլապսի էր գնում ու սպասվում էր հոսանքի մոտ 20 դրամով թանկացում:
Ես հասկանում եմ, որ հիմա նորմալ է դարձել պղծել ու փչացնել ամեն ինչն ու ամեն մեկին, ամեն արժեք, ամեն արած, բայց դե հայկական իրականությունը սա է. ոչ մի լավ բան անպատիժ չպետք է մնա ու պատժողն էլ պետք է լինեն ոչնչությունները:
Սա էլ այն շնորհակալությունն է, որ հայտնում են Կարապետյանին, որ ընդհանրապես գնեց այդ ՀԷՑ-ը, մի բան էլ իր գրպանից ամեն տարի գումար էր հատկացնում, որ սակագինն անփոփոխ մնա:
Գրառումը՝ Վահե Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանը մտադիր էին Իրանի դեմ գործողություն իրականացնել հոկտեմբերի 27-ին Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Այս մասին հայտնում է իսրայելական 12-րդ հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Իսրայելի ուժային կառույցների մյուս բարձրաստիճան ներկայացուցիչները չեն աջակցել ծրագրին՝ մտավախություն ունենալով, որ գործողությունը կհանգեցնի հակամարտության լայնածավալ սրման և կխոչընդոտի ընտրությունների անցկացմանը նշանակված ժամկետում։
Չնայած տարաձայնություններին՝ նախապատրաստական աշխատանքները շարունակվել են։ Սակայն, ինչպես պնդում է 12-րդ հեռուստաալիքը, ուժային կառույցների աշխատակիցներից մեկի թույլ տված սխալի հետևանքով ԱՄՆ-ն տեղեկացել է ծրագրվող գործողության մասին։
Ըստ հեռուստաալիքի՝ Վաշինգտոնն արագ միջամտել է և հասել գործողության չեղարկմանը։ Հեռուստաալիքը նաև ընդգծել է, որ տեղեկությունը հրապարակում է՝ հաշվի առնելով ռազմական գրաքննության սահմանափակումները։
Նեթանյահուի գրասենյակը հերքել է հաղորդագրությունը։ Հայտարարության համաձայն՝ վարչապետն ավելի վաղ պարզաբանել է, որ Իսրայելի ընտրություններից առաջ հարված հասցնելու տարբերակը չի քննարկվել։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին և 26-ին, իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի միջև տարաձայնությունների մասին։ Հեռուստաալիքների տվյալներով՝ վարչապետը և պաշտպանության նախարար Իսրայել Կացը ձգտում էին ռազմական գործողություն իրականացնել, որը, ռազմական ղեկավարության մտավախությամբ, կարող էր Իրանի հետ հակամարտության նոր փուլ հրահրել և ազդել ընտրությունների ընթացքի վրա։ Ըստ այդ հաղորդագրությունների՝ Զամիրը դեմ էր գործողությանը և պահանջում էր լրացուցիչ քննարկումներ ու հրամանի օրինականության փաստաթղթային հաստատում։
Այս հաղորդագրությունները հրապարակվել են Կատարի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին։ 12-րդ հեռուստաալիքի տվյալներով՝ Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր անում վերսկսել ռազմական գործողություններն ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո։ Թրամփը, սակայն, պնդում էր, որ մտադիր է դիվանագիտական ջանքերին ավելի շատ ժամանակ տալ։
Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա։
Ինչպես հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը, Գուդաուրի-Կոբի հատվածում (93-107-րդ կմ) արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Նոյեմբերի 5-ին «Մերիդիան» կենտրոնում մեծ շուքով բացվեց Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը, իսկ երեկ Փաշինյանը սփյուռքից ժամանած 600 պատվիրակների առա…

Արթուր Դանիելյանի քաղաքական-քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի էջից
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ից մինչև 22:00-ն, ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն՝ տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման նպատակով։
«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհանգստության համար»,- ասվում է հաղորդագրությունում։