Արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 25-31-ը։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

-Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 25-ին և 31-ին,

-Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 25-ին։

Արարատ քաղաքում՝ հոկտեմբերի 25-ին և 28-29-ը։

Հրազդան քաղաքում՝ հոկտեմբերի 26-ին և 29-30-ը։

ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար

ԱՄՆ իշխանությունները մինչև 20 մլն դոլար պարգևավճար են առաջարկել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար՝ ներառյալ միջուկային օբյեկտների, սարքավորումների, միջուկային նյութերի տեղափոխման և ծրագրին առնչվող անձանց վերաբերյալ տվյալները։ Այս մասին նշված է ԱՄՆ կառավարության «Պարգևներ արդարության համար» (Rewards for Justice) ծրագրի կայքում։

Հայտարարությամբ նախատեսվում է նաև վերաբնակեցման հնարավորություն տրամադրել համապատասխան տեղեկություններ տրամադրող անձանց համար։ Ուրբաթ պարգևավճարի մասին հայտնել է նաև ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելն այդ երկրի դեմ պատերազմի առանցքային նպատակներից մեկն է։

2025 թվականի հունիսին Սպիտակ տունը հայտարարել էր, որ ամերիկյան հարվածների շնորհիվ իրանական մի քանի միջուկային օբյեկտներ են ոչնչացվել։ Սակայն ավելի ուշ որոշ փորձագետներ ենթադրել են, որ Թեհրանը կարող էր նախապես անվտանգ վայր տեղափոխել միջուկային նյութերի առնվազն մի մասը։

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար


ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակ…

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հորը՝ Թոմաս Մարքլ-ավագին։ Նրան մեղադրում են երեխաների հանդեպ սեքսուալ բռնու…

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները


«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ ընդդիմադիր ուժերի համախմբման և միասնական պայքարի մասին հայտարարությունը լուրջ ալիք է բարձրացրել երիտասարդական շրջանակներում՝ ոտքի…

«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան

«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե հայ ժողովուրդն իր ինքնությունը ձեռք է բերել թագավորներից, իսկ մինչև 301 թվականը հայերին հայ պահող հիմնական գործոնը պետականությունն էր, պատմական իրականության խիստ պարզեցված և քաղաքական նպատակներին հարմարեցված մեկնաբանություն է։
     Նախ՝ մի պարզ հարց. եթե հայ ժողովուրդն իր ինքնությունը ձեռք է բերել թագավորներից, ապա ո՞ր ժողովրդի վրա էին թագավորում այդ արքաները, և ինչո՞ւ էին նրանց պետությունները հայկական։
     Այս հարցն առավել հետաքրքիր է դառնում, երբ ուսումնասիրում ենք հայոց արքայական տոհմերը։ Երվանդունիները իրանական ծագում ունեին, իսկ Արշակունիները՝ պարթևական։ Այս մասին խոսում է նաև Մովսես Խորենացին՝ ներկայացնելով հայոց արքայական տոհմերի և պարթևական աշխարհի ծագումնաբանական կապերը։
     Նիկո՛լ, դու շատ լավ էլ հասկանում էս, բայց ուղիղ ասում եմ՝ արքայատոհմի ծագումը դեռևս ժողովրդի ծագում չէ։ Օտար ծագում ունեցող արքայատոհմերը կարող էին դառնալ հայկական պետականության կրողներ (Բյուզանդիայում հայկական կայսրեական տոհմն էլ քեզ փեշքեշ), բայց նրանք չէին ստեղծել հայ ժողովրդին։ Ընդհակառակը՝ եկել էին կառավարելու արդեն գոյություն ունեցող ժողովրդին։
     Հետևաբար, այն թեզը, թե հայ ժողովուրդն իր ինքնությոունը ստացել է թագավորներից, զրո բովանդակությամբ պատմական ցնդաբանություն է։
     Նույն խնդիրը նաև քրիստոնեության ընդունման պատմության մեկնաբանության մեջ է։
     3-րդ դարում Հայքում արդեն կային քրիստոնեական համայնքներ։ Դրա կարևոր վկայություններից է Եվսեբիոս Կեսարացու պահպանած՝ Ալեքսանդրիայի եպիսկոպոս Դիոնիսիոսի նամակը, որտեղ հիշատակվում է Հայքի եպիսկոպոս Մերուժանի մասին՝ դեռևս մոտ 260 թվականին։
     Այսինքն՝ Տրդատ Գ-ից առաջ Հայաստանում արդեն գոյություն ուներ քրիստոնեական համայնք և եկեղեցական առաջնորդություն։
     Ուստի 301 թվականը քրիստոնեության՝ Հայաստան մուտք գործելու տարեթիվը չէ։ Դա արդեն տարածում գտած հավատքը պետական կրոն հռչակելու կետն էր։
     Ի դեպ՝ Տրդատ Գ-ի որոշումը պետք է դիտարկել ոչ միայն կրոնական, այլև աշխարհաքաղաքական իրադրության համատեքստում։ Պարթևական թագավորության անկումից հետո Իրանում հաստատվել էին Սասանյանները՝ ամրապնդելով զրադաշտականությունը։ Հայաստանը գտնվում էր Հռոմի և Սասանյան Պարսկաստանի հակամարտության կիզակետում։ 298 թվականի Նիսիբիսի պայմանագրից հետո Հայաստանի նկատմամբ հռոմեական ազդեցությունն ամրապնդվեց։
     Այս պայմաններում քրիստոնեության պետական ընդունումը նաև աշխարհաքաղաքական նշանակություն ուներ՝ ամրապնդելով Հայաստանի կապերը քրիստոնեացող Հռոմի հետ և առանձնացնելով այն Սասանյան Իրանի կրոնաքաղաքական ազդեցությունից։
     Միաժամանակ չի կարելի անտեսել ներքին գործոնը։ Քրիստոնեությունն արդեն տարածվում էր ժողովրդի շրջանում, գոյություն ունեին քրիստոնեական համայնքներ, իսկ Գրիգոր Լուսավորչի քարոզչությունը վճռորոշ դեր ունեցավ գործընթացի ընդլայնման մեջ։ Հետևաբար Տրդատի որոշումը ոչ թե զրոյից ստեղծեց քրիստոնյա հասարակություն, այլ պետական մակարդակով ամրագրեց արդեն ընթացող կրոնական փոփոխությունը։
     Ասեմ, որ հայ ժողովուրդը գոյություն է ունեցել տարբեր արքայատոհմերի օրոք, շարունակել է իր գոյությունը պետականության կորստից հետո և պահպանել ինքնությունը դարավոր օտար տիրապետությունների պայմաններում։ Այդ ինքնությունը փոխանցվել է լեզվի, մշակույթի, եկեղեցու, պատմական հիշողության և ազգային պատկանելության գիտակցության միջոցով։
     Պետականությունը, անշուշտ, ազգային ինքնության պահպանման կարևորագույն երաշխիքներից է, բայց դրա միակ աղբյուրը չէ։
     Այնպես, որ՝ «Մեր պետությունը մեր ինքնությունն է» ձևակերպումը դասական պոպուլիստական մանիպուլյացիա է, որի միջոցով փորձում են պետականությունը նույնացնել ազգային ինքնության հետ՝ պատմական իրականությունը հարմարեցնելով քաղաքական օրակարգին։
     Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել։ Տրդատը քրիստոնեությունը պետական կրոն հռչակեց արդեն քրիստոնեություն ընդունող հասարակության մեջ, իսկ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ստեղծեց մի ժողովրդի համար, որն ուներ սեփական լեզուն, մշակույթ, պատմական ինքնությունը ու բազմադարյա ավանդույթ։
     Մեր պատմությունը պետականության պատմություն է, բայց մեր ինքնությունը շատ ավելի մեծ է, քան որևէ պետություն, արքայատոհմ կամ քաղաքական իշխանություն։ Եվ որևէ մեկը՝ որքան էլ իրեն պետության ու ժողովրդի ճակատագրի տնօրինող երևակայի, իրավունք չունի սեփական քաղաքական պատկերացումները փաթեթավորել ազգային ինքնության անվան տակ»։

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը մեկնարկել են TRIPP-ի տեխնիկական խմբերի աշխատանքը

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը հայտարարել են TRIPP նախագծի շրջանակում եռակողմ տեխնիկական պլանավորման առաջին երկու խմբերի աշխատանքների մեկնարկի մասին։ Դրանք կաշխատեն…

Երեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 25-31-ը։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

-Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 25-ին և 31-ին,

-Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 25-ին։

Արարատ քաղաքում՝ հոկտեմբերի 25-ին և 28-29-ը։

Հրազդան քաղաքում՝ հոկտեմբերի 26-ին և 29-30-ը։

«Սամվել Կարապետյանի ու ՀԷՑ-ի մասին խոսելիս` պետք է սկսել սկզբից, երբ ընկել էին Կարապետյանի ոտքերն ու խնդրում էին գնել սննկացման գնացող ՀԷՑ-ը»

Սամվել Կարապետյանի ու ՀԷՑ-ի մասին խոսելիս` պետք է սկսել սկզբից, երբ ընկել էին Կարապետյանի ոտքերն ու խնդրում էին գնել սննկացման գնացող ՀԷՑ-ը, որովհետև հիմնարկը կոլապսի էր գնում ու սպասվում էր հոսանքի մոտ 20 դրամով թանկացում:

Ես հասկանում եմ, որ հիմա նորմալ է դարձել պղծել ու փչացնել ամեն ինչն ու ամեն մեկին, ամեն արժեք, ամեն արած, բայց դե հայկական իրականությունը սա է. ոչ մի լավ բան անպատիժ չպետք է մնա ու պատժողն էլ պետք է լինեն ոչնչությունները:

Սա էլ այն շնորհակալությունն է, որ հայտնում են Կարապետյանին, որ ընդհանրապես գնեց այդ ՀԷՑ-ը, մի բան էլ իր գրպանից ամեն տարի գումար էր հատկացնում, որ սակագինն անփոփոխ մնա:

Գրառումը՝ Վահե Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից: