«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան

«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան

«Մեր վարչապետը մի հատ շատ լավ օրինակ ա բերում, ասում ա՝ երբ ՀՀ-ն, Աստված մի արասցե, չլինի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի որևիցե մի խանութից ի՞նչ ապրանք է վերանալու, ո՞նց է ֆրանսիացին նկատելու»,- «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված «Խաղաղություն և անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։ «Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած, հայի աչերի, ծիրանի ու մեր դուդուկի մասի՞ն ա մտածում։ Մենք հիմա գիտե՞նք՝ Աֆրիկայում ով ում հետ ա պատերազմում, մեզ պե՞տք ա իմանալ, բա ինչի՞ ա մեզ թվում՝ ֆրանսիացին, ավստրիացին, իրա դարդը թողած, մտածում հայերի մասին։ Ինչի՞ ենք մենք մեզ տենց խաբել»,- շարունակել է նա։

Կոչ ենք անում մերժել Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

«Գլխավոր քարտուղարը պետք է լինի ՄԱԿ-ի կանոնադրության անաչառ պահապանը և զանգվածային վայրագությունների դեմ առաջին ձայնն աշխարհում։ Պարոն Սինիրլիօղլուի գործունեությունը վկայում է հակառակի մասին. տասնամյակներ շարունակ նա առաջ է մղել թուրքական կառավարության քաղաքական օրակարգերը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը հենց ՄԱԿ-ում շրջանառվող փաստաթղթերում։

2020 թ. հոկտեմբերի 16-ին, լինելով ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, պարոն Սինիրլիօղլուն ստորագրել է գլխավոր քարտուղարին ուղղված նամակ (ՄԱԿ-ի փաստաթուղթ A/75/525–S/2020/1024)։ Դրանում նա պնդում էր, թե 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն չեն եղել և շարունակում են մնալ «օրինական բանավեճի» առարկա։ Նա այդ նամակն ուղարկել էր Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման երրորդ շաբաթում։ Դրանում նա «անհիմն» էր որակել հակամարտության գոտում օտարերկրյա մարտիկների առկայության մասին տեղեկությունները, թեև Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն արդեն հաստատել էին, որ այնտեղ սիրիացի վարձկաններ են տեղակայվում։ Նամակում նաև առանց որևէ ապացույցի մեղադրվում էին հայկական սփյուռքի կազմակերպությունները՝ «բարեգործության քողի ներքո» մարտիկներին ռազմաճակատ տեղափոխելու մեջ։ Երեք տարի անց ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց Արցախից։

Սա միակ դեպքը չէր։ 2010 թ., լինելով Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար, պարոն Սինիրլիօղլուն մեկնել է Վաշինգտոն՝ աշխատելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատող բանաձևի դեմ։ Այնուհետև նրա նախարարությունը Հայաստանի Սահմանադրական դատարանին մեղադրեց հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ «նախապայմաններ» առաջադրելու մեջ, ինչը պատրվակ դարձավ Անկարայի համար՝ կասեցնելու դրանց վավերացումը։

2026 թ. հուլիսին, լինելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, պարոն Սինիրլիօղլուն, զրույցի ընթացքում, համոզված լինելով, որ խոսում է ՀՀ վարչապետի հետ, ասել է, որ «կուսումնասիրի», թե ինչպես կարող է ԵԱՀԿ-ն աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելուն։ Մարդու իրավունքների և կրոնական ազատության չորս միջազգային կազմակերպություններ դատապարտել են այդ խոսքերը՝ որակելով դրանք նրա պաշտոնի հետ անհամատեղելի, և կոչ են արել նրան հետ վերցնել դրանք։

Պարոն Սինիրլիօղլուն ի վիճակի չէ նաև ապահովել քաղաքական այն չեզոքությունը, որ պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա լայնորեն հայտնի է որպես նախագահ Էրդողանի մտերիմ վստահելի անձ, առաջադրված՝ անձամբ նրա կողմից ։ ՄԱԿ-ի կանոնադրության 100-րդ հոդվածն արգելում է գլխավոր քարտուղարին որևէ կառավարությունից ցուցումներ խնդրել կամ ստանալ։ Մինչդեռ գրեթե յուրաքանչյուր ճգնաժամում, որով պետք է զբաղվի հաջորդ գլխավոր քարտուղարը, նրա սեփական կառավարությունը հանդիսանում է հակամարտության կողմ է կամ գլխավոր դերակատար՝ Կիպրոս, Հարավային Կովկաս, Սիրիա, Ուկրաինա։ Թուրքիան շարունակում է օկուպացված պահել ՄԱԿ-ի անդամ պետության՝ Կիպրոսի տարածքի ավելի քան մեկ երրորդը՝ ի հեճուկս Անվտանգության խորհրդի բանաձևերի։ Միևնույն ժամանակ, նաև գլխավոր քարտուղարն է, որ պետք է առաջնորդի այդ հակամարտությունների խաղաղ կարգավորումը։

Ցեղասպանության կոնվենցիայի հարցում գլխավոր քարտուղարը խոսում է ամբողջ աշխարհի անունից։ ՄԱԿ-ը չի կարող ղեկավարվել մի մարդու կողմից, ով ՄԱԿ-ում շրջանառված պաշտոնական գրությամբ ժխտել է ցեղասպանությունը և իր ողջ կարիերան նվիրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին ճշմարտությունը լռեցնելուն։ Նրան ՄԱԿ-ի բարձրագույն պաշտոնը վստահելը կործանարար ուղերձ կհղի զանգվածային վայրագություններից վերապրածներին ամենուր։

Ուստի մենք կոչ ենք անում՝

Անվտանգության խորհրդի անդամներին, հատկապես մշտական անդամներին, չաջակցել պարոն Սինիրլիօղլուի թեկնածությանը ոչ պաշտոնական քվեարկություններում, և ոչ էլ խորհրդում պաշտոնական առաջադրության ընթացքում։

ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին պնդել, որ հաջորդ գլխավոր քարտուղարն ունենա ցեղասպանությունների կանխարգելման և 100-րդ հոդվածով պահանջվող անկախության նկատմամբ անվերապահ նվիրվածության ապացուցված անցյալ։

Պարոն Սինիրլիօղլուին հրապարակավ հայտարարել, թե արդյոք նա շարունակում է պաշտպանել իր 2020 թ. նամակում տեղ գտած՝ Հայոց ցեղասպանության ժխտումը, և արդյոք հետ է վերցրել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին պաշտոնանկ անելուն աջակցելու իր առաջարկը։

Մենք համերաշխ ենք այն կառավարությունների, համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնք մտահոգություն են հայտնել այս թեկնածության կապակցությամբ։ Աշխարհասփյուռ հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին կոչ ենք անում դիմել իրենց երկրների կառավարություններին և ընտրված ներկայացուցիչներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Քենիայում աղանդի առաջնորդը դատապարտվել է 200 տարվա ազատազրկման՝ 191 մարդու սպանության համար

Քենիայի դատարանը 200 տարվա ազատազրկման է դատապարտել կրոնական աղանդի առաջնորդ Փոլ Մաքքենզիին՝ 191 մարդու սպանության համար։ Գրեթե բոլոր զոհերը երեխաներ են եղել։ Նրա հետ մեղավոր է ճանաչվել ևս 28 մարդ, հայտնում է BBC News-ը։

Դատավոր Դիանա Մոչաչեն հաստատել է, որ Մաքքենզին իր հետևորդներին հրամայել է սովամահ անել սեփական երեխաներին, որպեսզի նրանք կարողանան «հանդիպել Հիսուսին»։

Դատավորի խոսքով՝ մարդկանց սովամահ անելու կազմակերպման հիմնական պատասխանատվությունը կրում է Մաքքենզին։ Դատապարտյալների գործողությունները նա անվանել է սառնասիրտ և մանրակրկիտ ծրագրված։

Մաքքենզին դատապարտվել է 100 տարվա ազատազրկման՝ սպանությունների, և ևս 100 տարվա՝ սովամահության հետ կապված հանցագործությունների համար։ Նշանակված պատժաժամկետները նա կկրի հաջորդաբար՝ ընդհանուր առմամբ 200 տարի։ Մյուս մեղավոր ճանաչված անձինք դատապարտվել են տարբեր ժամկետներով՝ մինչև 160 տարվա ազատազրկման։

Դատախազությունը պահանջել է մահապատիժ, սակայն դատավորը հրաժարվել է այն նշանակել՝ նշելով, որ նման պատիժը կբացառեր դատապարտյալի ուղղվելու հնարավորությունը։ Քենիայում մահապատժի դատավճիռներն ի կատար չեն ածվել 1987 թվականից ի վեր։

Մաքքենզին ձերբակալվել է 2023 թվականին՝ Քենիայի ափամերձ շրջանից ոչ հեռու գտնվող Շաքահոլա անտառում զանգվածային գերեզմաններ հայտնաբերելուց հետո։ Ընդհանուր առմամբ այնտեղ արտաշիրիմվել է ավելի քան 400 դի։ Քննության տվյալներով՝ զոհերի մեծ մասը մահացել է սովից, մյուսները՝ շնչահեղձությունից, օղակով խեղդամահ լինելուց կամ գլխի վնասվածքներից։

Մաքքենզին Good News International Ministries եկեղեցին հիմնել է 2003 թվականին։ Ավելի ուշ նա սկսել է քարոզել, որ կրթությունն ու բժշկական օգնությունը հակասում են կրոնական համոզմունքներին։ 2019 թվականին եկեղեցու փակումից հետո նա տեղափոխվել է Շաքահոլա անտառ և հետևորդներին կոչ արել միանալ իրեն։

191 մարդու մահվան գործով դատավճիռը չի ներառում հայտնաբերված բոլոր զոհերին։ Մաքքենզիին նաև առանձին դատավարություն է սպասվում՝ ոչ դիտավորյալ սպանության և ահաբեկչության մեղադրանքներով, որոնք նա հերքում է։

«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան

«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցավալի է տեսնել, բայց փաստ է, որ Հայաստանում արևելյան հարևանի հետ խաղաղության հասնելու ջանքերն ականահարելու հարցում մեղադրվում է ընդդիմությունը:
     Ես չեմ կարող բացառել, որ, իրավամբ, հայաստանյան ընդդիմությունը կամ նրա մի մասը կամ մեծ մասը դեմ է այն խաղաղությանը, որը մեզ առաջարկվում է, որի հնարավորությունը գուցե կա:
     Բայց անարդար է խաղաղության գործընթացն ականահարելու կամ ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը, երբ խաղաղության պայմանագիրը հայտնի է, թե ով չի ուզում ստորագրել և ինչու չի ուզում և ինչ նախապայմաններ է առաջ քաշում՝ Սահմանադրության փոփոխությունից սկսած:
     Իշխանական պրոպագանդան հանգիստ կարող է դելիմիտացիայի հարցը ձգձգելու մեջ նույնպես մեղադրել ընդդիմությանը»։

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում


Հայաստան կատարած այցի ընթացքում Ղազախստանի փոխվարչապետ և տրանսպորտի նախարար Ասել Ժանասովան հանդիպումներ է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և արտ…

Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Գլխավոր քարտուղարը պետք է լինի ՄԱԿ-ի կանոնադրության անաչառ պահապանը և զանգվածային վայրագությունների դեմ առաջին ձայնն աշխարհում։ Պարոն Սինիրլիօղլուի գործունեությունը վկայում է հակառակի մասին. տասնամյակներ շարունակ նա առաջ է մղել թուրքական կառավարության քաղաքական օրակարգերը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը հենց ՄԱԿ-ում շրջանառվող փաստաթղթերում։

2020 թ. հոկտեմբերի 16-ին, լինելով ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, պարոն Սինիրլիօղլուն ստորագրել է գլխավոր քարտուղարին ուղղված նամակ (ՄԱԿ-ի փաստաթուղթ A/75/525–S/2020/1024)։ Դրանում նա պնդում էր, թե 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն չեն եղել և շարունակում են մնալ «օրինական բանավեճի» առարկա։ Նա այդ նամակն ուղարկել էր Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման երրորդ շաբաթում։ Դրանում նա «անհիմն» էր որակել հակամարտության գոտում օտարերկրյա մարտիկների առկայության մասին տեղեկությունները, թեև Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն արդեն հաստատել էին, որ այնտեղ սիրիացի վարձկաններ են տեղակայվում։ Նամակում նաև առանց որևէ ապացույցի մեղադրվում էին հայկական սփյուռքի կազմակերպությունները՝ «բարեգործության քողի ներքո» մարտիկներին ռազմաճակատ տեղափոխելու մեջ։ Երեք տարի անց ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց Արցախից։

Սա միակ դեպքը չէր։ 2010 թ., լինելով Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար, պարոն Սինիրլիօղլուն մեկնել է Վաշինգտոն՝ աշխատելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատող բանաձևի դեմ։ Այնուհետև նրա նախարարությունը Հայաստանի Սահմանադրական դատարանին մեղադրեց հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ «նախապայմաններ» առաջադրելու մեջ, ինչը պատրվակ դարձավ Անկարայի համար՝ կասեցնելու դրանց վավերացումը։

2026 թ. հուլիսին, լինելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, պարոն Սինիրլիօղլուն, զրույցի ընթացքում, համոզված լինելով, որ խոսում է ՀՀ վարչապետի հետ, ասել է, որ «կուսումնասիրի», թե ինչպես կարող է ԵԱՀԿ-ն աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելուն։ Մարդու իրավունքների և կրոնական ազատության չորս միջազգային կազմակերպություններ դատապարտել են այդ խոսքերը՝ որակելով դրանք նրա պաշտոնի հետ անհամատեղելի, և կոչ են արել նրան հետ վերցնել դրանք։

Պարոն Սինիրլիօղլուն ի վիճակի չէ նաև ապահովել քաղաքական այն չեզոքությունը, որ պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա լայնորեն հայտնի է որպես նախագահ Էրդողանի մտերիմ վստահելի անձ, առաջադրված՝ անձամբ նրա կողմից ։ ՄԱԿ-ի կանոնադրության 100-րդ հոդվածն արգելում է գլխավոր քարտուղարին որևէ կառավարությունից ցուցումներ խնդրել կամ ստանալ։ Մինչդեռ գրեթե յուրաքանչյուր ճգնաժամում, որով պետք է զբաղվի հաջորդ գլխավոր քարտուղարը, նրա սեփական կառավարությունը հանդիսանում է հակամարտության կողմ է կամ գլխավոր դերակատար՝ Կիպրոս, Հարավային Կովկաս, Սիրիա, Ուկրաինա։ Թուրքիան շարունակում է օկուպացված պահել ՄԱԿ-ի անդամ պետության՝ Կիպրոսի տարածքի ավելի քան մեկ երրորդը՝ ի հեճուկս Անվտանգության խորհրդի բանաձևերի։ Միևնույն ժամանակ, նաև գլխավոր քարտուղարն է, որ պետք է առաջնորդի այդ հակամարտությունների խաղաղ կարգավորումը։

Ցեղասպանության կոնվենցիայի հարցում գլխավոր քարտուղարը խոսում է ամբողջ աշխարհի անունից։ ՄԱԿ-ը չի կարող ղեկավարվել մի մարդու կողմից, ով ՄԱԿ-ում շրջանառված պաշտոնական գրությամբ ժխտել է ցեղասպանությունը և իր ողջ կարիերան նվիրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին ճշմարտությունը լռեցնելուն։ Նրան ՄԱԿ-ի բարձրագույն պաշտոնը վստահելը կործանարար ուղերձ կհղի զանգվածային վայրագություններից վերապրածներին ամենուր։

Ուստի մենք կոչ ենք անում՝

  1. Անվտանգության խորհրդի անդամներին, հատկապես մշտական անդամներին, չաջակցել պարոն Սինիրլիօղլուի թեկնածությանը ոչ պաշտոնական քվեարկություններում, և ոչ էլ խորհրդում պաշտոնական առաջադրության ընթացքում։
  2. ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին պնդել, որ հաջորդ գլխավոր քարտուղարն ունենա ցեղասպանությունների կանխարգելման և 100-րդ հոդվածով պահանջվող անկախության նկատմամբ անվերապահ նվիրվածության ապացուցված անցյալ։
  3. Պարոն Սինիրլիօղլուին հրապարակավ հայտարարել, թե արդյոք նա շարունակում է պաշտպանել իր 2020 թ. նամակում տեղ գտած՝ Հայոց ցեղասպանության ժխտումը, և արդյոք հետ է վերցրել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին պաշտոնանկ անելուն աջակցելու իր առաջարկը։

Մենք համերաշխ ենք այն կառավարությունների, համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնք մտահոգություն են հայտնել այս թեկնածության կապակցությամբ։ Աշխարհասփյուռ հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին կոչ ենք անում դիմել իրենց երկրների կառավարություններին և ընտրված ներկայացուցիչներին։

ԻՀՊԿ-ում հայտարարել են Իրանի սահմաններից ավելի քան հազար կիլոմետր հեռավորության վրա ամերիկյան նավերի հետքաշման մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը վերջին հակամարտությունների ընթացքում իրենց նավերն ու ծովային այլ տեխնիկան հետ են քաշել Իրանի սահմաններից ավելի քան հազար կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարին կից խորհրդատվական խմբի ղեկավար, դերծովակալ Ալի Ֆադավին, հաղորդում է Mehr-ը։

Ֆադավիի խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ սահմանել է ամենախիստ տնտեսական պատժամիջոցները, սակայն չի կարողացել ստիպել իրանցի ժողովրդին հրաժարվել իր նպատակներից կամ տեղի տալ ճնշմանը։

Նա նաև հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյաները բացահայտորեն ընդունել են Վաշինգտոնի քաղաքական պարտությունները։

Ֆադավին ընդգծել է Պարսից ծոցի և Իրանի ռազմածովային ներուժի ռազմավարական նշանակությունը։ Նրա պնդմամբ՝ ամեն անգամ, երբ ամերիկյան ուժերը փորձել են իրենց նավերը մոտեցնել Իրանի սահմաններին, Իրանի զինված ուժերն օպերատիվորեն արձագանքել են։

Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում (տեսանյութ)

Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում

Թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Կիևում ավելի քան 20 հզոր պայթյուն է որոտացել։ Ռուսական ուժերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի ենթակառուցվածքներին։

Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ևս ռուսական զորքերը հարձակվել էին Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա։

«Հրապարակ»․ Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելը


Հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումներից հետո Նիկոլ Փաշինյանը ամռանը ջերմոցատերերին «աչքալուսանք» էր տալիս, թե ծաղիկների եւ բանջարեղենի առաջի…