Հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. Փաշինյան
Թուրքիայում համացանցում ապօրինի խաղադրույքներ կատարելու գործով 121 մարդ է կալանավորվել, ևս 45 կասկածյալի նկատմամբ դատական վերահսկողության միջոցներ են կիրառվել, հայտնել է Anadolu-ն՝ վկայակոչելով Ստամբուլի ոստիկանությանը։
Ոստիկանական գործողություններից հետո ընդհանուր առմամբ դատարան է ներկայացել 169 կասկածյալ։ Նրանցից երեքն ազատ է արձակվել։
Սկզբում Ստամբուլում և երկրի ևս 38 նահանգներում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել էր 151 մարդ։ Ավելի ուշ իրավապահները ձերբակալել են ևս 18 կասկածյալի։
Քննությունն իրականացրել է Ստամբուլի ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը՝ քաղաքի դատախազության համակարգմամբ։ Կասկածյալներին հայտնաբերելու համար օգտագործվել է արհեստական բանականությամբ աշխատող AVCI նախագիծը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ քննիչները պարզել են ապօրինի գործունեության մասնակիցների ինքնությունը և նրանց դերը վիրտուալ բուքմեյքերական հարթակների ենթակառուցվածքում։
Քննության ընթացքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ խմբեր և կասկածյալներ, որոնք մեսենջերների միջոցով ապօրինի մոլախաղեր են կազմակերպել։
Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է Wirtualna Polska (WP) պորտալը։
Միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։
«Կրակովի գլխավոր շուկայի հրապարակում ընթացող մեքենայից հրազենային կրակոցներ են արձակվել։ Կան զոհեր և վիրավորներ։ Խնդրում եմ մարդկանց կոչ անել պատսպարվել անվտանգ վայրերում», – Polsat-ին տված մեկնաբանության մեջ ասել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը։
Կրակոցները հնչել են Գլխավոր շուկայի հրապարակից ոչ հեռու։ Մեքենան, որից կրակ են արձակել, դեռևս չի հայտնաբերվել։
Իվանկա Թրամփի այցելել է Մարոկկո։ Նրա անվտանգության աշխատակիցների հյուրանոցային կեցության համար պետական բյուջեից ծախսվել է 93 հազար դոլար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի՝ Մարոկկո կատարած ուղևորությունը պետբյուջեի համար բավական թանկ է արժեցել։ Գաղտնի ծառայության աշխատակիցների՝ երկու շքեղ հյուրանոցներում կեցությունն ապահովելու նպատակով պետական միջոցներից հատկացվել է շուրջ 93 հազար դոլար։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով դաշնային փաստաթղթերին, ծախսերը կատարվել են Իվանկայի՝ Մարոկկո կատարած այցի ընթացքում, որը համընկել է նաև նրա 45-ամյակի հետ։
Պարբերականի տվյալներով՝ Իվանկա Թրամփի՝ Մարաքեշ ժամանելուց կարճ ժամանակ առաջ Գաղտնի ծառայության աշխատակիցների համար սենյակներ են ամրագրվել քաղաքի երկու հեղինակավոր հյուրանոցներում։
Մասնավորապես, հոկտեմբերի 21-ին կնքվել է 59 543 դոլարի պայմանագիր՝ անվտանգության աշխատակիցներին հինգաստղանի Sofitel հյուրանոցում տեղավորելու համար։ Հաջորդ օրը կնքվել է ևս մեկ պայմանագիր՝ 33 457 դոլար արժողությամբ՝ նրանց La Mamounia շքեղ հյուրանոցում կեցությունն ապահովելու նպատակով։
Վերջինս հայտնի է համաշխարհային աստղերի և բարձրաստիճան հյուրերի շրջանում։ Տարբեր տարիներին այստեղ հյուրընկալվել են Էլթոն Ջոնը, Նիկոլ Քիդմանը, Բիլ և Հիլարի Քլինթոնները։ Հյուրանոցի տարածքում գտնվող մասնավոր առանձնատներում՝ ռիադներում, մեկ գիշերվա արժեքը կարող է գերազանցել 8600 դոլարը։
Հատկանշական է, որ դաշնային փաստաթղթերում Իվանկա Թրամփի անունը ուղղակիորեն նշված չէ։ Սակայն Daily Mail-ի տվյալներով՝ տվյալ ժամանակահատվածում Մարոկկո այցելած և Գաղտնի ծառայության պահպանության տակ գտնվող միակ հայտնի անձը հենց նա է եղել։
Նշված 93 հազար դոլարը վերաբերում է բացառապես անվտանգության աշխատակիցների հյուրանոցային կեցությանը։ Գումարի մեջ ներառված չեն նրանց աշխատավարձերը, ավիատոմսերը, սննդի և ցամաքային տրանսպորտի ծախսերը։
Այսպիսով, ուղևորության անվտանգության ապահովման ընդհանուր արժեքը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։
Տեղական լրատվամիջոցները Իվանկա Թրամփին Մարաքեշում նկատել են հոկտեմբերի 29-ին՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։ Le360 պորտալի հաղորդմամբ՝ նա զբոսնել է քաղաքի պատմական թաղամասերում, այդ թվում՝ Էլ-Կսուր շրջանում, ինչպես նաև այցելել է հանրահայտ Ջեմաա էլ-Ֆնա հրապարակ։
Տարածված լուսանկարներում Իվանկան երևում է արևային ակնոցով և գլխարկով՝ ձեռքին հեռախոս։
Հատկանշական է, որ դաշնային պայմանագրերի շտեմարանում Դոնալդ Թրամփի ընտանիքի անդամները երբեմն հիշատակվում են «VVIP»՝ առանձնապես կարևոր անձանց կարգավիճակով։
Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների ներկայացուցիչները չեն պատասխանել Daily Mail-ի հարցմանը։
Փոխարենը ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը պարբերականին հայտնել է, որ նախագահի յուրաքանչյուր զավակի և թոռան համար պետական պահպանություն է տրամադրվում։
Աղբյուրը, սակայն, չի հստակեցրել Մարոկկո կատարած այցի նպատակը՝ նշելով միայն, որ Իվանկան ԱՄՆ է վերադարձել միջանկյալ ընտրությունների նախօրեին։ Մարոկկոյի լրատվամիջոցները նրա ուղևորությունը ներկայացրել են որպես մասնավոր հանգիստ։
Գաղտնի ծառայության ներկայացուցիչն էլ հաստատել է, որ գերատեսչության աշխատակիցները մշտապես ուղեկցում են իրենց պահպանության տակ գտնվող անձանց, սակայն հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ ուղևորության մանրամասները։
Իվանկայի անվտանգության ապահովման համար պետական միջոցներից կատարված ծախսերի մասին տեղեկությունները հրապարակվել են նրա հասցեին հնչող քննադատությունների ֆոնին։ Քննարկումների առիթ էր դարձել նաև Վիրջինիա նահանգում կազմակերպված շքեղ ծննդյան տոնակատարության լուսանկարների տարածումը։
Սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել էին նախագահի դստերը՝ ցուցադրական շռայլության և հասարակության առօրյա խնդիրներից կտրված լինելու համար։ Քննադատություններն առավել սրվել էին ԱՄՆ-ում կյանքի թանկացման և Իրանի դեմ պատերազմի հետևանքների վերաբերյալ քննարկումների ֆոնին։
Ավելի վաղ Իվանկան հանգրվանել էր հինգաստղանի The Inn at Little Washington հյուրանոցում, որտեղ գործում է Միշլենյան երկու աստղի արժանացած The Dining Room ռեստորանը։
Այսպիսով, նախագահի ընտանիքի անդամների անվտանգության ապահովմանն ուղղված պետական ծախսերը կրկին հայտնվել են հանրային քննարկումների կենտրոնում՝ առաջ բերելով հարցեր դրանց ծավալի և հիմնավորվածության վերաբերյալ։
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հանդես է եկել համազգային համախմբման կոչով՝ ալիևյան սահմանադրության դեմ պաքարելու համար:

Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի մի պարզ իրողություն. Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ-ից կամ դրա հետ փոխկապակցված ընկերություններից ստացած կամ չստացա…
Կրակովի Շուկայի գլխավոր հրապարակում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել է։
Կասկածյալը ձերբակալվել է, հայտնել են լեհական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների և ոստիկանության ներկայացուցիչներին։
Polsat News-ի տվյալներով՝ ավտոմեքենայի վարորդը մտել է հրապարակ և կրակ բացել։ Դեպքի վայրում աշխատել են ոստիկանները, հրշեջներն ու բուժաշխատողները, տուժածներին օգնություն ցուցաբերելու համար հրապարակում վայրէջք է կատարել սանիտարական ավիացիայի ուղղաթիռը։ Վիրավորների թվում երկու ոստիկան կա։
Հրաձգությունից հետո իրավապահներն ու մյուս արտակարգ ծառայությունների աշխատակիցները բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են արել լքել հրապարակը և պատսպարվել անվտանգ վայրերում, այդ թվում՝ մոտակա ռեստորաններում և կից փողոցներում։ Տարածքը շրջափակվել է, հրապարակը գրեթե դատարկվել է։
Փոքր Լեհաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Հուբերտ Ցեպլին Polsat News-ի եթերում հայտնել է երկու զոհի մասին։ Ընդ որում, ոստիկանությունը սկզբում չէր հաստատում զոհերի մասին տեղեկությունները և ճշտում էր դեպքի հանգամանքները։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես մեկնաբանել է կատարվածը՝ օգտագործելով «մահափորձ» բառը։ Հրաձգության հանգամանքները պարզվում են։

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը հիշեցնում է բիկինի․ այն մեր առջեւ բացահայտում է գեղեցիկը, բայց թաքցնում է ամենակարեւորը։ Այս տարվա մայիսի 20-ին «Հրապար…
Չինական Galactic Energy ընկերությունն առաջին անգամ հաջողությամբ արձակել է CERES-2 առևտրային կրող հրթիռը, որն ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ, հայտնել է «Սինհուան»։
Հրթիռն արձակվել է շաբաթ օրը, Պեկինի ժամանակով ժամը 7:37-ին, Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից։ Բոլոր չորս արբանյակները դուրս են բերվել 535 կիլոմետր բարձրությամբ արևասինքրոն ուղեծիր։
Արբանյակները նախատեսված են տարբեր խնդիրների լուծման, այդ թվում՝ օվկիանոսի հեռազննման, առևտրային օդերևութաբանության, համալսարանական գիտական հետազոտությունների և տիեզերական իրադրության դիտարկման համար։
Մշակողները հայտարարել են, որ հաջող փորձնական թռիչքը և արբանյակների ճշգրիտ դուրսբերումը նախանշված ուղեծիր նշանավորել են CERES-2-ի պաշտոնական շահագործման մեկնարկը։
Միջին դասի հրթիռը մշակվել է առևտրային արձակումների համար։ Այն ունի հաջորդաբար տեղադրված երեք պինդվառելիքային աստիճաններ և հեղուկվառելիքային վերին աստիճան։ Մոտ 100 տոննա մեկնարկային զանգված ունեցող CERES-2-ը կարող է մինչև 1,3 տոննա օգտակար բեռ հասցնել 500 կիլոմետր բարձրությամբ արևասինքրոն ուղեծիր։ Հրթիռը կարող է արձակվել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային հարթակներից։
Galactic Energy-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը կշարունակի բարձրացնել իր պինդվառելիքային հրթիռների արդյունավետությունն ու հուսալիությունը՝ բավարարելու համար փոքր և միջին արբանյակային խմբերի արձակման, դրանց համալրման և ավելի խոշոր համակարգերի տեղակայման աճող պահանջարկը։