Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները


Նոյեմբերի 5-ի ասուլիսին Փաշինյանն էլի ցուցադրեց՝ ինչպես կարելի է չպատասխանել հարցին, բայց այնպես խոսել, որ թվա, թե պատասխանել ես։ Իսկ ՔՊ-ական «դասարանի» համա…

Մեսսին կրկին նվաճել է MLS-ի Ոսկե խաղակոշիկն ու ռեկորդ սահմանել

MLS-ում ավարտվել է կանոնավոր առաջնությունը: Վերջին տուրի շրջանակում «Ինտեր Մայամին» ձեռքից բաց է թողել հաղթանակը «Շառլոթի» դեմ խաղում (3-3)՝ հանդիպման ընթացքում ունենալով 3-0 հաշվով առավելություն:

Լիոնել Մեսսին աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով, սակայն միևնույն է, 26 խփած գնդակով առաջինն է եզրափակել լիգայի լավագույն ռմբարկուների մրցավազքը՝ շրջանցելով «Դալասը» ներկայացնող Պետար Մուսային (22):

Այսպիսով, Մեսսին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը նվաճում է MLS-ի կանոնավոր առաջնության «Ոսկե խաղակոշիկը» երկու մրցաշրջան անընդմեջ: Նախորդ տարի արգենտինացի աստղը ևս արժանացել էր այս մրցանակին՝ դառնալով 35 գոլի հեղինակ:

Հավելենք, որ «Ինտեր Մայամին» Արևելյան կոնֆերենցիայում գրավել է երկրորդ հորիզոնականը և առանց խնդիրների դուրս եկել փլեյ-օֆֆ, որտեղ առաջին ռաունդում ուժերը կչափի «Քոլամբուս Քրյուի» հետ:

Ավտովթար՝ Լոռու մարզում․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է, մյուսը՝ հղի կին

Ավտովթար՝ Լոռու մարզում․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է, մյուսը՝ հղի կին

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Օձուն գյուղի խաչմերուկում, բախվել են «Opel Vectra» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, իսկ մյուսը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։

Ավելի քան 100 մերժումից մինչև համաշխարհային հաջողություն․ ինչպես Մելանի Պերկինսը ստեղծեց Canva-ն

Այսօր միլիոնավոր մարդիկ Canva հարթակով ստեղծում են գովազդային նյութեր, շնորհանդեսներ, սոցիալական մեդիայի հրապարակումներ և տարբեր տեսակի դիզայններ՝ առանց մասնագիտական բարդ ծրագրեր սովորելու անհրաժեշտության։ Սակայն աշխարհում ամենահայտնի առցանց դիզայնի հարթակներից մեկի պատմությունը սկսվել է համալսարանական դասերից, փոքր ընտանեկան բիզնեսից և ներդրողների բազմաթիվ մերժումներից։

Canva-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Մելանի Պերկինսը կարողացավ իր գաղափարը վերածել համաշխարհային տեխնոլոգիական բիզնեսի՝ ապացուցելով, որ մեծ հաջողության հիմքում հաճախ սովորական մարդկանց առօրյա խնդիրների լուծումն է։

Գաղափար, որը ծնվեց ուսանողների դժվարություններից

Պերկինսի ձեռնարկատիրական ճանապարհը սկսվել է դեռ պատանեկությունից։ 14 տարեկանում նա ձեռագործ շարֆեր էր պատրաստում և վաճառում Պերթ քաղաքի խանութներում ու շուկաներում։

Հետագայում՝ Ավստրալիայի Արևմտյան համալսարանում սովորելու ընթացքում, նա ուսանողներին սովորեցնում էր օգտվել գրաֆիկական դիզայնի ծրագրերից, այդ թվում՝ Photoshop-ից և InDesign-ից։ Դասավանդման ընթացքում նա նկատեց, որ այդ գործիքները շատերի համար չափազանց բարդ են, իսկ դրանց կիրառությունը սովորելու համար պահանջվում է երկար ժամանակ։

Այդ դիտարկումն էլ դարձավ ապագա բիզնեսի հիմքը։ Պերկինսը համոզված էր, որ դիզայնը պետք է հասանելի լինի բոլորին, ոչ միայն մասնագետներին։

2007 թվականին նա իր գործընկեր Քլիֆ Օբրեխտի հետ հիմնադրեց Fusion Books ընկերությունը, որն առաջարկում էր դպրոցական տարեգրքեր ստեղծելու և տպագրելու առցանց լուծում։ Բիզնեսը սկսվեց նրա մոր տան հյուրասենյակից՝ աստիճանաբար ընդլայնվելով դեպի միջազգային շուկաներ։

Ավելի քան 100 մերժում․ ճանապարհ դեպի Սիլիկոնյան հովիտ

Canva-ի ստեղծման ճանապարհին ամենամեծ դժվարություններից մեկը ֆինանսավորում գտնելն էր։ Պերկինսը մեկնել էր Սիլիկոնյան հովիտ՝ իր գաղափարը ներդրողներին ներկայացնելու նպատակով, սակայն հանդիպումները հիմնականում ավարտվում էին մերժումներով։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ նա իր գաղափարը ներկայացրել է ավելի քան 100 ներդրողի, մինչև կարողացել է անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ստանալ։

Սակայն յուրաքանչյուր մերժումից հետո Պերկինսը փորձում էր հասկանալ՝ ինչն է պետք բարելավել։ Նա վերանայում էր բիզնես առաջարկը, կատարելագործում ներկայացումը և շարունակում փնտրել մարդկանց, որոնք կհավատային իր գաղափարին։

Նրա համառությունը վերջապես արդյունք տվեց։ Կարևոր դեր խաղաց նաև տեխնոլոգիական ոլորտի մասնագետների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Google Maps-ի համահիմնադիրներից Լարս Ռասմուսենի աջակցությունը։

 Փոքր ստարտափից մինչև միլիարդավոր դոլարների ընկերություն

Canva-ի հանրային գործարկումից հետո հարթակը կարճ ժամանակում գրավեց օգտատերերի ուշադրությունը։ Դրա հիմնական առավելությունն այն էր, որ նույնիսկ դիզայնի փորձ չունեցող մարդիկ կարող էին ինքնուրույն ստեղծել որակյալ տեսողական նյութեր։

Ընկերությունն աստիճանաբար ընդլայնեց իր ծառայությունները՝ ներառելով շնորհանդեսների, տեսանյութերի, փաստաթղթերի, սոցիալական մեդիայի հրապարակումների և բիզնեսի համար անհրաժեշտ այլ նյութերի ստեղծման գործիքներ։

2020 թվականի դեկտեմբերին ներդրումային հերթական փուլից հետո Canva-ի գնահատված արժեքը հասավ 15 միլիարդ դոլարի։ Դա արդեն վկայում էր, որ համալսարանական գաղափարը վերածվել էր համաշխարհային նշանակության տեխնոլոգիական բիզնեսի։

Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի անձնական տվյալները հայտնվել են դարքնեթում

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի անձնական տվյալները հրապարակվել են դարքնեթում, իսկ նա և նրա ընտանիքը ենթարկվել են սպառնալիքների ու ահաբեկման, հաղորդում է Associated Press-ը։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին տվյալների արտահոսքը կապել է ռուսամետ հաքերների գործունեության հետ։

Տայանին միջադեպի մասին հայտնել է սոցիալական ցանցերում։ Նրա խոսքով՝ կիբերհանցագործներն արդեն մի քանի օր է՝ տարածում են իր անձնական տվյալները և փորձում լրացուցիչ տեղեկություններ ստանալ իր ու իր մերձավորների մասին՝ պատրաստ լինելով վճարել դրանց համար։

Մելոնին իր համերաշխությունն է հայտնել ԱԳ նախարարին և իշխանության ներկայացուցիչների մասին գաղտնի տեղեկություններ վաճառելու փորձերը համարել լուրջ մտահոգության առիթ։ Նա կոչ է արել վճռականորեն հակազդել նման գործողություններին։

Տայանին չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ տվյալներ են հայտնվել համացանցում, և չի նշել հարձակման ենթադրյալ կազմակերպիչներին։ Միաժամանակ նա հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ ահաբեկմանը, և խոստացել է ամրապնդել համագործակցությունը՝ Իտալիան կիբերսպառնալիքներից պաշտպանելու համար։

Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է

Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտում գրավեց 8-րդ տեղը՝ ցույց տալով 249 կգ արդյունք։

Էմմա Պողոսյանը 86 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 106 կգ, հրում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138 կգ ու 143 կգ:

Այս քաշային կարգում հանդես եկավ նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը, որը պոկում վարժությունում 102 կգ արդյունքով 25-րդն էր, հրում վարժությունում չկարողացավ բարձացնել 135 կգ եւ 0 ստացավ։

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների ներկայացուցիչները երկամարտի մեդալ դեռեւս չեն նվաճել: Հրում վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել միայն Ալեքսանդրա Գրիգորյանը:

Հայաստանն աշխարհի առաջնությանը մասնակցում էր 12 ծանրորդով: Տղամարդկանց հավաքականից պայքարի մեջ մնաց Վարազդատ Լալայանը (+110 կգ)։ 

«Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»․ Արմենակ Դանիելյան

«Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս ի՞նչ ա ասում։ Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»։

Կարգուկանոնի ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան


Այսօր՝ նոյեմբերի յոթին, Ֆրանսիայում կայանալիք բողոքի ակցիաների ընթացքում կարգուկանոնը ապահովելու համար կներգրավվի յոթանասուն հազար ոստիկան եւ ժանդարմ։ Այս մա…

Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի

Ավստրիական Ալպերում գտնվող Շվարցմիլցֆերները անոմալ շոգ ամռանից հետո կորցրել է սառցադաշտի կարգավիճակը։ Մի քանի տաք ամիսների ընթացքում դրա հաստությունը նվազել է ավելի քան չորս մետրով, իսկ սառույցի ծավալը կրճատվել է գրեթե կիսով չափ, ասվում է Բավարիայի գիտությունների ակադեմիայի հաղորդագրության մեջ։

Բավարիայի գիտությունների ակադեմիայի սառցադաշտագետ Քրիստոֆ Մայերի խոսքով՝ սառցադաշտի ամբողջական անհետացումը սպասվում է մինչև հաջորդ ամառ։

Մայերն ու նրա գործընկերները 26 տարի շարունակ հետևել են Շվարցմիլցֆերներին, որը համարվում էր Ալգաուի Ալպերի ավստրիական հատվածի վերջին սառցադաշտը։ Սառցային զանգվածի զգալի կորուստ է արձանագրվում 2016 թվականից, իսկ 2022 թվականից գործընթացն արագացել է։

«Այդ ժամանակվանից պարզ դարձավ, որ սառցադաշտի օրերը հաշված են», — նշել է գիտնականը։

Սառցադաշտի հիմնական հատկանիշներից է ոչ միայն սառույցի առկայությունը, այլև դրա շարժումը։ Շվարցմիլցֆերներն այլևս չի շարժվում, ուստի կորցրել է սառցադաշտին բնորոշ կարևոր հատկանիշներից մեկը։

Այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 2450 մետր բարձրության վրա՝ Ավստրիայի և Գերմանիայի սահմանից ոչ հեռու։ Սակայն դրա հետ կատարվողը բացառություն չէ․ ալպյան փոքր սառցադաշտերն անհետանում են ամեն տարի։

«Նույնիսկ եթե ձմռանը առատ ձյուն է տեղում, սառցային զանգվածներն արագ կրճատվում են։ Ամառը դրանց համար չափազանց շոգ է դարձել», — պարզաբանել է Մայերը՝ այս միտումը գործնականում անշրջելի անվանելով։

Սառցադաշտագետի գնահատմամբ՝ ներկայիս միտումների պահպանման դեպքում Արևելյան Ալպերը կարող են ամբողջությամբ զրկվել սառցադաշտերից 2060–2070 թվականներին։

ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվաստանյութերի փորձագետների խումբը դեկտեմբերին առաջարկություններ կհրապարակի COVID-19 նոր PJ.2.1 շտամի տարածման վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են միջազգային կազմակերպությունից։

«COVID-19 պատվաստանյութի կազմի վերաբերյալ ԱՀԿ տեխնիկական խորհրդատվական խումբը (TAG-CO-VAC), որը պարբերաբար հանդիպում է նման պատվաստանյութերի կազմի վերաբերյալ առաջարկությունները վերանայելու և թարմացնելու համար, 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք քննարկումների ժամանակ կքննարկի PJ.2.1, ST.1 և SW.2.1 տարբերակների վերաբերյալ տվյալները», – հայտարարել է ԱՀԿ-ն։

Խումբը կվերլուծի գենետիկական էվոլյուցիայի և համաճարակաբանության վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատվաստանյութերի հակածինային բնութագրերի, իմունոգենության և արդյունավետության վերաբերյալ տվյալները։