Սենեգալի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել․ կան զոհեր

Սենեգալի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։

Սենեգալի ներքին գործերի նախարարության տվյալներով, շաբաթ երեկոյան փրկարարներին հաջողվել է մեկ փրկվածի հայտնաբերել։ Որոնողական գործողությանը լրացուցիչ ուժեր են ներգրավվել, որոնք շարունակում են հնարավոր փրկվածների որոնումները։ Թե քանի մարդ է եղել նավում, առայժմ հայտնի չէ։

Նավը խորտակվել է Սենեգալի մայրաքաղաք Դաքարից հյուսիս գտնվող Կեբեմեր քաղաքի ափերի մոտ։ Երկրի ներքին գործերի նախարարը երկուշաբթի կայցելի դեպքի վայր։

Արևմտյան Աֆրիկայից Ատլանտյան օվկիանոսով դեպի Իսպանիայի Կանարյան կղզիներ տանող ուղին շարունակում է մնալ աշխարհի ամենավտանգավոր միգրացիոն երթուղիներից մեկը։

ՀՕՊ ստորաբաժանումներ են կազմավորվել․ գեներալ-մայոր Գարիկ Մովսեսյան

«Զինված ուժերի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ՀՕՊ ստորաբաժանումների սպառազինությանը, պատրաստվածության վիճակին։ Կարող եմ հպարտությամբ հայտնել, որ նշված ստորաբաժանումներն արդեն կազմավորված են»,- նշել է գեներալ-մայոր Գարիկ Մովսեսյանը։

Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 7-ին, ժամը 23։07-ին ահազանգ է ստացվել, որ Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով կցորդիչով բեռնատարը չի կարողանում երթևեկել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ, քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա և օգնություն ցույց տվել 30 քաղաքացու։

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների, ասել է Ալիևը Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Արդեն ավելի քան մեկ տարի զբաղվում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցով, սակայն վերջնական ստորագրությունը դեռ չի դրվել»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը այսօր մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի ավարտին 6-րդ տարուն նվիրված միջոցառմանը:

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ, որի հետևանքով վեց մարդ է զոհվել։

«Խորապես վշտացած եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգությամբ։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։ Հայաստանն այս ծանր պահին իր համերաշխությունն է հայտնում Լեհաստանին և նրա ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Կրակովի կենտրոնում զանգվածային հրաձգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Վերջին տվյալներով, զոհվել է 6, վիրավորվել՝ 15 մարդ։ Կրակողը արմատական հայացքներ ունեցող 24-ամյա տղամարդ է։ Կասկածյալը նույնպես վիրավորվել է ձերբակալման ժամանակ։ Տուժել են նաև երկու ոստիկաններ։

ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել և զրուցել է Երևանի Հովհաննես Շիրազի անվան համար 169 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։

Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան համար 52 հիմնական դպրոցի ներկայացուցիչներին հյուրընկալել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և պատգամավոր Վաղինակ Վարդանովը։ Վերջինս հանդիպել է նաև Գեղարքունիքի մարզի Սարուխանի Սուրեն Մակարյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցի սաների հետ։

Խորհրդարանական Արթուր Հովհաննիսյանը «Բաց դաս» է անցկացրել Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ։

Լոռու մարզի Վանաձորի Պարույր Սևակի անվան համար 30 հիմնական դպրոցի ներկայացուցիչների հետ զրուցել է պատգամավոր Նատալյա Սինորյանը։

Խորհրդարանական Արման Եղոյանը հյուրընկալել է «Երիտասարդ սերունդ» ՀԿ-ի կողմից կազմակերպվող Erasmus+ վերապատրաստման դասընթացի մասնակիցներին։

Արարատի մարզի Նարեկ բնակավայրի Արեն Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին ընդունել է պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը։
Խորհրդարանական Ռուզաննա Երեմյանը հյուրընկալել է Եղվարդի համար 1 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին։

Լոռու մարզի Վանաձորի Վահան Տերյանի անվան համար 5 ավագ դպրոցի սաների հետ հանդիպել է պատգամավոր Արփինե Դավոյանը։

Խորհրդարանական Հռիփսիմե Գրիգորյանը զրուցել է Գեղարքունիքի մարզի Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում օրենսդիրները խոսել են խորհրդարանի հիմնական գործառույթների, մասնավորապես՝ օրենքների ստեղծման և կիրառման գործընթացների մասին, պատասխանել երիտասարդներին հուզող հարցերին։

Հյուրերը եղել են Ազգային ժողովի գրադարանում ու թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը։

Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Այս մաիսն տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտից։

Այսօր տեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը։

Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։

Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։

Սա պարզապես Սահմանադրության որևէ հոդվածի խնդիր չէ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Սա պարզապես Սահմանադրության որևէ հոդվածի խնդիր չէ։ Ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Սկսում ենք Անկախության պաշտպանության իրազեկման հետ կապված ակցիաները։ Այժմ մետրոպոլիտենում ենք, կշարժվենք տարբեր ուղղությամբ»,- նշել է նա։

Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել

Հակակառավարական ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի նստավայրի մոտ՝ Տիրանայի կենտրոնում, այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել:
Բողոքի ցույցերի մասնակիցները իրավապահների ուղղությամբ այրվող խառնուրդով շշեր և սալաքարերի կտորներ են նետել։ Ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ։

Ավելի վաղ Տիրանայում ուսանողական բողոքի ցույցերի մասնակիցները հայտարարել էին ամենօրյա բողոքի ցույցերից շաբաթը երկու անգամ անցկացվող ակցիաների անցնելու մասին:

Նշենք, որ ուսանողական բողոքի ցույցերն Ալբանիայում սկսվել էին ընդդեմ թանկ կրթության, դասերի վատ պայմանների և մասնագիտական աշխատանքի բացակայության։

Ցուցարարները, մասնավորապես, պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Վերջինս ի պատասխան դատապարտել է ցուցարարներին փողոցային բռնությունների համար և մերժել էր հրաժարական տալ։