Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջինիս՝ Ադրբեջան պաշտոնական այցի շրջանակում դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդագրությունների համաձայն, Շուշիում Էրդողանի պատվին տեղի է ունեցել արարողություն, որի ընթացքում շարվել է պատվո պահակախումբը, ծածանվել են երկու երկրների դրոշները։

Ավելի ուշ Էրդողանը սոցիալական ցանցերում հերթական անգամ շնորհավորել է «եղբայրական» Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» առթիվ։

Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու

Իսրայելի իշխանությունները մտադիր են արտաքսել 14 օտարերկրյա քաղաքացու, որոնք երեք պաղեստինցիների հետ ձերբակալվել են օկուպացված Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ հասարակական կարգը խախտելու կասկածանքով, հայտնում է The Times of Israel-ը։

Իրավապահ մարմինների տվյալներով, հարցաքննությունների ընթացքում պարզվել է, որ օտարերկրացիները մտադիր էին «Իսրայելի դեմ մեդիաարշավներ» կազմակերպել, իսկ նրանցից ոմանք աջակցում են BDS շարժմանը, որը հանդես է գալիս Իսրայելի բոյկոտի, այդ երկրում ներդրումներից հրաժարվելու և նրա դեմ պատժամիջոցների կիրառման օգտին։ Ձերբակալված երեք պաղեստինցիների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։

Բոլոր 17 անձինք ձերբակալվել են ուրբաթ օրը Ռամալլայի մերձակայքում գտնվող Քաֆր Նիմա գյուղում՝ ձիթապտղի բերքահավաքի ժամանակ։ Պաղեստինյան Faz3a ակտիվիստական կազմակերպության տվյալներով, ձերբակալվածների թվում եղել են 12 օտարերկրյա կամավոր, երկու օտարերկրյա լրագրող, երկու պաղեստինցի հողատեր և կազմակերպության պաղեստինցի ակտիվիստ։

Faz3a-ն պնդում է, որ մինչև իսրայելցի զինվորականների և ոստիկանության ժամանումը իսրայելցի վերաբնակիչները հարձակվել են խմբի վրա և նրա անդամներին պահել նրանց կամքին հակառակ։ Դրանից հետո ուժայինները ձերբակալել են բերքահավաքի մասնակիցներին։

Վերաբնակիչ ակտիվիստները տեսանյութեր են հրապարակել, որոնցում ձերբակալվածների մի մասը նստում է Mateh Binyamin Development Company ընկերության ավտոբուսը։

Նրանց վկայությամբ, ավտոբուսն ուղարկել էին ձերբակալվածներին Մոդիին Իլիթ բնակավայրի ոստիկանական բաժանմունք տեղափոխելու համար՝ Սդե Էֆրաիմ բնակավայրի մոտ տեղի ունեցած ակցիայից հետո, որը նրանք անվանել են «նախապես ծրագրված սադրանք»։

Ընդդիմադիր ուժերը Երևանում սկսել են Սահմանադրության փոփոխության դեմ իրազեկման ակցիաները

Մի շարք ընդդիմադիր ուժեր նոյեմբերի 8-ին Երևանում սկսել են իրազեկման ակցիաներ՝ քաղաքացիներին ներկայացնելու նոր Սահմանադրության ընդունման հետ կապված իրենց…

Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 կայծակնային շախմատի առաջնությունում

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը նվաճել է բրոնզե մեդալ Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում անցկացված աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում։

Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Նշենք, որ Ռոբերտը զբաղեցրել է նաև մրցանակային 4-րդ հորիզոնականը արագ շախմատի առաջնությունում, հայտնում են շախմատի ֆեդերացիայից։

«Դուք չեք կարող ինձ հեռացնել, ես ինքս եմ հեռանում»․ Վրաստանի ընդդիմության ներսում տարաձայնությունները շարունակվում են

Հոդվածի…

«Անդրանիկ Թևանյանը կալանավորված է՝ ընդդիմադիր հայացքների և հայամետ լինելու համար». Սոնա Աղեկյան

«Անդրանիկ Թևանյանը կալանավորված է՝ ընդդիմադիր հայացքների և հայամետ լինելու համար». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուտով կլրանա 6 ամիս, ինչ ՔՊ-ի քաղաքական քարոզչությունը փաստերի հետ բախվելիս պարտվում է, ստիպված փորձում են փրկել իրավիճակը՝ նոր պնդումներ շրջանառության մեջ դնելով.
     ԱԺ փոխնախագահ դարձած Վահագն Ալեքսանյանը Հ1-ի եթերում հերթական անգամ անդրադարձել է Անդրանիկ Թևանյանի գործին՝ խոսելով լրտեսության մասին, բայց, առանց ներքնազգեստ մնացած փոխխոսնակը չի ընկալում, որ պաշտոնական մեղադրանքի մեջ լրտեսություն չկա։
     Հիմա ո՞նց հասկանանք. սա անզգույշ արտահայտությո՞ւն էր, թե՞ հասարակությանը միտումնավոր մոլորեցնելու փորձ։ Հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է քրեական գործի՝ մարդու ազատության և քաղաքական գործչի հեղինակության շուրջ ձևավորվող հանրային պատկերացման։
     Վեց ամիս շարունակ Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ։ Վեց ամիս շարունակ նրա անունը փորձում են կապել ծանր մեղադրանքների հետ, մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի է, որ Անդրանիկ Թևանյանը կալանավորված է՝ ընդդիմադիր հայացքների և հայամետ լինելու համար, քրեական գործում էդպես էլ գրված է…
     Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը,- в чем задержка?,- կասեր «Մայր Հայաստան»-ի առաջնորդը։
     Հանրային հեռուստաընկերությունն էլ որպես հանրության տեղեկատվության պետական միջոց՝ պարտավոր է ապահովել ոչ միայն իշխանական պաշտոնյաների խոսքը հեռարձակելու, այլև՝ այդ խոսքի փաստական հիմնավորվածությունը ստուգելու և մյուս կողմի դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն։ Իդեպ, քաղաքական պաշտոնը որևէ մեկին իրավունք չի տալիս սեփական ենթադրությունները ներկայացնել որպես քրեական գործի փաստեր»:

Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ

Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։

Այս մասին Պեսկովը հայտարարել է «Вести» լրատվական ծրագրի համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Չինաստանի Շենչժեն քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հնարավոր բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահի ուղևորության հեռանկարները, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նման այցեր պլանավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել կազմակերպչական և լոգիստիկ բազմաթիվ բարդություններ։

Որպես օրինակ, Պեսկովը նշել է ռուսաստանյան պատվիրակության ուղևորությունը Ժնև՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցելու համար։ Չնայած համեմատաբար կարճ հեռավորությանը՝ մինչև հանդիպման վայր թռիչքը տևել է մոտ ինը ժամ, նշել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ միջազգային ուղևորությունների կազմակերպումը կախված է մի շարք հանգամանքներից, ուստի G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ եզրակացություններ անելը դեռ վաղաժամ է։

Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթն է ունեցել․ Հայրապետյանը մանրամասնում է


Ինչպես և կանխատեսել էի, այսօր Ադրբեջանի բռնապետ ղեկավարը օկուպացված և էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտից իր հերթական՝ ատելության, ապամարդկայնացման, հայ ժողո…