Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են Թուրքիայի և Ադրբեջանի «անսասան դաշինքի» և «Հարավային Կովկասում կայուն խաղաղութ…

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում  

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում  

Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում։

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա հրավերով՝ նախարար Միրզոյանը պատվո հյուրի կարգավիճակով կմասնակցի Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա։ Այս մասին հայտնում է նախարարությունը։ Էստոնիայի արտաքին…

Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

Մոսկվայի Տվերսկոյ շրջանային դատարանը մայրաքաղաքի խոշոր առևտրի կենտրոնների՝ Columbus-ի, «Պրաժսկի պասաժի» և «Արմադա» կահույքի կենտրոնի նախկին համասեփականատեր Սոլոմոն Մանաշիրովին հեռակա կարգով դատապարտել է 12 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Միջազգային հետախուզման մեջ գտնվող գործարարը մեղավոր է ճանաչվել շորթման, հարկերի վճարումից խուսափելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Դատարանը նաև որոշել է բռնագանձել Մանաշիրովի՝ քննության ընթացքում կալանքի տակ դրված 141 մլն ռուբլի արժողությամբ գույքը և բավարարել տուժող կողմի՝ 530 մլն ռուբլու քաղաքացիական հայցը։ Դատավճիռը համապատասխանում է պետական մեղադրողի պահանջած պատժին։

Պարբերականի տվյալներով, Ադրբեջանի Կրասնայա Սլոբոդա ավանում ծնված 55-ամյա Մանաշիրովի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել 2016 թվականի մարտին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Մոսկվայի Կիրովոգրադսկայա փողոցում գտնվող առևտրի կենտրոնի սեփականատեր «Կարենֆոր» ընկերության կողմից հարկերի վճարումից խուսափելու համար։

Քննությամբ պարզվել է, որ 2012–2014 թվականներին ընկերությունը չի վճարել շուրջ 978 մլն ռուբլու ավելացված արժեքի հարկ։ Ըստ մեղադրանքի, հետագայում այդ միջոցները լվացվել են 18 փոխկապակցված կազմակերպությունների միջոցով։

Ավելի ուշ գործին ավելացել է շորթման դրվագը։ Ըստ քննության և դատարանի, Սոլոմոն Մանաշիրովն ավագ եղբոր՝ Գենադիի հետ գործարար Ժանուկո Ռաֆայիլովից և նրա եղբորից՝ Դոնից, պահանջել է 5 մլն դոլար՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դիմաց։ Հարցը լուծելու համար եղբայրները մտադիր էին օգտագործել մայրաքաղաքի ոստիկանների հետ իրենց կապերը։

2015 թվականի նոյեմբերին Ռաֆայիլովի՝ ԱԴԾ-ին դիմելուց հետո, 2 մլն ռուբլու առաջին մասնաբաժինը փոխանցելիս ձերբակալվել են երկու քննիչ և որպես միջնորդ հանդես եկող Գենադի Մանաշիրովը։ 2018 թվականին սխեմայի մասնակիցները դատապարտվել են կոռուպցիոն հանցագործությունների համար։

Գենադի Մանաշիրովը հետագայում կաշառակերությանը միջնորդելու և շորթման համար դատապարտվել է ընդհանուր առմամբ 15 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ 2026 թվականի սեպտեմբերին սկսվել է նաև նրա դատավարությունը սպանության մեղադրանքով, որը, ըստ քննության, կատարվել է շուրջ 24 տարի առաջ՝ արյան վրեժի շարժառիթով։

Սոլոմոն Մանաշիրովը Ռուսաստանից հեռացել է 2016 թվականին և այդ ժամանակվանից գտնվում է արտերկրում։ Նա ունի իսրայելական անձնագիր։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործը քննվել է ամբաստանյալի բացակայությամբ։

Արարատ Միրզոյանը մեկնում է Էստոնիա

Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում։

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա հրավերով՝ նախարար Միրզոյանը պատվո հյուրի կարգավիճակով կմասնակցի Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ


Նոյեմբերի լույս ութի գիշերը 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում՝ Սիձուոկա պրեֆեկտուրայի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Kyodo լ…

Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը համաձայնել է երեքշաբթի օրը հրավիրել Ներգաղթի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ ժամանող միգրանտների թվի կտրուկ աճի և Էլ Հիերո կղզու վրա ավելացող ծանրաբեռնվածության ֆոնին։ Այս մասին հայտնել է Կանարյան կղզիների կառավարության ղեկավար Ֆեռնանդո Կլավիխոն, փոխանցում է Euronews-ը։

Ըստ Կլավիխոյի, ինքը Սանչեսին տեղեկացրել է կղզում ճգնաժամի ծավալների և տեղի բնակիչների աճող դժգոհության մասին։ Էլ Հիերո կղզու խորհուրդը սոցիալական բնույթի արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ վերջին հինգ շաբաթվա ընթացքում ավելի քան 8 հազար միգրանտի ժամանումից հետո։

Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով, նոյեմբերի 1-ից 6-ը Կանարյան կղզիներ է ժամանել 49 նավակ՝ 4587 միգրանտով։ Դրանցից 35-ը հասել է Էլ Հիերո, որտեղ տեղական ենթակառուցվածքների և ռեսուրսների վրա ծանրաբեռնվածությունը, իշխանությունների գնահատմամբ, դարձել է չափազանց մեծ։

Կլավիխոն հայտարարել է, որ տարածաշրջանային իշխանություններն արդեն մի քանի ամիս է՝ ձգտում են հասնել լրացուցիչ ռեսուրսների հատկացմանը, ավելի արդյունավետ պլանավորմանը և խնդրի լուծմանն ուղղված՝ Իսպանիայի կառավարության համաձայնեցված գործողություններին։

«Այս հանդիպման արդյունքում երկու կառավարություններն ու համապատասխան նախարարությունները պետք է համաձայնեցնեն գործողությունների համատեղ ծրագիր՝ կոնկրետ միջոցառումներով, պատասխանատու կատարողներով և իրականացման ժամկետներով։ Մենք չենք կարող շարունակել գործել միայն այն ժամանակ, երբ իրավիճակը վատթարանում է», — սոցիալական ցանցերում գրել է Կանարյան կղզիների կառավարության ղեկավարը։

Բացի այդ, Կլավիխոն շտապ բանակցություններ է խնդրել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունների հետ։

Նա նշել է, որ Կանարյան կղզիները չեն կարող շարունակել գործնականում միայնակ հաղթահարել մի իրավիճակ, որը պահանջում է ինչպես Իսպանիայի կենտրոնական իշխանությունների, այնպես էլ Եվրոպական միության մասնակցությունը։

Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել են 5 երկրի քաղաքացիներ

Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել և տուժել է հինգ երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Պորտուգալիայի քաղաքացի։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը:

«Տուժածների անձնական կյանքի պաշտպանության նպատակով մենք տեղեկություններ չենք տրամադրում նրանց տարիքի, սեռի կամ առողջական վիճակի մասին»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ։։

«Խորապես վշտացած եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգությամբ։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։ Հայաստանն այս ծանր պահին իր համերաշխությունն է հայտնում Լեհաստանին և նրա ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Կրակովի կենտրոնում զանգվածային հրաձգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Վերջին տվյալներով, զոհվել է 6, վիրավորվել՝ 15 մարդ։

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել


Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի հայտարարությունն այն մասին, թե Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հակառակորդները «Սատանայի ազդեցության տակ են», համացանց…