ԿԸՀ-ն դիմում է դատարան, որ քննեն ՔՊ-ի Սպիտակի համայնքապետի թեկնածուի գրանցման հարցը

Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի համամասնական ընտրակարգով 2026 թվականի նոյեմբերի 29-ի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։

Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից ու նշում, որ Քաջար Նիկոսյանի գրանցումն անվավեր ճանաչելու համար հիմք է հանդիսացել լրատվականներից մեկի հրապարակումը, ինչից հետո ընտրությունների համար պատասխանատու թիվ մեկ կառույցը համապարփակ ուսումնասիրություն է սկսել։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *