Վերին Լարսը փակ է բեռնատարների համար

Ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ՝ սահմանափակումը վերաբերում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածին՝ 93-107-րդ կիլոմետրերին։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Նշենք, որ պատճառը ձյան տեղումներն են։

Նոյեմբերի 9-ին՝ նորալուսին Կարիճում․ Ինչ կլինի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ


Խոյ – միշտ հաղթելու անհրաժեշտությունը Խոյը կարող է սուպերմարկետում հերթ ընտրելը վերածել մրցույթի։ Ո՞վ էր ճիշտ։ Ո՞վ ուներ վերջին խոսքը։ Ո՞վ էր առաջինը, որ հաս…

Եգիպտոսում երկու գնացքների բախման հետևանքով չորս մարդ է զոհվել, 88-ը՝ տուժել

Եգիպտոսի Գիզայի նահանգում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 88-ը՝ վիրավորվել։ Այս նախնական տվյալները ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդում է Nile գործակալությունը։

Վթարը տեղի է ունեցել կիրակի՝ նոյեմբերի 8-ին, Էլ Այյաթի շրջանում՝ Կաֆր Ամմար և Էր Ռաքքա կայարանների միջև՝ Կահիրե–Ասուան երկաթուղային գծում։ Եգիպտոսի երկաթուղիների ազգային վարչության տվյալներով, Գիզայից Էլ Ֆայում ուղևորվող «Թահյա Մասր» թիվ 134 գնացքը բախվել է Կահիրեից Ասուան ուղևորվող թիվ 2010 գնացքի հետնամասին։ Մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից։

Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 72 մեքենա։ Տուժածներին տեղափոխել են Էլ Վաստայի, Էլ Այյաթի և Էտֆիհի հիվանդանոցներ։ Առողջապահության նախարարության տեղեկություններով, 49 մարդ հոսպիտալացվել է Էլ Վաստայում, 29-ը՝ Էլ Այյաթում, ևս 10-ը՝ Էտֆիհում։ Չորս զոհերի մարմինները հայտնաբերվել են վթարի վայրում և բուժհաստատություններում։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին կարգադրել է տուժածներին ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությամբ և օպերատիվորեն հետաքննել վթարի պատճառները։ Նա նաև պահանջել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ում մեղքը տեղի ունեցածում կհաստատվի։

Երկաթուղային ծառայությունները բախման վայր են ուղարկել վթարային բրիգադներ և ծանր տեխնիկա՝ գծերը մաքրելու համար։ Տվյալ հատվածում գնացքների երթևեկությունը խաթարվել է։ Իշխանությունները կազմակերպել են ուղևորների տեղափոխումն այլընտրանքային տրանսպորտով։

Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ Անուշավան Մանուչարյան

Հարգանքով՝ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը գրում է․ «Կոչ եմ անում մեր ժողովրդին, հատկապես՝ Բերդ համայնքի մեր հայրենակիցներին, անկոտրում մնալ ազգային համոզմունքների ու սկզբունքների մեջ:

Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Փաստացի իշխանությունները փորձում են Ալիևի պահանջով փոխել Սահմանադրությունը՝ վտանգելով մեր ինքնությունն ու անկախությունը։

Կոչ եմ անում համախմբվել ազգային ուժերի շուրջ և թույլ չտալ մեր երկրի անկախության կորուստը։

Հայաստանի ճակատագիրը չի կարող որոշել հարևան երկրի ղեկավարը․ այն կարող է որոշել բացառապես հայ ժողովուրդը։

Մենք ասում ենք Ո՛Չ Ալիևյան Սահմանադրությանը և ԱՅՈ՛՝ անկախ Հայաստանին»։

Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության

Ամստերդամում առնվազն 200 հազար մարդ է մասնակցել «Կարմիր գիծ» ցույցին, որի մասնակիցները Նիդերլանդների կառավարությունից պահանջում են ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ պաղեստինցիների նկատմամբ բռնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է NOS-ը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչներին։

Ցուցարարներից շատերը եկել էին կարմիր հագուստով և կրում էին կարմիր ու պաղեստինյան դրոշներ։ Պաստառներին գրված էին «Սիոնիզմը ռասիզմ է», «Ո՛չ Նիդերլանդների կողմից ապարտեիդի աջակցությանը» և «Ազատությո՛ւն Պաղեստինին» կարգախոսները։

Մասնակիցները երկրի նախարարների կաբինետից պահանջում են ուժեղացնել քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ճնշումն Իսրայելի վրա՝ հասնելու, իրենց բնորոշմամբ, Պաղեստինի ապօրինի օկուպացիայի վերջնական դադարեցմանը։

«Ես շարունակում եմ կարծել, որ Նիդերլանդները սխալ են վարվում։ Արդեն երրորդ անգամ եմ մասնակցում երթին։ Հնարավոր է՝ սա քիչ բան փոխի, բայց սա միակ բանն է, որ կարելի է անել», — պատմել է ցույցի մասնակից կանանցից մեկը։

Երթը մեկնարկել է և կավարտվի Մյուզեյնպլեյն հրապարակում։ Դրա երթուղին անցնում է Վոնդելի զբոսայգու շուրջը։ Ակցիային միացել են նաև նախկին քաղաքական գործիչներ Յոբ Քոհենը և Յոսիաս վան Արտսենը։

Մյուզեյնպլեյնում մեծ բեմ է տեղադրվել, որտեղից ելույթ են ունենում հասարակական գործիչներ։ Նրանց թվում են նախկին նախարար Լիլիաննա Պլումենը, Գազայից լրագրող Ամալ Հելեսը և պաղեստինցի ակտիվիստ Օմար Բարգուտին։

Ցույցն անցկացվում է չորրորդ անգամ։ Այս անգամ այն կազմակերպում են 13 կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը, Oxfam Novib-ը և Save the Children-ը։

Անցյալ տարվա հոկտեմբերին Ամստերդամում անցկացված նախորդ ակցիային, կազմակերպիչների գնահատմամբ, մասնակցել է շուրջ 250 հազար մարդ։

Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը, որն անցյալ տարվա մայիսին ցույցին մասնակցել էր որպես D66 կուսակցության առաջնորդ, այս անգամ որոշել է չգալ։ Նա դա բացատրել է նրանով, որ այժմ «այլ դերում» է։

Լինելով կուսակցության առաջնորդ՝ Յետենը Գազայում տեղի ունեցողն անվանում էր ցեղասպանություն։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա դադարել է օգտագործել այդ եզրույթը։ Ի պատասխան քննադատության՝ նա հայտարարել է, որ կառավարությունը պարտավոր է անել հնարավոր ամեն ինչ՝ հակամարտության հետագա սրումը կանխելու համար։

Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել

Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել

Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ 29-ամյա տղայի պարանոցն էին կտրել և նրան ծայրահեղ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամեր առաջ հայտնեց, որ Երևանում՝ Բաղրամյան պողոտայից՝ ժողովրդին հայտնի նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է։ Մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ-ն է։

«Արմլուր»-ի տվյալներով` սպանվածը նոր էր նշանվել:

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում


Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգության միջադեպը, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, դատախազների կողմից դասակարգվել են որպես ահաբեկչական…

«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան

«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես և կանխատեսել էի, այսօր Ադրբեջանի բռնապետ ղեկավարը օկուպացված և էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտից իր հերթական՝ ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթն է ունեցել։ Ներկայացնում եմ այդ ելույթի առանձնակի հայատյաց ձևակերպումները՝ թարգմանությամբ և առանց փոփոխության։
     📍«Հակառակորդին ռազմի դաշտում ջախջախիչ հարված հասցվեց»։
     📍«Արդյունքում մեր ժողովուրդը համախմբվեց մեկ բռունցքի պես և ռազմի դաշտում կոտրեց հակառակորդի դիմադրությունը՝ այդպիսով վերականգնելով պատմական արդարությունը, մեր արժանապատվությունն ու միջազգային իրավունքը»։
     📍«Ադրբեջանական բանակից ոչ մի մարդ չի փախել կամ դասալքություն արել։ Մինչդեռ, ինչպես խոստովանել է հենց Հայաստանի ղեկավարությունը, հայկական բանակում դասալիքների թիվը մոտ 12 հազար էր։ Սա հստակ ցույց է տալիս տարբերությունը»։
     📍«Մեկօրյա հակաահաբեկչական գործողությունն ամբողջությամբ կաթվածահար արեց հայկական բանակի 15-հազարանոց օկուպացիոն ուժերը։ Այս բարձր ճշգրտությամբ և պրոֆեսիոնալ կերպով իրականացված ռազմական գործողության արդյունքում Հայաստանը ստիպված եղավ երկրորդ անգամ կապիտուլյացիայի ենթարկվել»։
     📍«Այսօր մենք՝ այս հողերի տերերս, ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ սա մեր հողն է։ Դա պայմանավորված է նրանով, որ մենք կառուցող և ստեղծարար ժողովուրդ ենք։ Օկուպացիայի տարիներին Հայաստանը ոչինչ չի արել, բացի մեր բնական պաշարները թալանելուց, մեր անտառները հատելուց և մեր հանքավայրերն ապօրինի շահագործելուց։ Իսկ մենք, ընդհակառակը, զրոյից քաղաքներ ենք կառուցում»։
     📍«Օկուպացիայի տարիներին մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը հիմնահատակ ավերվել են։ Սա բարբարոսության աննախադեպ դրսևորում էր»։
     📍«Ներկայումս ավարտին են հասցվում Հաղթանակի թանգարանի ստեղծմանն ուղղված աշխատանքները։ Այն տեղակայվելու է նախկին գործադիր իշխանության շենքում, որը ժամանակին Ադրբեջանի դեմ ագրեսիայի և օկուպացիոն քաղաքականության օրրանն էր։ Այն չարիքի որջ էր։ 2023 թվականի հոկտեմբերին, մեր փառապանծ Հաղթանակից հետո, երբ այցելեցի այդ շենք, առաջին բանը, որ արեցի, դրա պատուհանները բացելն էր, որպեսզի սատանայի ոգին հեռանա այնտեղից»։
     📍«Այդ շենքը զբաղեցրած անձինք՝ ռազմական հանցագործները, ստացել են իրենց արժանի պատիժը։ Նրանք ցանկանում էին տանկերով գալ Բաքու, ցանկանում էին Բաքվում թեյ խմել։ Այսօր, ստանալով իրենց արժանի պատիժը, նրանք թեյ են խմում ադրբեջանական բանտերում»։
     📍«Մենք մեր հողերից դուրս ենք քշել թշնամուն, վերականգնել արդարությունը, և այսօր մեր տարածքն ազատ է ու ամբողջական»։
     Այս ամենից հետո Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն հայկական բանակը «դասալիք ու փախնող» հանելու, «Արցախը ինչո՞վ էր մերը» հայտարարություններ անելու և ի վերջո ագրեսիվ պատերազմ սանձազերծողին «խաղաղության աղավնի» դարձնելու համար։ Ցավոք, Ալիևը անշնորհակալ է գտնվում»: