ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր որոշում թաղման նպաստների մասով

Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի: Այս մասին իր հրապարակած տեսանյութում նշել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հետևեցինք հանրային արձագանքին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ներկայացված նախագծի համաձայն՝ թաղման նպաստը պետք է տրամադրվեր միայն անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում։

 

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31)։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ին հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ COP31-ը մեկնարկել է նոյեմբերի 9-ին և կտևի մինչև նոյեմբերի 20-ը։ Համաժողովի շրջանակում նոյեմբերի 11-12-ին նախատեսված է պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի և միջազգային համագործակցության հարցերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

ՔՊ-ի վրայից պատերшզմի հոտ է գալիս, իրենց հետ բերեցին պատերшզմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ի վրայից պատերшզմի հոտ է գալիս, իրենց հետ բերեցին պատերшզմի քամիները, եռապատկեցին Եռաբլուրը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9–ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Ո՞վ է եռապատկել եռաբլուրը. եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պատերազմ. եռապատերազմի կուսակցությունը: Ո՞վ է մեզ բերել երեք պարտություն. եռապատերազմի կուսակցությունը. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:

Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս: Իրենց իշխանության մեկ ու կես տարի հետո սկսած պրոցեսից մինչև այսօր Հայաստանի հիմնական հարցը պատերազմ է, որովհետև այդ մարդիկ իրենց հետ բերեցին պատերազմի քամիները, և իրենք չեն կարող այդ քամիները հեռու տանել Հայաստանից, որովհետև իրենք են այդ քամիները հրավիրել մեր տուն»,-ասել է նա:

Հարցին, իսկ ինչու պարտվեցինք պատերազմում վեց տարի առաջ, Նարեկ Կարապետյանը նշել է, որ մի քանի հանգամանքներ կան. առաջինը տնտեսական, երկրորդը կազմակերպչական, և կար դավաճան հանցավոր ինքնավստահություն:

Իտալական մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Կոմոյի դեմ հանդիպումից հետո

Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կոմոյի» նկատմամբ։

Հանդիպումից հետո իտալական առաջատար մարզական պարբերականները գնահատել են «ներաձուրիների» ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը։

Հայ կիսապաշտպանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից և խաղադաշտ է դուրս եկել 73-րդ րոպեին՝ փոխարինելով Պյոտր Զելինսկուն։ Չնայած սահմանափակ խաղաժամանակին՝ 37-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ է մտել խաղի մեջ և օգնել Կրիստիան Կիվուի գլխավորած թիմին հանգիստ հասցնել հանդիպումը հաղթական ավարտի։

Իտալական մամուլը միաձայն դրական է գնահատել Մխիթարյանի գործողությունները.
Eurosport (6 միավոր). «Խաղադաշտ դուրս գալով՝ նա մեծ հստակությամբ և սառնասրտությամբ ղեկավարեց թիմի խաղը հանդիպման վերջնամասում»։

Sky Sport (6 միավոր). Հեռուստաընկերության մեկնաբան Ֆեդերիկո Ձանկանը ևս 6 բալով է գնահատել հայ կիսապաշտպանի ելույթը։

Tuttomercatoweb և CalcioNews24 (6 միավոր). Պարբերականներն ընդգծել են, որ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել կենտրոնական գոտում գնդակի վերահսկողությունն ուժեղացնելու համար և լիովին կատարել է իր առջև դրված առաջադրանքը։

Հիշեցնենք, որ միլանյան ակումբի հաղթանակն ապահովել են դեռևս առաջին խաղակեսում խփված գոլերը․ 12-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, իսկ 19-րդ րոպեին Մարկուս Թյուրամը կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» շարունակում է պայքարը մրցաշարային աղյուսակի առաջատար դիրքերի համար։

Ermenihaber

Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը

27-ամյա ֆուտբոլիստը, որը երկարատև դադարից հետո աստիճանաբար է վերադառնում խաղադաշտ, նշել է, որ դեռևս լիարժեք պատրաստ չէ ծանրաբեռնվածությանը, հատկապես որ նախկինում վնասվածքի կրկնություն էր ունեցել։

«Շատ եմ ցավում, որ Ազգերի լիգայի վերջին 2 խաղերին իմ հավաքականի կազմում չեմ: Վնասվածքիցս հետո նոր եմ վերադարձել խաղադաշտ և դեռ գտնվում եմ մարզավիճակս լիարժեք վերականգնելու փուլում: Այս ընթացքում ինձ համար շատ կարևոր է աստիճանաբար վերադառնալ խաղային ռիթմին, ճիշտ բաշխել ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու խուսափել շտապողականությունից՝ հատկապես հաշվի առնելով, որ վնասվածքս կրկնվել էր:

Ակումբում խաղաժամանակս աստիճանաբար ավելացնելով՝ նպատակ ունեմ վերականգնելու անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածությունս և գարնանային հատվածին մոտենալ լիարժեք մարզավիճակով, որպեսզի կարողանամ ամբողջ ուժով օգնել մեր ազգային հավաքականին: Մաղթում եմ մեր տղաներին հաջողություն առաջիկա խաղերում և վստահ եմ, որ նրանք կանեն առավելագույնը՝ մեր երկրպագուներին ուրախացնելու համար: Հոգով և սրտով միշտ հավաքականի հետ եմ: Կհանդիպենք շուտով»,- գրել է հայ կիսապաշտպանը։

Տևական բացակայությունից հետո Բիչախչյանն առաջին անգամ խաղադաշտ էր վերադարձել հոկտեմբերի 30-ին՝ Լեհաստանի առաջնության «Գուրնիկի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով 73-րդ րոպեին։ Իսկ երեկ՝ նոյեմբերի 8-ին, Էքստրակլասայի 14-րդ տուրի «Ռակուվի» դեմ մրցավեճում (2:4), հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից և 63-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ։ Բոգդան Վյուննիկի փոխանցումից հետո նա տուգանային հրապարակի մատույցներից կատարած դիպուկ հարվածով բացել է իր գոլերի հաշիվն ընթացիկ մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել էր առաջիկա հանդիպումների հայտացուցակը։ ՀՖՖ-ի պաշտոնական պարզաբանման համաձայն՝ Վահան Բիչախչյանը, Կամո Հովհաննիսյանն ու Էրիկ Սիմոնյանը նոր են ապաքինվել վնասվածքներից և դեռևս լիարժեք մարզավիճակում չեն։ Բացի այդ, վնասվածքների պատճառով ազգային թիմին այս հավաքի ընթացքում չեն կարող օգնել նաև Էդուարդ Սպերցյանը, Հենրի Ավագյանը, Սերգեյ Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Ֆինն Գերագուսյանը։

Հավելենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի եզրափակիչ տուրերում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսի ընտրանուն, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայում կհյուրընկալվի Լատվիային։ 4-րդ տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Չեռնոգորիան, Կիպրոսն ունի 7, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1 միավոր։

ՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվել

Ադրբեջանից ներկրված նռան խոշոր խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվել Կաբարդինո-Բալկարիայում գործող Ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի անվտանգության և որակի գնահատման կենտրոնի տարածաշրջանային վարչության կողմից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի անվտանգության և որակի գնահատման դաշնային կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկը («ԱԱՀ ԱՈԳԿ») Ռոսսելխոզնադզորին ենթակա հաստատություն է։ Հիմնարկի կազմում ՌԴ-ում գործում են 18 մասնաճյուղ, 23 փորձարկման լաբորատորիա և 19 տեսչական մարմին։

«Կաբարդինո-Բալկարիայում ԱԱՀ ԱՈԳԿ-ի մասնաճյուղի մասնագետները 18,8 հազար տոննա ընդհանուր ծավալով խմբաքանակից նմուշառված թարմ նռների միջատաբանական հետազոտությունների ընթացքում հայտնաբերել են կարանտինային վնասակար օրգանիզմ՝ արևելյան պտղակեր։ Արտադրանքը ներկրվել է Ադրբեջանից», — պարզաբանել են ԱԱՀ ԱՈԳԿ-ում։

Նշվում է, որ հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվությունն ուղարկվել է Ռոսսելխոզնադզոր։ Վնասատուն խիստ կարանտինի օբյեկտ է։

«Պտղակերը զգալի վնաս է հասցնում բազմաթիվ պտղատու ծառերի, այդ թվում՝ ծիրանենուն, խնձորենուն, կեռասենուն, սալորենուն և դեղձենուն՝ վնասելով ինչպես երիտասարդ ընձյուղները, այնպես էլ հասուն պտուղները։ Կենսաշրջանի բոլոր փուլերում տարածվելու ունակությունը հատկապես դժվարացնում է դրա դեմ պայքարը։ Ուժեղ վարակվածության պայմաններում այս վնասատուն կարող է ոչնչացնել ամբողջ բերքը. կորուստները կարող են հասնել 100%-ի», — հավելել են ԱԱՀ ԱՈԳԿ-ում։

Նոյեմբերի 9-ի նախօրեին Իլհամ Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում․ Նարեկ Կարապետյան

Նոյեմբերի 9-ի նախօրեին Իլհամ Ալիևը ցուցադրաբար «բացեց» Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Ստեփանակերտում: Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Տարօրինակ զուգադիպությամբ Կարապետյանն այս օրը ԱԱԾ մեկուսարանում է, նույն Ալիևի պարտադրած Սահմանադությանը դեմ գնալու համար»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան Սիմոնյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության սկզբում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան Սիմոնյանին, որը համակարգելու է սպորտի ոլորտը։ Նախարարը հաջողություն է մաղթել նրան՝ հույս հայտնելով, որ նորանշանակ տեղակալի ներգրավմամբ ոլորտում իրականացվող բարեփոխումներն առավել արդյունավետ ընթացք կստանան։

Քննարկվել են 2026 թվականի պետական բյուջեում մինչև տարեվերջ անհրաժեշտ վերաբաշխումների իրականացմանը, ինչպես նաև չորրորդ եռամսյակի ծրագրերի կատարողականին վերաբերող հարցեր։ Նախարարը հանձնարարել է մեկնարկել տարեկան հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացմանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև կամավոր ատեստավորման գործընթացին․ նախարարը հանձնարարել է կազմել և հրապարակել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորման ժամանակացույցը՝ ապահովելով պատշաճ իրազեկում:

Քննարկվել են նաև Գիտության համաշխարհային օրվա և Ուսանողների միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները, «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները, որոնց շրջանակում տրվել են համապատասխան հանձնարարականներ։

«Ձեր հաշվի՞ն եմ ձեռք բերել»․ Վահագն Արսենյանը՝ լրագրողին (տեսանյութ)

«Ձեր հաշվի՞ն եմ ձեռք բերել»․ Վահագն Արսենյանը՝ լրագրողին

«Այս իշխանությունների օրոք դուք 24 անուն գույք եք ձեռք բերել, մեծաքանակ բնակարաններ՝ Արաբական Էմիրություններում»,- լրագրողի հարցից Վայոց ձորի նախկին մարզպետ, Ջերմուկի նորընտիր քաղաքապետ Վահագն Արսենյանը վրդովվեց։ «Ձեր հաշվի՞ն եմ ձեռք բերել, «Ջերմուկ Գրուպ»-ը 10 հարկատուների մեջ է, և ես եմ որոշում՝ ոնց տիրապետեմ իմ գումարները»,- ասաց պաշտոնյան։

Նորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնության


Քաղաքականություն


Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ու Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն ամիսներ շարունակ գաղտնի նախապատրաստել են Կրեմլի հետ հեռախոսազրույցը՝ համոզված լինելով, որ Թրամփին, Ուիթքոֆին և Քուշներին չի կարելի թողնել որպես Պուտինի հետ անմիջական կապ պահպանող արևմտյան միակ ներկայացուցիչներ։ Այս մասին գրում է Politico-ն։

Հրապարակման համաձայն՝ նախաձեռնության հիմնական պատճառը Վաշինգտոնի նկատմամբ եվրոպական երկրների աճող անվստահությունն է։ Եվրոպացի պաշտոնյաները մտահոգված են, որ Թրամփի վարչակազմը պատշաճ կերպով չի պաշտպանի ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ Եվրոպայի շահերը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ խորհրդակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հոկտեմբերի 27-ին 90 րոպե տևած հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ։ Նրանք Կիևի դիրքորոշումն են փոխանցել և քննարկել նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում նախատեսված բանակցությունները։

Պուտինը խոստացել է նախապատրաստել ռուսական պատվիրակությանը, սակայն Ստյորեն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլն իսկապես պատրաստ է խաղաղության համաձայնության։ Ֆիննական և նորվեգական կողմերը Աբու Դաբիում էական առաջընթաց չեն ակնկալում։

Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը տարաձայնություններ է առաջացրել եվրոպական դաշնակիցների շրջանում։ Որոշ երկրներ կարծում են, որ Պուտինի հետ անմիջական շփումները միայն նպաստում են Ռուսաստանի՝ դիվանագիտական մեկուսացումից դուրս գալուն։