«Տրանսպորտի գինը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին

«Տրանսպորտի գինը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին

«Տրանսպորտի գինը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ»,- բյուջետային քննարկման ժանանակ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ հավելելով. «Տարեվերջին ավագանու նիստով պետք է որոշեք. խնդրում եմ այդ հարցին պատասխանել»: Ավինյանն արձագանքեց. «Ինչպես նախկինում նշել եմ՝ կարող է բարձրանալ ընդամենը տարեկան տասը դրամով, խոսքը մեկանգամյա ուղևորափոխադրման մասին է, բայց այս տարվա համար նման բարձրացում չենք նախատեսում»:

Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել

Նոյեմբերի 6-ին Երևանում բացվել է «NORARALIK» խորագրով ցուցահանդեսը, որը միավորել է Հայաստանի և Թուրքիայի արվեստագետներին․ գրում է Ermenihaber.am-ը:

Ցուցահանդեսի անվանումը կազմված է հայերեն «նոր» և թուրքերեն «aralık» (տարածություն, միջակայք) բառերից։ Այն խորհրդանշում է երկու լեզուների, մշակույթների և հասարակությունների միջև նոր կապեր ստեղծելու գաղափարը։ Ցուցահանդեսն արվեստի միջոցով անդրադառնում է երկու ժողովուրդների միջև հարաբերություններին, պատմական հիշողությանն ու երկխոսության հնարավորություններին։

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներն անդրադառնում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին՝ դիտարկելով պատմական հիշողության, մշակութային տարբերությունների, փոխադարձ ընկալման և համակեցության հարցերը։ Արվեստագետները տարբեր գեղարվեստական միջոցներով փորձում են ներկայացնել երկու հասարակությունների միջև նոր կապերի ձևավորման հնարավորությունները։

«NORARALIK»-ը կազմակերպվել է Նիհաթ Օզդալի համակարգմամբ և Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Նախաձեռնությունն իրականացվել է Եվրամիության աջակցությամբ՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա ճանապարհորդության հիմնադրամի» և Դիարբեքիրի առևտրի ու արդյունաբերության պալատի մասնակցությամբ։

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։

Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

«Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

• Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։

• Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։

• Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։

• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։

• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

Հիշե՛ք․ պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Մի՛ վստահեք կասկածելի հղումներին և մի՛ փոխանցեք ձեր անձնական տվյալները»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեր պայքարը չի կասեցվելու և մնում է նույնը. դա են մեզանից պահանջում Եռաբլուրում ձայնարկող եռագույնները. Սամվել Կարապետյան

Անկախ նրանից՝ մենք բանտnւմ ենք, ԱԺ-ում, թե Հայաստանի ցանկացած անկյունում, մեր պայքարը չի կասեցվելու և մնում է նույնը: Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար մեր նորագույն պատմության ամենածանր օրերից է։ Օր, որը հիշեցնում է, թե ինչպես մի ամբողջ ազգ 44 օր աննահանջ պայքարեց հանուն հայրենիքի, սակայն այդ ողջ ընթացքում երկրի ղեկավարների ճակատագրական սխալների հետևանքով կանգնեց ծանրագույն կորուստների ու պարտության առաջ։

Այսօր՝ վեց տարի անց, մենք շարունակում ենք կրել այդ սխալների հետևանքները։

Ես նախկինում էլ ասել եմ՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ բանակցային դիրքեր, որոնց ճիշտ օգտագործման դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում և չկորցնել Հայաստանի տարածաշրջանային կշիռը։

Սակայն այդ հնարավորությունները մսխվեցին։ Եվ այսօր Ադրբեջանը շարունակում է պայմաններ թելադրել Հայաստանին՝ ընդհուպ միջամտելով Հայաստանի ներքին գործերին և պահանջելով փոխել մեր Սահմանադրությունը։

Սա այն քաղաքականության հետևանքն է, որով պետական շահի հետևողական պաշտպանությունը փոխարինվել է միակողմանի զիջումներով։

Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային համախմբում։ Անկախ նրանից՝ մենք բանտում ենք, Ազգային ժողովում, թե Հայաստանի ցանկացած անկյունում, մեր պայքարը չի կասեցվելու և մնում է նույնը՝ հանուն անկախ Հայաստանի, ազգային արժանապատվության և գալիք սերունդների անվտանգ ապագայի։

Դա են մեզանից պահանջում Եռաբլուրում ձայնարկող եռագույնները և գալիք սերունդների հանդեպ մեր պատասխանատվությունը։

Հավերժ փա՛ռք մեր հերոսներին։ Խունկ և խոնարհում նրանց անմահ հիշատակին»,- նշել է նա։

«Ինձ կարոտո՞ւմ էիք, թե՞ չէ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին

«Ինձ կարոտո՞ւմ էիք, թե՞ չէ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին

«Պարո՛ն Ավինյան, ո՞նց եք, ինձ կարոտո՞ւմ էիք, թե՞ չէ»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, ով մինչև մանդատ ստանալն ավագանու անդամ էր: Ավինյանը բացասական նշան ցույց տվեց, Մանուկյանն արձագանքեց. «Չէ՞… բնականաբար, ուրիշ բան չէի ակնկալում»:

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)


Տեսանյութեր


Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 29-ամյա մի տղամարդ ձեռք է բերել թմրամիջոցով փաթեթներ, որոնք պատրաստվում է իրացնել՝ տեղադրելով Գյումրիի տարբեր վայրերում։ Հետագա միջոցառումներով տեղեկությունը հաստատվել է։ Պարզվել է նաև թմրանյութն իրացրած անձի ինքնությունը։

Հոկտեմբերի 28-ի ցերեկը, երբ 29-ամյա գյումրեցին փաթեթներ էր տեղադրում Գորկու անվան զբոսայգում, ոստիկանները նրան ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված 28 փաթեթ՝ մոտ 52 գրամ ընդհանուր քաշով։

Տղամարդը հայտնել է, որ «Շոկո» տեսակի թմրանյութով փաթեթները ձեռք է բերել ժամեր առաջ՝ տելեգրամյան ալիքի միջոցով իրացնելու նպատակով։

Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև արդեն տեղադրված երեք փաթեթները։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Շարունակելով միջոցառումները՝ Շիրակի քրեական ոստիկանները ձերբակալել են նաև նրան թմրանյութ իրացրած համաքաղաքացուն, որի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։



Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է

Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տուժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան, հայտնել է Սյունիք Նյուզը:

Կան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում


Հայաստան


«Հայաստանում կան առնվազն ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված իրոք ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում, և կալանքի ինստիտուտն էլ Հայաստանում իրապես չարաշահվում է, և սրա վերաբերյալ խոսել եմ բազմիցս». ասել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը 2027 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ բնագավառում շատ լուրջ բարեփոխումների կարիք կա. «Սա եղել է տասնյակ տարիների ընթացքում, և ինչքան այս հարցը բարձրաձայնվում է, հարցն այդպես էլ լուծում չի ստանում, և, ի վերջո, վերջնական պետք է լուծում ստանա»․ նշել է ՄԻՊ-ը և ընդգծել՝ բոլորս էլ պետք է իմանանք, որ քրեական արդարադատության գործիքը երբեք չի գործիքայնացվում և օգտագործվում է միայն հանրային ամենաբարձր վտանգավորություն ունեցող դեպքերում։ Ըստ նրա՝ եթե քրեական արդարադատության գործիքները կիրառենք անսահմանափակ տրամաբանությամբ, ապա Հայաստանում քաղաքացիների 99,9 տոկոսը կարող է անցնել այդ գործերի միջով։