Նեթանյահուն Իրանի միջուկային օբյեկտները համեմատել է «մահվան ճամբարների» հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի միջուկային օբյեկտները համեմատել է «մահվան ճամբարների» հետ։

«Եթե մենք քայլեր չձեռնարկեինք, ապա Նաթանզի, Ֆորդոյի և Բուշերի նման վայրերը կհիշվեին ինչպես Օսվենցիմը, Մայդանեկը և Սոբիբորը»,- ասել է նա։

Նա նշել է, որ Իսրայելն այժմ գտնվում է իր հզորության գագաթնակետին։

«Մենք համագործակցում ենք աշխարհի ամենահզոր տերության հետ, և միասին մենք կարող ենք դիմակայել ամենալուրջ սպառնալիքներին»,- ասել է Նեթանյահուն։

1600 տարվա քրիստոնեական սրբավայր է հայտնաբերվել

Եգիպտոսում ավելի քան 1600 տարվա հնության քրիստոնեական վանքի ավերակներ են հայտնաբերվել։ Վանքը եղել է անապատում։ Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Ս…

Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Սուրբ Հարության տոնին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել ամենամյա «Zatik Art Fest 2026-ը»։ Արվեստի այս յուրահատուկ…

Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից և շարունակելու եմ հանդես գալ պատերազմի դեմ․ Լևոն XIV

Այս ամենի պատճառը Թրամփի սկանդալային գրառումն էր Truth Social-ում․․․

Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր

Յունիբանկը հաստատել է իր համապատասխանությունը հաճախորդների պաշտպանության միջազգային չափանիշներին։ Բանկը ստացել է հաճախորդների պաշտպանության հավաստագիր MFR մի…

Իտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալ

Սպորտ

ՖԻՖԱ-ն քննարկում է Աշխարհի 2026 թվականի առաջնության համար թիմերի լրացուցիչ ընտրություն կազմակերպելու հնարավորությունը, եթե Իրանի հավաքականը հրաժարվի մրցաշարին մասնակցելուց։ Ըստ RMC Sport և The Athletic պարբերականների հաղորդած տվյալների՝ Իրանում դիտարկում են մրցաշարից հրաժարվելու տարբերակը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ շարունակվող հակամարտության պատճառով։ Իրանի ընտրանին վիճակահանության արդյունքում ընդգրկվել էր G խմբում, որտեղ պետք է մրցեր Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի հետ։

Աշխարհի առաջնության կանոնակարգի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ որևէ թիմի հրաժարվելու դեպքում ՖԻՖԱ-ն իր բացառիկ հայեցողությամբ կարող է որոշում կայացնել տվյալ հավաքականին մեկ այլ թիմով փոխարինելու վերաբերյալ։ Այս համատեքստում հնարավոր է համարվում լրացուցիչ ընտրական փուլի անցկացումը Ասիական (AFC) և Եվրոպական (UEFA) կոնֆեդերացիաների այն թիմերի միջև, որոնք չեն կարողացել հաղթահարել հիմնական որակավորման փուլը։

Իտալիայի հավաքականը, որը նախկինում զիջել էր Բոսնիա և Հերցեգովինային ու դուրս մնացել պայքարից, այս սցենարի դեպքում կարող է կրկին հավակնել մունդիալի ուղեգրի։ Չնայած վերջնական որոշում դեռևս չկա, սակայն Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է ՖԻՖԱ-ին նախապատրաստվել հնարավոր փոփոխություններին՝ մրցաշարի ամբողջականությունն ապահովելու համար։

Միջնորդները ձգտում են ԱՄՆ-Իրան նոր բանակցություններ անցկացնել մինչև ապրիլի 21-ը

Իսլամաբադն ուղիղ կապի մեջ է երկու կողմերի հետ՝ վարչապետ Շահբազ Շարիֆի անձնական հանձնարարականով․․․