Իրանի Ջամ քաղաքի շրջանում թշնամական թռչող սարք է խոցվել

Իրանի Ջամ քաղաքի շրջանում թշնամական թռչող սարք է խոցվել, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Ըստ շրջանի նահանգապետ Մասուդ Թանգեստանիի՝ հակաօդային պաշտպանության համակարգն այս գիշեր ոչնչացրել է օդային թիրախը, որը ճանաչվել է որպես «թշնամական»:

Նա հավելել է, որ ներկայում շրջանում իրավիճակը հանգիստ ու վերահսկելի է, իսկ ցամաքում արտակարգ հետևանքներ չեն արձանագրվել:

Օդային թիրախի տեսակի և միջադեպի հանգամանքների վերաբերյալ հավելյալ մանրամասներ դեռևս չեն բացահայտվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *