Հայաստանը, կարծես, չնկատեց Զելենսկու նողկալի հարձակումները Ռուսաստանի հասցեին. Միխայիլ Կալուգին

Երևանը, կարծես, ուշադրություն չդարձրեց Վլադիմիր Զելենսկու՝ Մոսկվայի հասցեին արված նողկալի հարձակումներին Հայաստան կատարած այցի ընթացքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Անշուշտ, Մոսկվայում արձանագրել են Բրյուսելի կողմից ակնհայտորեն ներշնչված Վլադիմիր Զելենսկու այցը Երևան, նրա նողկալի հակառուսական հարձակումները, որոնք ընդունող հայկական կողմը ջանասիրաբար չէր նկատում», – նշել է դիվանագետը։

Կալուգինի խոսքով՝ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների անցկացումը տեղավորվում է հայկական բնակչության համար գրավիչ եվրոպական «միրաժ» ստեղծելու տրամաբանության մեջ, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախօրեին։

«Այս տեսանկյունից ուշագրավ է մեկ հանգամանք։ Հայ-եվրոպական գագաթնաժողովի արդյունքներով հայտարարության մեջ նշվում է, ընդգծում եմ, Հայաստանի համար «հնարավոր ներդրումների» €2,5 մլրդ գումարը։ Դա ճիշտ նույն գումարն է, որը ԵՄ-ն խոստացել էր դեռ մի քանի տարի առաջ, բայց այդ ընթացքում այդպես էլ չի կարողացել գտնել», – ուշադրություն հրավիրեց դեպարտամենտի ղեկավարը։

«Այսինքն՝ եվրոպացիները փորձում են «վաճառել» այն, ինչ գոյություն չունի, և սա էլ՝ ոչ առաջին անգամ։ Կուրացնող «փայլի» հետևում չնկատվեց նաև այն, որ հայտարարության մեջ նշվում է համատեղ աշխատանքի կարևորությունը Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումից հանելու ուղղությամբ՝ հանրապետության էներգամատակարարման հիմնասյուներից մեկի», – ավելացրեց դիվանագետը։

Ինչպես նշել է Կալուգինը, այս ամենը միայն հաստատում է, որ եվրոպացիների՝ իրենց, ինչպես իրենք են ասում, «հավասար գործընկերների» նկատմամբ մոլուցքային ուշադրության հետևում կանգնած է բացառապես ուտիլիտար մոտեցում, որի մասին բազմիցս խոսվել է։

«Բրյուսելում ոչ ոք անգամ չի մտածել Հայաստանի շահերի մասին, որը մինչև վերջերս ձգտում էր ուկրաինական ճգնաժամի հարցում հավասար հեռավորության դիրք զբաղեցնել։ Եվրոպացիները հանրապետություն են բերել իրենց ռուսաֆոբ օրակարգը և՝ կամա թե ակամա – «քաշել» են Երևանը դրա մեջ։ Ըստ էության, երկիրը ներգրավել են որպես իրենց քաղաքական նախագծերի հարմար հարթակ», – արձանագրել է դեպարտամենտի ղեկավարը։

«Էսպիսի անճաշակ, անմշակույթ, անէմոցիա, անէներգիա, անպատկեր, անգերակայություն, անթիրախ քարոզարշավ վաղուց չէր եղել». Վլադիմիր Մարտիրոսյան

«Էսպիսի անճաշակ, անմշակույթ, անէմոցիա, անէներգիա, անպատկեր, անգերակայություն, անթիրախ քարոզարշավ վաղուց չէր եղել». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հակասնկային քարոզարշավ»
     Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին ֆիլմն էր այլ ընկալումներով և Վեհափառի ու Սամվել Կարապետյանի հանդիպումը, որտեղ կար պատմություն, մարդկայինություն, սպասված էր և նույնիսկ անձայն ամեն բան պարզ:
     Այսքանով լավը, ցավո,ք ավարտվեց:
     Հիմա մի քիչ ցնցեմ բոլորին:
     Վերջին երեք քարոզչական օրերը թույլ տվեցին որոշակի պատկերացում կազմել նախընտրական տնային աշխատանքի և ստրատեգիաների մասին: Էսպիսի անճաշակ, անմշակույթ, անէմոցիա, անէներգիա, անպատկեր, անգերակայություն, անթիրախ քարոզարշավ վաղուց չէր եղել։ Զգացվում է, որ իշխանության ցածր որակն ու չափանիշը ազդել է նաև նրա դեմ պայքարողների ցենզի վրա:
     Ու խնդիրը նույնիսկ ստրատեգիան չէ միայն կամ առանձին սխալները։ Խնդիրը՝ ամբողջ մթնոլորտն է։
     Քարոզարշավների մեծ մասը կառուցված է ոչ թե քաղաքական ներգործության, այլ քաղաքական իներցիայի վրա։ Շեշտում եմ, ոչ թե ներգործության այլ իներցիայի: Կարծես ինչ-որ պահից բոլորը որոշել են, որ բավական է պարզապես առաջադրվել և առաջարկվել, լինել հարթակում, կադրում, ունենալ հայրենասիրական խրոխտ երաժշտություն (իմիջիայլոց բոլորը թերի են), մի քանի կարգախոս, մի քանի երթ, մի քանի հանդիպումների շարք, մի քանի քաղաքական գնահատականներ, որոնք հայտնի են բոլորին շատ վաղուց ու դա արդեն «քարոզարշավ» է։
     Բայց իրական քաղաքական հաղորդակցությունը, էլ չասեմ քարոզչությունը՝ այն էլ նախընտրական փուլում այդպես չի աշխատում։ Քաղաքականությունը՝ այն էլ նախընտրական քարոզարշավում առաջին հերթին շահերի, հոգեբանական և մշակութային ազդեցության տարածք է։ Այն մարդու ներսում պետք է առաջացնի զգացողություն, տրամադրություն, մասնակցության ցանկություն, նույնականացում, շահերի բավարարում, սպասում, լարում, կարոտ, թրենդից դուրս չմնալու ձգտում, երբեմն նույնիսկ ներքին կոնֆլիկտ։
     Իսկ այսօր տեսնում ենք գրեթե լրիվ հակառակը։ Չկա մեծ գաղափարի զգացողություն, չկա քաղաքական դրամատուրգիա, չկա ընտրության պատմություն, չկա պայքարի մթնոլորտ, չկա ապագայի՝ ոչ փրկչական, ոչ էլ գայթակղիչ պատկեր կամ քաղաքական հաշվարկելիություն։ Վերջապես չկա այն հոգեբանական և քաղաքական էներգիան, որը մարդուն ստիպում է մտածել՝ «էս ընտրությունը նաև իմ մասին է, ես պետք եմ, ես պետք է լինեմ»:
     Փոխարենը կա չափազանց ստերիլ, չափազանց հաշվարկված, չափազանց տեխնիկական միջավայր, որտեղ ամեն ինչ հիշեցնում է ոչ թե կենդանի քաղաքական գործընթաց, այլ PR բաժնի կողմից կազմված մեխանիկական ժամանակացույց։
     Նույն ֆոները, գույները, երաժշտական լուծումները, ռիթմը, կադրային լեզուն, խոսույթն ու բառապաշարը։ Բարդ ու ծանր ինձ համար և շատ շատերի համար գաղափարախոսական ու քաղաքական շերտերը էլ չասեմ: Էս գրառման մեջ չասեմ:
     Արդյունքում մեծ է հավանականությունը, որ առաջանալու է տեղում դոփելու վտանգ, քաղաքական հոգնածություն և դա է ինձ մտահոգում: Իսկ քաղաքական հոգնածությունը ցանկացած քարոզարշավի ամենավտանգավոր թշնամին է։ Ինչո՞ւ, որովհետև ընտրողը պարտադիր չէ, որ քեզ մերժի։ Բավական է, որ նա դադարի զգալ քեզ, դադարի սպասել քեզ, դադարի լսել քեզ, դադարի քննարկել քեզ և ամենավտանգավոր բանը ոչ թե բացասական ռեակցիան է։
     Ամենավտանգավորը հոգնեցնելն է։
     Երբ ընտրողը չի զայրանում, չի ոգևորվում, չի վիճում, չի արձագանքում, չի սպասում, այլ պարզապես սկսում է անջատել քեզ իր ուշադրությունից և օտարվել՝ դա արդեն քաղաքական վտանգի ամենաբարձր փուլերից մեկն է։ Եվ այստեղ է այս քարոզարշավների գլխավոր խնդիրը: Դրանք գրեթե չեն աշխատել այն հսկայական չեզոք, հիասթափված և ապաքաղաքական շերտի հետ, որն իրականում որոշելու է ընտրությունների ճակատագիրը։ Այդ մարդիկ չեն ապրում քաղաքական ակտիվիստի ռեժիմով։ Նրանք չեն հետևում ամենօրյա հայտարարություններին, նրանք առաջին հերթին արձագանքում են մթնոլորտին, լեզվին, պատկերին, էներգիային, ճաշակին, մարդկային հուզականությանը և այն զգացողությանը, թե արդյոք որևէ մեկը կարողանում է կոտրել իրենց ներքին անտարբերությունը։ Այո, մի զարմացեք, «կոտրել անտարբերությունը» դա Ձեր/Մեր գործն է, դուք եք առաջարկողը, իսկ նա սպառողը:
     Իսկ եթե քարոզարշավի ամբողջ տրամաբանությունը, ստիլիստիկան, ֆեյսերը, ռիթմը, ճաշակը, կոչնակները, երգերը, կադրային լեզուն ու հանրության հետ շփման ֆորմատը մնան նույնը, ապա շատ ուժեր առաջիկա օրերին կմտնեն քաղաքական ինքնահյուծման փուլ։ Որովհետև ժամանակակից քաղաքական PR-ում ամենակարևոր ռեսուրսը միայն փողը կամ մեդիան չէ։ Ամենակարևոր ռեսուրսը՝ բովանդակությունն ու ուշադրությունն է։ Մեկ «սրտիկավոր» դա շատ լավ գիտի:
     Իսկ ուշադրությունը այսօր պահում է ոչ միայն նա, ով ամենաշատն է երևում, այլ նա, ով կարողանում է ստեղծել իմաստ, էմոցիա, ռիթմ և կենդանի քաղաքական ներկայություն։ Քարոզարշավը պետք է ունենա մշակութային շունչ։ Պետք է ունենա հոգեբանական ճշգրիտ թիրախավորում, էմոցիոնալ ալիքներ, հիշվող պատկերներ, մարդկային լեզու, իրականության զգացողություն, չափավոր պաթոս ու պոպուլիզմ, աշխատող և վարակիչ, թրենդային և նույնիսկ պրոցեսից դուրս չմնալու վարակիչ ոգի և ոճ:
     Հակառակ դեպքում քաղաքականությունը վերածվում է հակասնկային միջավայրի, որտեղ ամեն ինչ այնքան ստերիլ է, որ այնտեղ նույնիսկ քաղաքական կյանքը չի կարող գոյատևել։
     P.S. Քարոզարշավին մնացել է 27 օր: 15-րդ օրվան մոտ վերը նշված բոլոր ռիսկային սիմպտոմները ուժեղանալու են: Այդ ամենից խուսափելու մեթոդը հաջորդ 15 օրը այլ, նոր, թարմացված և նախորդ 15 օրերից կտրուկ տարբերվող լուծումների, մեթոդների կիրառումն է և լայն հանրային շերտերի ներառականությունն ու էներգիայի բարձրացումը որոնց մասին վերևում արդեն նշել եմ:
     Ընտրողին ցնցել, էներգիան բարձրացնել, ներառել ու սպասարկել է պետք: Առայժմ այսքանը: Խնդրեմ)։

Հայաստանում Youtube-ի մոնետիզացիան արդեն հասանելի է

Քիչ առաջ YouTube-ը պաշտոնապես հայտարարեց, որ այսօրվանից Հայաստանում մեկնարկում է YouTube-ի Գործընկերային ծրագիրը, ինչը նշանակում է, որ մոնետիզացիան այլևս հասանելի է մեր երկրում։

Այս մասին գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Հայտնաբերվել է ավելի քան 1000 տարեկան թուր

Նորվեգիայում վեցամյա տղան հայտնաբերել է վիկինգների ժամանակների թուր՝ դպրոցական էքսկուրսիայի ժամանակ։ Այս մասին հայտնում է Ancient Origins-ը։ Համաձայն հոդվածի, դպրոցականները Բրանդբու գյուղում դուրս են եկել իրենց ուսուցիչների հետ էքսկուրսիայի՝ դաշտ։ Երեխան նկատել է հողի մեջ խրված ինչ որ առարկա, որի վերնամասն է միայն երեւացել։ Նա հանել է այդ առարկան ու պարզվել է, որ եզակի մեկսայրի թուր է։

Մասնագետները կարծում են, որ թուրը պատկանում է վիկինգների ժամանակներին եւ 1,3 հազար տարեկան է։ Դպրոցի ղեկավարությունը կապ է հաստատել հնագետների հետ եւ փոխանցել նրանց գտնված արտեֆակտը։ Այն կցուցադրվի Օսլոյի թանգարաններից մեկում։

Սրբուհի Գալյանի հայրը հրաժարվել է ալիմենտ վճարելուց. նախարարի քրոջ ծանր ճակատագիրը

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայրը՝ Հովհաննես Գալյանը, իր մյուս դստեր նկատմամբ ծնողական պարտավորությունները չի կատարել՝ ալիմենտ չի վճարել, ու գործը հասել է դատարան։ Խոսքը վերաբերում է Սրբուհի Գալյանի խորթ քրոջը՝ Հասմիկ Հովհաննեսի Մկրտչյանին, ով, ըստ դատական նյութերի, երկար տարիներ գտնվել է ծանր սոցիալական և առողջական վիճակում։

Հրապարակված դատական ակտերից պարզ է դառնում, որ հայցվոր է հանդիսացել Իզաբելա Մկրտչյանը՝ Հասմիկ Մկրտչյանի մայրը։ Նա դատարան է դիմել ընդդեմ Հովհաննես Գալյանի՝ պահանջելով ալիմենտ վճարել իրենց անաշխատունակ՝ հաշմանդամություն ունեցող դստեր խնամքի և ապրուստի համար։ Գործը քննվել է քաղաքացիական դատարանում՝ «անաշխատունակ չափահաս զավակի խնամքի համար ալիմենտի բռնագանձման պահանջի մասին» հայցով։

Դատական փաստաթղթերից պարզ է դառնում, որ Հասմիկ Մկրտչյանը ծնվել է 1975 թվականին, իսկ 2002 թվականից տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Վերջինս ճանաչվել է առաջին խմբի հաշմանդամ, ստացել է ընդամենը 5950 դրամ թոշակ և համարվել է օգնության կարիք ունեցող անաշխատունակ չափահաս անձ։

Դատարանը նշել է, որ համաձայն Հայաստանի ընտանեկան օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի՝ ծնողը պարտավոր է նյութապես աջակցել օգնության կարիք ունեցող իր անաշխատունակ չափահաս զավակին։ Փաստաթղթեթի համաձայն՝ դատարանը Իզաբելա Մկրտչյանի հայցը բավարարել է մասնակի։

Վճռով սահմանվել է Հովհաննես Գալյանից հօգուտ Իզաբելա Մկրտչյանի բռնագանձել ամսական 15 հազար դրամ ալիմենտ՝ որպես օգնության կարիք ունեցող և անաշխատունակ չափահաս դստեր՝ Հասմիկ Մկրտչյանի ապրուստի միջոց։ Դատարանը նաև որոշել է, որ ալիմենտի բռնագանձումը պետք է սկսվի 2008 թվականի մայիսի 27-ից՝ հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվանից։

Բացի այդ՝ դատարանի վճռով Հովհաննես Գալյանից մեկ տարվա ժամկետով հավելյալ բռնագանձվել է ամսական 5 հազար դրամ։ Փաստաթղթում հատուկ ընդգծվել է, որ կողմերի միջև համաձայնություն չի եղել, և հենց այդ պատճառով հարցը տեղափոխվել է դատական հարթություն։

Արդյունքում բավականին տխուր պատկեր է ստացվում․ Հասմիկ Մկրտչյանի մայրը տարիներ շարունակ ստիպված է եղել միայնակ հոգ տանել երեխայի մասին և երկար դատական պայքար մղել, որպեսզի վերջինիս հայրը կատարի իր նվազագույն ծնողական պարտականություններն ու ալիմենտ վճարի։

Հետաքրքիր է նաև, թե արդյոք Սրբուհի Գալյանը, ով դպրոցում լավ է սովորել ու միաժամանակ չի հիշում՝ վե՞ց մլն դրամ պարգևավճար է ստացել, թե՞ յոթ, այդ միջոցներից որևէ աջակցություն ցուցաբերե՞լ է իր խորթ քրոջը՝ հոգեկան ծանր հիվանդությամբ տառապող Հասմիկ Մկրտչյանին։

Այսպիսով՝ մինչև Սրբուհի Գալյանը միլիոնների պարգևավճարներ է ստանում, իսկ նրա միայն հայտարարագրբած տարեկան եկամուտը գերազանցում է 45 մլն դրամը, նախարարի հաշմանդամություն ունեցող քույրը գոյության կռիվ է տալիս և պայքարում, որ սեփական հայրը կատարի իր նվազագույն ծնողական պարտականություններն ու ալիմենտ վճարի։

Հասմիկ Մովսիսյան

Կիևն ու Բեռլինը խորացնում են պաշտպանական համագործակցությունը․ ի՞նչ են որոշել

Գերմանիան և Ուկրաինան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեխնոլոգիաների մշակման գործում: Երկրները ծրագրում են համատեղ մշակել և արտադրել տարբեր հեռահարության անօդաչու թռչող սարքեր:

Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 11-ին, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ իր ուկրաինացի գործընկեր Միխայիլ Ֆեդորովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարը նշել է, որ ուկրաինական և գերմանական ընկերություններն արդեն համատեղ նախագծեր են իրականացնում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեխնոլոգիաների ոլորտում: Դրանք ներառում են տարբեր հեռահարության անօդաչու թռչող սարքերի մշակում և արտադրություն՝ սկսած 100 կիլոմետրից պակաս թռիչքի ունակներից մինչև մինչև 1500 կիլոմետր հեռահարության երկար հեռահարության անօդաչու թռչող սարքեր:

Պիստորիուսի խոսքով՝ Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինայի պաշտպանական ոլորտին և ամրապնդել իր գործընկերությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համակարգերի ոլորտում:

Բացի այդ, Գերմանիան պլանավորում է միանալ ուկրաինական պաշտպանական նորարարական Brave1 հարթակին, որն աջակցում է նոր ռազմական տեխնոլոգիաների մշակողներին և հնարավորություն է տալիս դրանց արագ փորձարկումներ կատարել իրական մարտական ​​պայմաններում, ասել է Պիստորիուսը:

Պիստորիուսը և Ֆեդորովը Կիևում ստորագրել են մտադրության նամակ՝ Brave Germany համատեղ ծրագիրը գործարկելու համար, որը պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման և նորարարական ստարտափների աջակցության համատեղ ծրագիր է։

Վահե Հովեյանը դարձավ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

Վահե Հովեյանը դարձավ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն։ 15 տարեկան մարզիկը եզրափակչում մեկ րոպեում 8-0 հաշվով հաղթեց հունգարացի ըմբիշին՝ նվաճելով ոսկե մեդալ:

Մրցաշարի ընթացքում նա նաև 6-2 հաշվով հաղթել էր թուրք, 5-1 հաշվով լեհ և 6-1 հաշվով լիտվացի ըմբիշների։ Սա Հայաստանի չորրորդ մեդալն է մրցաշարում և առաջին ոսկին։

Զավեն Մեժլումյանը դարձել է արծաթե մեդալակիր:
48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը՝ Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր։

55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը՝ Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր։

Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովին ու դուրս եկել Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչ։

Տեսանյութը՝ այստեղ:

Փաշինյանը մանրամասնել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը

Փաշինյանը մանրամասնել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը