Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքությանն ու Թուրքիայի հայ համայնքին ուղերձ է հղել՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ: Այն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին մատուցված պատարագի ժամանակ։ «Ակոս» պարբերականի հաղորդմամբ՝ ուղերձն ընթերցել է պատրիարքական փոխանորդ Գրիգոր քահանա Տամատյանը։
Տամատյանի ընթերցմամբ պարզ է դարձել, որ Էրդողանն այս անգամ էլ ամենամյա ուղերձը սկսել է նույն տեքստով. «Այս տարի ևս հարգանքով հիշում եմ Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանցի հայերին ու կրկին ցավակցություններս հղում նրանց թոռներին»։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը պնդել է, որ 1915-ին տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է, այլ հրոսակային գործողությունների հետևանք. «Օսմանյան կայսրության անկման ընթացքում օկուպացիաների, բախումների, ապստամբությունների, հրոսակների գործողությունների, հիվանդությունների պատճառով օսմանցի ժողովուրդները մեծ ցավ են ապրել»։
Նրա խոսքով՝ մեծ ցավ են ապրել օսմանցի հայերը, որոնք արժեքավոր ներդրում են ունեցել Օսմանյան կայսրության տարբեր ոլորտներում։
«Թուրքիայի Հանրապետությունը կարողացել է առանց այդ ցավերը մոռանալու հասկանալ, թե ինչպես դրանք հաղթահարել»։
Ուղերձում Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իրենք ձգտում են ապագա սերունդներին թողնել այնպիսի ժառանգություն, որտեղ «ճշմարտությունը կապում են խղճի, այլ ոչ թե վատ հիշողությունների հետ»։
Էրդողանն իր ուղերձը ամփոփել է հետևյալ կերպ։
«Որպես 86 միլիոնանոց երկիր՝ միասին ենք կառուցելու մեր ապագան ու այն ժառանգությունը, որը թողնելու ենք մեր թոռներին։ Այս մտքերով կրկին կիսում եմ հայ հասարակության՝ անցյալում ապրած ցավերը ու ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում զոհված օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակը»։
Պենտագոնի ներքին էլեկտրոնային նամակագրությունը բացահայտել է ԱՄՆ-ի
հնարավոր տարբերակները՝ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի,
բավարար աջակցություն չեն ցուցաբերել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։
Նշված քայլերի թվում է Իսպանիայի անդամակցության կասեցման հնարավորությունը
դաշինքում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման վերանայումը՝ կապված
Ֆոլքլենդյան կղզիների շուրջ տարածքային պահանջների հետ։
Քաղաքական տարբերակները ներկայացված են հուշագրում, որտեղ մտահոգություն
է արտահայտված որոշ դաշնակիցների՝ ԱՄՆ-ին ռազմական աջակցություն տրամադրելու, բազաների
հասանելիության և Իրանի վրայով թռիչքների թույլտվության հարցերում ցուցաբերած սահմանափակ
ներգրավվածության վերաբերյալ։
Հուշագրում նշվում է, որ այսպես կոչված ABO համակարգը՝ բազաների
հասանելիության և գործողությունների ապահովման մակարդակը, համարվում է ՆԱՏՕ-ի համագործակցության
հիմնական բաղադրիչներից մեկը։
Բացի այդ, քննարկվում է նաև «խնդրահարույց» երկրներին դաշինքի որոշ
առանցքային պաշտոններից հեռացնելու տարբերակը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել էր
ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների՝ ռազմական աջակցությունը սահմանափակելու համար և հայտարարել
էր դաշինքից հնարավոր դուրս գալու հարցը դիտարկելու մասին։
Մոլդովայի նախագահ
Մայա Սանդուն ողջունել է Եվրամիությունի որոշումը՝ Ուկրաինաին աջակցելու նպատակով
90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունելու
վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Moldpresին։
«Այսօր Եվրամիությունը
կրկին ապացուցում է, որ միասնությունը նշանակում է ուժ։ Ես ողջունում եմ Ուկրաինային
աջակցելու համար 90 միլիարդ եվրո վարկը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։
Ուկրաինային ավելի շատ աջակցությունը և ագրեսորի վրա ավելի մեծ ճնշումը ավելի անվտանգ
Եվրոպայի գրավականն են»,— նշել է Սանդուն։
Կիպրոսը, որը նախագահում
է ԵՄ խորհրդում, հայտարարել է, որ մեկնարկել են վարկի առաջին վճարումները ապաարգելափակելու
ընթացակարգերը։ Ավելի վաղ Հունգարիան վետո էր դրել այդ որոշման վրա՝ կապված «Դրուժբա»
խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման հետ։
Եվրոպական խորհրդի
նախագահ Անտոնիու Կոշտան իր հերթին նշել է, որ Ուկրաինայում «արդար և երկարատև» խաղաղության
հասնելու ԵՄ ռազմավարությունը հիմնված է Կիևին աջակցության ամրապնդման և Ռուսաստանի
վրա ճնշման մեծացման վրա։
Շվեդիայի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը։
«Խորհրդարանում մենք հիշատակեցինք Օսմանյան Կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցը։ Ցեղասպանության ընթացքում սպանվել է մոտ 1.5 միլիոն հայ, ինչպես նաև կայսրության այլ քրիստոնյա փոքրամասնություններ՝ ասորիներ, սիրիացիներ, քաղդեացիներ և պոնտացի հույներ: Նրանց մեծ մասը մահացել է 1915-1916 թվականներին, սակայն հալածանքներն ու սպանությունները շարունակվել են մինչև 1923 թվականը: Զոհերը կազմել են տարածքի հայ բնակչության կեսից ավելին, իսկ փրկվածների մեծ մասը փախել է երկրից: Օսմանյան կայսրությունը մեծ մասամբ դատարկվել է իր քրիստոնյա բնակչությունից»,-գրել է շվեդ պատգամավորը:
Նա հիշեցրել է, որ 2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Նա նաև նշել է, որ արարողության ժամանակ ելույթ է ունեցել Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աննա Աղաջանյանն, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավոր Արին Կարապետը։
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը։ Այլևս երբեք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի էջում նշել է Կիպրոսի ԱԳ նախարարությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս չի հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դեկտեմբերին Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովին, սակայ…