«Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ միասին»․ Զախարովա

«Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ միասին»․ Զախարովա

Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսօր մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին և, ինչպես միշտ, սգում նրանց հետ։ Ես նաև կցանկանայի հիշեցնել նրանց, որ Ռուսաստանի դիրքորոշումը օբյեկտիվ և հետևողական է՝ չի կարող լինել որևէ արդարացում զանգվածային ոչնչացման համար՝ հիմնված էթնիկ պատկանելության վրա»,- ասել է նա՝ ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան նշել է, որ հենց սկզբից Ռուսաստանն այդ սարսափելի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ։

Եթե իրականանա Փաշինյանի ցնորական գաղափարը «4-րդ հանրապետության» մասին, դա կլինի հայոց պետականության վերջը․ Հովիկ Աղազարյան

Եթե, Աստված չանի, իրականանա Նիկոլ Փաշինյանի ցնորական գաղափարը «չորրորդ հանրապետության» մասին, դա կլինի հայոց պետականության վերջը․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Երբ ինքն ասում է «Օսմանյան Թուրքիայում տեղի են ունեցել ցավալի դեպքեր», ուզում է ասի՝ ի՞նչ կապ ունենք Օսմանյան Թուրքիայի հետ, էն հայերի հետ։ Վաղը Քաղաքացու օրն է, խորոված կանենք, կուտենք, կխմենք, կմոռանանք, կկտրվենք արմատներից, որ ստեղծենք 4-րդ հանրապետությունը»,- հավելեց պատգամավորը։

«Վտանգն անցյալում չէ»․ Միքայել Մինասյան

«Վտանգն անցյալում չէ»․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկիայում մի Աստվածամայր կա, որը չի ժպտում։
     Նա չի մխիթարում:
     Նա եկել է պաշտպանելու։
     Երբ հույսը սպառվում էր, մարդիկ դիմում էին ոչ թե գթասիրտ Մարիամին, այլ նրան, ով իր գավազանով պատնեշ էր դառնում չարի դեմ։
     Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ։
     Ապրիլի 24-ը ոչ թե ողբի, այլ կամքի օր է։ Այն մեր ժողովրդին պաշտպանող հենց այդ նույն գավազանն է, որը հիշեցնում է՝ ինչ է պատահում, երբ լռում ենք, մոռանում և դադարում տեր կանգնել սեփական ճակատագրին։
     Մեծ խաբկանք է, թե լռությունն ու մոռացությունն ունակ են կանխել աղետը. օրերս՝ համընդհանուր լռության մեջ, հողին հավասարեցվեց Ստեփանակերտի Մայր տաճարը, որը նվիրված էր Աստվածամորը: Հայացքը գավազանակիր Տիրամորն ուղղելու ժամանակն է»։

Ասել եմ, կարո՞ղ է՝ հրաժարվում եմ. անհնար է եղել մտածել, որ Ստեփանակերտում եկեղեցի կքանդեն. Ծառուկյան


Ասել եմ, կարո՞ղ է՝ հրաժարվում եմ. անհնար է եղել մտածել, որ Ստեփանակերտում եկեղեցի կքանդեն. Ծառուկյան

Իրանը հաղթական խաղաթուղթ ունի ձեռքին ու չի հրաժարվելու դրանից


«Հրապարակի» զրուցակիցն է Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը: -Պատերազմի սկզբից 50-օրից ավելի է անցել, սակայն իրանական կողմը չի նահանջում, պահանջում են…

Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընտրություններին ընդառաջ, իշխանությունը գրեթե տասն օրը մեկ պարբերականությամբ ներքին հարցումներ է անցկացնում եւ փորձում պարզել ու գնահատել իրենց շանսերը, ըստ այդմ՝ վերլուծություններ ու հետեւություններ անել, թե ինչպիսին է իրավիճակը։

Մեզ ասացին, որ վերջին հարցումների տվյալներն էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, չնայած իշխող ուժը, այնուամենայնիվ, առաջատարն է եւ կաշվից դուրս է գալիս ռեյտինգը բարձրացնելու համար: Ըստ մեր աղբյուրի, ընդդիմադիր երեք-չորս ուժ համատեղ բավական էական տարբերությամբ գերազանցում են ՔՊ-ին։

Համենայնդեպս, այս պահի դրությամբ` ՔՊ-ն 30 տոկոս ցուցանիշի սահմաններում է, բայց իշխանական խմբակը հույս ունի, որ շեմը չհաղթահարած կուսակցություններն այնքան շատ ձայներ կփոշիացնեն, որ իրենք 50+1 կհավաքեն։

Ի դեպ, իշխանության վարկանիշը բարձրացնելու նկատառումով հնարավոր է առաջիկայում կրկին քրեական գործերի տեղատարափի ականատես լինենք, հատկապես նախկինների եւ նրանց «ապօրինի» հարստացման թեմաներով։ Չնայած այդ քրեական գործերն այլեւս հանրային գիտակցության վրա չեն ազդում»։

Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստան կատարած այցի ընթացքում հուշանվեր-նկար (տակդիրով) է նվեր ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ Քանի որ նկարը վաճառքում չկա, հստակ արժեքը հնարավոր չէ պարզել, սակայն, որպես ենթադրյալ արժեք, այն գնահատել են 60 հազար դրամ։

Աննա Վարդապետյանը Չինաստան մեկնել էր աշխատանքային այցով՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի 61-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այցի ընթացքում ապրիլի 13-ին հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին, եւ հենց հանդիպման ընթացքում էլ փոխանցվել է այս նվերը»։

9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Մարտի 2-ին ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառումն այս տարի հատուկ հանդիսավորությամբ են նշել: Միջոցառմանը մասնակցել եւ ելույթներ են ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։

Պարզվում է՝ միջոցառումը պետբյուջեի վրա կլորիկ գումար է նստել։ «Հրապարակ»-ը մեկ անձից կատարվող գնումների հարթակից տեղեկացավ, որ միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 4 մլն 867 հազար 720 դրամ։ ԱԳՆ-ն առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Անի Մանուկյան Միսակի» ԱՁ-ի հետ։

Հատկանշական է, որ ընկերությունը պետական գրանցում է ստացել 1 տարի առաջ՝ 2025թ. մարտի 13-ին, եւ սա պետական ապարատի հետ կնքված առաջին խոշոր պայմանագիրն է։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունն ապահովել է միջոցառման մեծ պաստառները, բեմահարթակը, երգչախումբը, ինչպես նաեւ՝ ձայնային եւ հնչյունային համակարգերը։

Մեզ հայտնի դարձավ, որ միջոցառումն անցկացվել է Grand Hotel-ում, որից հետո տեղի է ունեցել երեկոյան խնջույք։ Խնջույքին մասնակցել են նաեւ DJ-ներ, սակայն թե՛ ԱԳՆ-ի եւ թե՛ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրություններում տոնական խնջույքի մասին որեւէ հիշատակում չի եղել։ Հյուրասիրությունը կազմակերպվել է 260 անձի համար, եւ վճարվել է 4 մլն 576 հազար դրամ։ Ստացվում է՝ Դիվանագետի օրը ՀՀ բյուջեի վրա մոտ 9.5 մլն դրամ է նստել»։

Հերթական դեմարշը հոգեւոր դասի դեմ. Հրապարակ

Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեւոր դասի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը, ինչպեսեւ սպասելի էր, չհեռարձակվեց հարկատուներիս հաշվին գործող Հանրայինի ուղիղ եթերով։

Հանրայինի եթերում այդ ընթացքում հեռարձակվեց հարցազրույց հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի մի պաշտոնյայի` ոմն Հովհաննես Ալեքսանյանի հետ: Կադրերում չերեւաց Մայր Աթոռի պատվիրակության այցը: Մինչդեռ Մայր Աթոռը նախապես հայտնել էր, որ ժամը 10:30-ին Գարեգին Երկրորդը անմար կրակի մոտ մատուցելու է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Հիշենք, որ Փաշինյանն անցած տարվանից պահանջում է Գարեգին Երկրորդի հրաժարականը։ Կաթողիկոսին հեռացնելու դրույթը տեղ է գտել անգամ նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: Եկեղեցին դատապարտել է այն՝ դա համարելով սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաեւ՝ խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում։ Արդեն երկրորդ տարին է՝ Հանրայինը Վեհափառի ամանորյա ուղերձն էլ չի հրապարակում։

Նկատենք նաեւ, որ ապրիլի 24-ի նախօրեին լուրեր տարածվեցին, թե Հանրայինը կրճատել է ապրիլքսանչորսյան եթերի հեռարձակման ժամանակը, իսկ Հ1-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը մի վրդովված-վիրավորված տեքստ տարածեց, թե ստում եք` ամեն ինչ առաջվա նման հեռարձակվելու է, եւ անգամ օրվա խորհրդի հետ կապված ֆիլմերն են ցուցադրվելու: Պարզվեց` լուրերն այնքան էլ հեռու չէին իրականությունից:

Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Մեկ տարի է, ինչ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում իրավիճակը չի կայունանում։ Ինստիտուտի անձնակազմը պարբերաբար գործադուլ է անում, քանի որ ամիսներով աշխատավարձ չեն ստանում։

Դեռեւս մեկ տարի առաջ մեզ ահազանգած բուժառուն պատմում էր․ «Բոլոր հիվանդների անունից եմ ես խոսում, անընդհատ խաբում են աշխատողներին, գումար չեն տալիս, ես իրենց չեմ մեղադրում։ Այսօր հաշմանդամները, ոտքի վրա կանգնել չկարողացող հիվանդներն առավոտից այս վիճակում են։ Հիվանդները պետք է դուրս գրվեն, գնան։ 18 օրով է բուժումը, եթե չստանան, կիսատ մնացած` պետք է գնանք, բայց 300 հազար գումար ենք վճարել։ Մենք եկել ընդունվել ենք` արդեն 14 օր էս խեղճերին ասում են` էսօր-էգուց»։

Այս խոսակցությունից անցել է մոտ մեկ տարի, սակայն խնդիրը չի լուծվել, մեզ կրկին ինստիտուտից ահազանգել են՝ նշելով, որ բուժանձնակազմից շատերը աշխատավարձ չստանալու պատճառով դիմում են գրել եւ հեռացել։

Կենտրոնի տնօրենը Լեւոն Սարգսյանն է, որին, ըստ մեր զրուցակցի, ո՛չ տեսել են, ո՛չ էլ ճանաչում են։ Փորձեցինք կապ հաստատել ինստիտուտի աշխատակազմի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին կա՛մ չպատասխանեցին, կա՛մ անհասանելի էին»։