Հարցազրույց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ: -Ցեղասպանության 111-րդ տարելիցն է, ի՞նչ զգացողությամբ ենք այս տարի բարձրան…
Թրամփը մտադիր է Պուտինին հրավիրել Մայամի՝ G20-ի գագաթաժողովին. Washington Post
«ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով»․ ԱԳՆ
Ցեղասպանությունը կանգնեցնելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. Չալաբյան
Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք
Հանրայինը բոյկոտել և գրեթե չի ցուցադրել կաթողիկոսի այցը Ծիծեռտնակաբերդի հուշահամալիր
Պենտագոնի ներքին էլեկտրոնային նամակում խոսվում է Իսպանիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հնարավորության մասին
Պենտագոնի ներքին էլեկտրոնային նամակում ներկայացված են տարբերակներ, որոնցով Միացյալ Նահանգները կարող է պատժել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք, Վաշինգտոնի գնահատմամբ, չեն աջակցել Իրանի դեմ պատերազմի ընթացքում իրականացվող ամերիկյան գործողություններին․ գրում է Reuters գործակալությունը։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ տարբերակների թվում են դաշինքին Իսպանիայի անդամակցության կասեցումը և Մեծ Բրիտանիայի՝ Ֆոլքլենդյան կղզիների նկատմամբ պահանջների հարցում ԱՄՆ դիրքորոշման վերանայումը։
Նամակում արտահայտվում է հիասթափություն որոշ դաշնակիցների նկատմամբ Իրանի դեմ պատերազմում ամերիկյան բազաներից և օդային տարածքներից օգտվելու իրավունքի տրամադրման հարցում դժկամության կամ մերժման կապակցությամբ․ ասել է պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով։
Պատիժների տարբերակներից մեկը նախատեսում է «դժվար» երկրներին հեռացնել ՆԱՏՕ-ում կարևոր կամ հեղինակավոր պաշտոններից։ Թրամփը նաև հայտարարել է, որ քննարկում է դաշինքից դուրս գալու հարցը։
«Եթե դուք իմ տեղը լինեիք, դա չէի՞ք անի», – ապրիլի 1-ին Reuters-ին տված հարցազրույցում ասել էր Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը հնարավոր է։

«Ինչո՞ւ եք խուսափում հարցերից, ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել Փաշինյանի արշավանքներին». լրագրողները՝ Վեհափառին (տեսանյութ)
Մինչեւ ապրիլի 24-ի առավոտվա գլխավոր իրադարձությունները Մերձավոր Արեւելքում