«ՀՀ 3-րդ նախագահի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ»․ Հովհաննես Իշխանյան

«ՀՀ 3-րդ նախագահի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ՝
     Բրիտանիայի հպատակ Արմեն Սարգսյանին մեզ նախագահ դարձնելը, ով մեր դժվար պահին մեզ թողեց ու հեռացավ, և չօգտագործեց իրեն տրված վճռորոշ հնարավորությունը՝ երկիրը ՔՊ-ից ազատելու համար՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո։
     Մյուս սխալը 2015թ. Սահմանադրությունն էր, որը մեկ ուժի, մեկ անձի ձեռքում աներևակայելի իշխանություն է կենտրոնացնում, և այդ Սահմանադրությունը հայտնվեց դավաճանի ձեռքում։
     Չլիներ այդ սահմանադրությունը, գուցե չդրժվեր նաև երրորդ ժամկետ չգնալու խոստումը։
     Դավաճանների կազմակերպած ընտրություն կոչվածը պարադոսք է, և ճիշտ է ասում նախագահը, որ 2021թ․ ընտրությունները սխալ էին, և դրանք մեզ գցեցին այս պարադոքսալ ցիկլի մեջ։
     Այդուհանդերձ, ցավոք, ուղերձից հասկանալի էր, որ նախագահը, չմասնակցելով ընտրություններին, կփորձի խոչընդոտել, որպեսզի հակադավաճանական թևը հաղթի և կատարի Հայաստանը ՔՊ-ից ազատելու ցանկությունները։
     Այս ամենից հետևում է, որպեսզի մեր ավագ սերունդն իրեն ինքնավստահ զգա և ապահով երկրի ապագայի հարցում, երիտասարդ սերունդը պետք է հմտություն, ինքնավստահություն, փորձ, քաջություն, միմյանց հետ արդար, ազնիվ ու շիտակ համագործակցելու ու իրար քաջալերելու կարողություն ձեռք բերի, որպեսզի ողջ բեռը չմնա մեկ հոգու վրա և ստիպված չլինի խոստումը դրժելով՝ ստեղծի այնպիսի պայմաններ, որ ՔՊ-ի շանգյլաները, ժողովրդի 30 տարի կուտակված արդար զագցումները օգտագործելով, զավթեն իշխանությունը»։

Իշխող ուժի հետ անգամ մատաղ ուտելու չենք գնա. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխող ուժի հետ անգամ մատաղ ուտելու չենք գնա. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանի հետ բանակցություններում «ժամանակային ճնշում» չկա


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի երկարաձգման հարցում որևէ շտապողականություն չկա, և ինքը չի զգում ժամանակային ճնշում։ Fox News-ի հետ հեռախոսազրույցում Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ իր գլխավոր նպատակը «լավ գործարքի» հասնելն է, այլ ոչ թե հակամարտությունը սեղմ ժամկետներում հանգուցալուծելը։ 

Ըստ նախագահի՝ դիվանագիտական գործընթացը պետք է ընթանա հիմնավոր և առանց ավելորդ շտապողականության։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիթը հաստատել է, որ բանակցությունները շարունակվում են, և Թրամփը հստակ ներկայացրել է իր «կարմիր գծերը» իրանական կողմին։ Վաշինգտոնի առանցքային պահանջն է՝ Իրանի տիրապետության տակ գտնվող ողջ հարստացված ուրանի հանձնումը Միացյալ Նահանգներին։ Սա դիտարկվում է որպես ապագա համաձայնագրի պարտադիր պայման, որից ամերիկյան վարչակազմը մտադիր չէ նահանջել։

Լևիթի խոսքով՝ Վաշինգտոնը ներկայումս սպասում է Թեհրանի պատասխանին։ Նա պարզաբանել է, որ հրադադարի երկարաձգման որոշման հիմնական պատճառներից մեկն այն է, որ իրանական ռեժիմը դեռևս չի կարողանում հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։



«Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների ոչնչացումը հստակ ռազմավարությամբ է արվում»

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվում էին լուրեր Ստեփանակերտի Սուրբ Աստտվածածին առաջնորդանիստ եկեղեցու ոչնչացման մասին։ Ապրիլի 22-ին…

Երդվում ենք, որ կգա այն օրը․․ հայտարարություն


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 111-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և նրա իրավահաջորդ Քեմալական Թուրքիայում պե…

Բացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան»

Կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Խաժակյանը հայտնել է, որ ընդգրկված չէ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում․․․

Մեր ուժին Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր ուժին Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր ուժին Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր ուժին Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներին


ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախորդ տարվա սեպտեմբերին իրականացված աուդիտի արդյունքներին և ասաց. «Կարող է քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվի, որ սև ցուցակում մնալ շարունակելը նշանակում է, որ այն թերությունները, որոնք հայտնաբերվել էին մի քանի տարի առաջ, վերացված չեն: Նույն ԻԿԱՕ-ի արձանագրածը՝ այդ թերությունները վերացված են, ուղղակի այն ժամանակ ոչ ամբողջ ծավալով են իրականացվել ստուգումներ, և թերություններ են եղել, որոնք մեզ համար էլ հասանելի չեն եղել, որպեսզի մենք ջանքեր դնեինք այդ թերությունները վերացնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ ոլորտի մասնագետները առավելագույնն անում են Հայաստանում ավիացիայի որակը բարձրացնելու ուղղությամբ: Այս առումով բավականին առաջընթաց ունենք, դրա մասին խոսում են նաև թվերը. մենք նախորդ տարի 47-48 ավիաընկերությունների կողմից Հայաստանից շուրջ 70 ուղղությամբ թռիչքներ ենք իրականացրել: Հայաստան և Հայաստանից ուղևորահոսքն աճել է, նախորդ տարի արդեն կազմել է ընդհանուր 5.7 մլն ուղևոր, և բազմաթիվ նոր ուղղություններով նախորդ տարի շուրջ 10 նոր ուղղությամբ թռիչքներ ենք սկսել իրականացնել, այս տարի էլ արդեն պայմանավորվածություններ ունենք և՛ եվրոպական ուղղություններով, և՛ այլ երկրների մասով: Երկար սպասված ուղղություն ունենք առաջիկայում, որի մեկնարկը կտանք. խոսքը Երևան Լոնդոն-Երևան ուղղության մասին է: Արդեն հայտարարություն կա:

Ղազախստանի գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում էինք դեպի Ղազախստան ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ: Մեկից ավելի ավիաընկերություններ են հայտարարել, և ամսաթվեր կան ֆիքսած,  տոմսերի վաճառք կա ֆիքսած: Դեպի Բրյուսել առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի: Սա կլինի դեպի Բրյուսել ավիաընկերության երկրորդ, երրորդ  իրականացվող թռիչքը, դեպի Նիդերլանդներ ուղղությամբ նոր թռիչքներ կմեկնարկեն:

Քննարկում ենք «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալն ավելի մեծ ծավալով օգտագործելը, որովհետև Հյուսիս-հարավ ճանապարհի բացումից Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը և այնտեղ մոտեցող ճանապարհը մենք նախորդ տարվա ընթացքում վերանորոգել էինք, հիմա ստացվում է, որ Երևանից օրվա որոշ ժամերի Գյումրի՝ «Շիրակ» օդանավակայան հասնելը շատ ավելի կարճ է տևում, քան «Զվարթնոց» օդանավակայան հասնելը: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալը մեծ է, այլ ավիաընկերությունների հետ քննարկում ենք, բացի Լառնակայից և ՌԴ-ից, նոր թռիչքներ մեկնարկելու հետ կապված հարցերը»:

Նա նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանը նախագծված թողունակությունից ավելի է աշխատում: «Տարբեր մասնագետների կարծիքով՝ «Զվարթնոց» օդանավակայանը նախագծվել է մինչև 3.5, առավելագույնը 4 մլն ուղևոր սպասարկելու համար, նախորդ տարվա ընթացքում այդ թիվը 5 միլիոնից ավելի էր, և նախորդ տարի միայն «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման մասով էլ մենք ուղևորների շուրջ 6 տոկոս աճ ենք ունեցել: «Շիրակի» մասով, իհարկե, 33 տոկոս աճ ենք ունեցել, մոտավորապես 20-30 տոկոս ավելի է սպասարկում պոտենցիալից»,- ասաց Խուդաթյանը:

«Դա շատ լավ լուր է, և մենք այս առումով ունենք պատմական հնարավորություն, որպեսզի Երևանը և Հայաստանը ավիացիոն հաբ դառնան կամ առնվազն այդ ճանապարհով գնալու քայլեր անեն, և նաև սրա համար մենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներին:

Ինձ համար աբսուրդ է, որ 21-րդ դարում կարող է որևէ մեկի մտքով անցնի, որ օդաչուն կարող է խցիկում ծխի: Ի՞նչ է եղել որ, կարող է թևն էլ պատուհանից հանի դուրս: Ասում ենք՝ հա, լավ, հասկացանք, ծխում է էլի, Կոպենհագենն է, ի՞նչ է: Բա մի հատ չծխի՞ հանգստանա, և այդպես շարունակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Մյասնիկյան պողոտայում «Մերսեդեսը» մխրճվել է թիվ 53 ավտոբուսի մեջ. «Ուղևորի դեմքը ջնջխված էր, բայց ողջ էր»

Քիչ առաջ Երևանի Մյասնիկյանի պողոտայում, Կենդանաբանական այգու մոտ խոշոր վթար…