Իրանի հետ բանակցություններում «ժամանակային ճնշում» չկա


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի երկարաձգման հարցում որևէ շտապողականություն չկա, և ինքը չի զգում ժամանակային ճնշում։ Fox News-ի հետ հեռախոսազրույցում Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ իր գլխավոր նպատակը «լավ գործարքի» հասնելն է, այլ ոչ թե հակամարտությունը սեղմ ժամկետներում հանգուցալուծելը։ 

Ըստ նախագահի՝ դիվանագիտական գործընթացը պետք է ընթանա հիմնավոր և առանց ավելորդ շտապողականության։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիթը հաստատել է, որ բանակցությունները շարունակվում են, և Թրամփը հստակ ներկայացրել է իր «կարմիր գծերը» իրանական կողմին։ Վաշինգտոնի առանցքային պահանջն է՝ Իրանի տիրապետության տակ գտնվող ողջ հարստացված ուրանի հանձնումը Միացյալ Նահանգներին։ Սա դիտարկվում է որպես ապագա համաձայնագրի պարտադիր պայման, որից ամերիկյան վարչակազմը մտադիր չէ նահանջել։

Լևիթի խոսքով՝ Վաշինգտոնը ներկայումս սպասում է Թեհրանի պատասխանին։ Նա պարզաբանել է, որ հրադադարի երկարաձգման որոշման հիմնական պատճառներից մեկն այն է, որ իրանական ռեժիմը դեռևս չի կարողանում հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *