Փորձում են քաղաքական լուծումների համար զոհաբերել ազգի ողբերգությունը. Հրանուշ Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փորձում են քաղաքական լուծումների համար զոհաբերել ազգի ողբերգությունը. Հրանուշ Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի որոշ արտադրատեսակների արտադրությունը


Բիզնես


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք․ Երևան, Սաֆարյան 6/4) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ որոշ արտադրատեսակների արտադրությունը:

Որոշման հիմքը լաբորատոր հետազոտությամբ արձանագրված անհամապատասխանություններն են։ Փորձաքննության ներկայացված «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ (ՄԱՖԱնՄՔ)», «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ (ԱՑԽՄ)», «ախտածին ա/թ սալմոնելաներ», «Լիստերիա (Listeria monocytogenes)» ցուցանիշներով, իսկ «խոզի շաուրմա լավաշով», «հավի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների նմուշները՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «ոսկեգույն ստաֆիլակոկ (S. Aureus)» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի», «խոզի շաուրմա լավաշով», «հավի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:



Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով․ Սամվել Կարապետյան


Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը` հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ. «Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների»։

Microsoft-ը 18 միլիարդ դոլար կներդնի Ավստրալիայում արհեստական ​​բանականության ենթակառուցվածքների զարգացման մեջ

Ավստրալիան տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրման և արդյունավետության բարձրացման հսկայական ներուժ ունի․․․

Microsoft-ը 18 միլիարդ դոլար կներդնի Ավստրալիայում արհեստական ​​բանականության ենթակառուցվածքների զարգացման մեջ

Ավստրալիան տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրման և արդյունավետության բարձրացման հսկայական ներուժ ունի․․․

Ռուսներն ամբողջ գիշեր հետ են մղել ուկրաինացիների հարձակումները


ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում ուկրաինական 154 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։ «Անցած գիշերվա ընթացքում՝ ապրիլի 22-ի Մոսկվայի…

«Հիբրիդային քաղաքական գործընթացի ու քարոզչության թիվ 1 հեղինակը Նիկոլ Փաշինյանն է»․ Նաիրի Հոխիկյան

«Հիբրիդային քաղաքական գործընթացի ու քարոզչության թիվ 1 հեղինակը Նիկոլ Փաշինյանն է»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում հիբրիդային քաղաքական գործընթացի ու քարոզչության թիվ 1 հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։
     Եթե ԵՄ-ից գործուղված մասնագետների նպատակը իշխանության վերարտադրությունն չէ, ապա նրանք շատ պարզ կտեսնեն, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ընդդիմադիր ուժերի շարքեր է գործուղել իր գործակալներին, որոնք ընդդիմադիրի անվան տակ աշխատում են Նիկոլի օգտին, վարկաբեկում են ընդդիմությանը։
     Ընդդիմության նախընտրական ցուցակներում շատ են ՔՊ-ն օրեր առաջ ձևականորեն լքածներ, որոնք սև բիծ են հենց ընդդիմության համար։ Ցավոք, ընդդիմադիր շատ ուժեր դա չեն գիտակցում։
     Միաժամանակ տարածվում են ատելություն պարունակող հրապարակումներ, որոնք վերագրվում են Ռուսաստանի, Իրանի կառավարություններին կամ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, այնինչ իրականում դրանք գրվել են Հայաստանի կառավարությունում։
     Չմոռանանք նաև, որ շուն դոգի, Արամ Զավենի Սարգսյանի, իրեն շնորհապետ կարգած ոմն Գուրգեն Սիմոնյանի, Բոլորին դեմ և նմանատիպ նախագծերի մասնակցությունը ընտրություններին ընդամենը ձայներ փոշիացնելու նպատակ ունի, ինչն օգտակար է միայն Նիկոլ Փաշինյանին։
     Այս ամենը դասական հիբրիդային քաղաքական գործընթաց է, ինչին հատուկ ուշադրություն պետք է դարձնեն Եվրոպայի «ժողովրդավար» ու «անկողմնակալ» ներկայացուցիչները»։